Հեմոդիալիզի ծառայություն

Հեմոդիալիզի ծառայություն

Hemodializ1 «Ասղտիկ» ԲԿ-ում գործում է ՀՀ-ում լավագույն Հեմոդիալիզի ծառայությունը, որը սպասարկում Հանրապետության մասշտաբով ամենամեծ թվով հիվանդներին՝ մոտ 240 հիվանդ և  վիճակի ենք ընդունել ևս 90 հիվանդի։ Կարևորելով այս ոլորտի զարգացումը ՀՀ-ում՝ բկ-ի ղեկավարությունըհ  ձեռնամուխ եղավ իրապես հզոր մի բաժանումքի ստեղծմանը. կատարվեց ավելի քան 500 մլն դրամի ներդրում, և այսօր բկ-ն ունի հրաշալի մի ծառայություն, որն առաջին հերթին առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, ապա և ոչ պակաս կարևոր մնացած հանգամանքներով, մասնավորապես՝ բաժանմունքում գործում է 2 առանձին սրահ՝ ոլորտի առաջատար ընկերությունների ժամանակակից «արհեստական երիկամ» 40 ապարատով, հարմարավետ բազկաթոռներ՝ իրենց ականջակալներով, որը հնարավորություն է տալիս հիվանդին դիալիզ ընդունելիս ուղղակի հանգստանալ, LSD հեռուստացույցեր, օդորակիչներ… Մի խոսքով, ամեն ինչ այնպես է մտածված, որ հիվանդների համար դիալիզ ստանալու այդ ժամերը հնարավորինս  հաճելի և հարմարավետ անցնեն։

Այս բաժանմունքը Հանրապետությունում առաջինն էր, որ հեմոդիալիզը սկսեց իրականացնել միանվագ պարագաներով, ինչը նշանակում է անվտանգ և վարակներից զերծ բժշկական միջամտություն, ավելին՝ «Աստղիկ» բկ-ում հեպատիտներով հիվադների և վարակակիրների համար գործում է առանձնացված սրահ, ինչը ևս մեկ առավելություն է։

Բաժանմունքն իրականացնում է  եվրոպական չափանիշներին համապատասխան բուժսպասարկում, ինչի շնորհիվ հիվանդների մեծ ներհոսք կա արտերկրից՝  հայեր և օտարերկրացիներ, ովքեր մեկ անգամ ՀՀ-ում ստանալով իրենց համար սովոր բարձրակարգ պայմաններով հեմոդիալիզի  ծառայություն, սկսեցին ավելի հաճախ  գալ Հայաստան՝ իրենց հետ հրավիրելով նաև այլ տուրիստների։

Ծառայությունն ունի ևս մեկ առավելություն՝ երիկամային անբավարարությամբ այն հիվանդների համար, ովքեր աշխատում են, սովորում կամ ունեն հասարակական զբաղվածություն, մշակվում է այցերի անհատական գրաֆիկ՝ բկ-ի մասնագետները համապատասխան հերթափոխով սպասարկում են նրանց՝ հնարավորություն տալով չկտրվել ակտիվ հասարակական կյանքից։

Հիշեցում` հեմոդիալիզը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար` պետպատվերի շրջանակներում:

Հեռախոս՝ (010) 770477

 

Safaryan

 

 

Հեմոդիալիզի ծառայության ղեկավար`

Արթուր Վլադլենի Սաֆարյան