Հետվիրահատական ճողվածք

Հետվիրահատական ճողվածք

Հետվիրահատական ճողվածքը վիճակ է, երբ որովայնի խոռոչի օրգանները հետվիրահատական սպիի շրջանում դուրս են գալիս որովայնի խոռոչի սահմաններից: Հետվիրահատական ճողվածքների առաջացումը  բազմապատճառային է, կապված է ինչպես վիրահատական տեխնիկայի, կարանյութերի որակի հետ, այնպես էլ հիվանդի կողմից սահմանված ռեժիմի խախտման:  Հետվիրահատական ճողվածքները մեծ մասամբ ի հայտ են գալիս անհետաձգելի վիրահատություններից հետո, երբ հնարավորություն չի լինում  հիվանդին նախապատրաստել տվյալ վիրահատությանը: Ինչպես նաև չպետք է մոռանալ ուղեկցող հիվանդությունների մասին, որոնք նպաստում են տվյալ պաթոլոգիայի առաջացմանը՝ շաքարային դիաբետ, ճարպակալում, թոքերի քրոնիկ հիվանդություններ և այլն:

Հետվիրահատական ճողվածքների դասակարգումն ըստ չափսի

Ըստ մեծության հետվիրահատական ճողվածքները բաժանվում են հետևյալ խմբերի.

Փոքր՝ չի փոխում որովայնի կոնֆիգուրացիան,

Միջին՝ զբաղեցնում է որովայնի պատի մեկ շրջանի առանձին հատված,

Մեծ՝ զբաղեցնում է որովայնի պատի մեկ շրջանն ամբողջությամբ,

Գիգանտ՝ զբաղեցնում է որովայնի պատի 2-3 և ավելի շրջան։

choghvacqԳիգանտ հետվիրահատական ճողվածքները դեֆորմացնում են որովայնը, խանգարում հիվանդի նորմալ կենսագործունեությանը, բերում անաշխատունակության: Որովայնի օրգանները, աստիճանաբար հայտնվելով ճողվածքապարկում, փոխում են իրենց նորմալ անատոմիական տեղադրությունը: Այդ իրավիճակի երկարատև լինելուց առաջանում է, այսպես ասած, երկրորդ «պաթոլոգիկ» որովայնի խոռոչը, որի արդյունքում ստոծանին կորցնում է նորմալ կծկվելու հատկությունը, ի հայտ են գալիս շնչառական պարադոքսալ շարժումներ: Այս պայմաններում վիրահատության ժամանակ օրգանների ներուղղումը որովայնի խոռոչ բերում է ներորովայնային ճնշման կտրուկ բարձրացման, որը բերում է ստորին սիներակի սեղման և շնչական անբավարարության զարգացման, այսինքն՝ հետվիրահատական ճողվածքով հիվանդի նախապատրաստական աշխատանքը հանդիսանում է  անվտանգ վիրահատության և հիվանդի առողջացման գրավական: Մեր կողմից մշակված տակտիկայով  հնարավորինս աղիների դատարկման պայմաններում կատարում ենք որովայնի աստիճանաբար սեղմում գոտիով՝ արդյունքում օրգանիզմին «մարզում ենք» սովորելու ներորովայնային ճնշման բարձացմանը: Այդ ընթացքում կատարվում է սիրտ-անոթային և շնչական համակարգերի աշխատանքի մոնիտորինգ, որի արդյունքներից ելնելով՝ որոշվում է վիրահատության ժամկետը և  պլաստիկայի ձևը:

Հետվիրահատական ճողվածքների բուժումը ժամանակակից վիրաբուժության ամենաբարդ խնդիրներից է: Հաճախ իրավիճակը բարդանում է ուղեկցող հիվանդության առկայութամբ, որի կապակցութամբ  հիվանդը վիրահատվել է: «Վիրահատութան ոչ ենթակա» հետվիրահատական ճողվածք /եթե կապված ուղեկցող հիվանդությունների և հիվանդի ընդհանուր վիճակի հետ  հակացուցում չի որոշվում / գործնականում չի լինում: Ամեն ինչ կախված է հիվանդանոցի տեխնիկական հնարավորություններից և վիրաբույժի փորձից ու գիտելիքներից:  Հետվիրահատական գիգանտ ճողվածքների վիրահատությունը վիրաբուժության «բարձրագույն թռիչքն է» և պետք է կատարվի միայն լիարժեք հագեցվածություն ունեցող բժշկական կենտրոններում և բարձր որակավորում ունեցող վիրաբույժների կողմից: Որովայնի պատի ամբողջականությունը վերականգնվում է ցանցային իմպլանտանտի պարտադիր կիրառումով: Կապված  որովայնի պատի դեֆեկտի չափսերից՝ կատարվում է դեֆեկտի փակում մկանա-ապանևրոզային լաթով՝ առանց ձգվածության կամ, եթե հնարավոր չէ ապանևրոզի եզրերը մոտեցնել իրար, ձևավորվում է որովայնի առաջային պատ՝ օգտագործելով ճողվածքապարկի հյուսվածքները և ցանցային իմպլանտանտը մեր կողմից մշակված տեխնիկայով, որի արդյունքում որովայնի խոոռոչի օրգանների ծանրությունն ամբողջովին իր վրա է վերցնում պոլիպրոպիլենային ցանցը:

44 55

Այս պարագայում մեծ է պոլիպրոպիլենային ցանցի գործվածքի ձևը, խտությունը և միավոր մակերեսի վրա ազդող ուժի առավելագույն չափսը: Այս պարամետրերին լիովին համապատասխանում է B/Braun ֆիրմայի արտադրության պոլիպրոպիլենային ցանցը, որը արագորեն ներաճող հյուսվածքների հետ համատեղ դառնում է որովայնի պատի հուսալի պաշտպանը:

66 77

Պոլիպրոպիլենային ցանցի անցքերի մեծությունը թույլ է տալիս շարակցական հյուսվածքի արագ ներաճ և ամուր հյուսվածքի առաջացում:

Այսպիսով, ժամանակակից սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոնի, բարձր որակավորում ունեցող վիրաբուժական բրիգադի և նյութա-տեխնիկական բազայի առկայությունը թույլ են տալիս հիմնովին և արդյունավետ ձևով լուծել վիրաբուժության դժվարին հարցերից մեկը՝ գիգանտ հետվիրահատական ճողվածքի առկայությունը և հիվանդին տալ հնարավորություն ապրելու լիարժեք աշխատունակ կյանքով:

Այս ամենի իդեալական համադրությունն առկա է «Աստղիկ» բկ-ում, որի Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի պրոֆեսիոնալ մասնագետները պատրաստ են ընդունել ցանակացած չափսի հետվիրահատական ճողվածքով հիվանդի։

arayik-voskanyan

 

Արայիկ Ոսկանյան, բգթ, դոցենտ,

«Աստղիկ» բկ-ի ավագ վիրաբույժ

Հեռ.՝ 055117748