«Նատալի Ֆարմ Մալաթիա» բուժկենտրոնում սրտի աննախադեպ վիրահատություն են իրականացրել
Վտանգավոր ու ռիսկային վիրահատության` Happy End-ով:
Անգամ էլեկտրական հոսանքով սրտի հոսքի շտկումն ու դեղորայքային միջամտությունը չօգնեցին 2-ամյա Խաչիկին, եւ «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի Սրտաբանության առիթմոլոգիայի բաժանմունքի բժիշկները դիմեցին ամենածայրահեղ քայլին` վիրահատության: Խաչիկը ուներ սրտի ռիթմի խանգարումներով բնածին արատ եւ ծնվելուց անմիջապես հետո գտնվում էր բժշկական հսկողության տակ: «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում Խաչիկի վիրահատությունը աննախադեպ էր:
Ընդհանրապես վիրահատական միջամտություն բժիշկները անում են հիվանդի 5 տարեկանը բոլորելուց հետո, բայց այս դեպքը բացառություն էր: Խաչիկի առողջական վիճակը հաշվի առնելով` բժիշկները դիմեցին չափազանց վտանգավոր ու ռիսկային վիրահատության:
Վտանգավոր ու ռիսկային վիրահատությունը ավարտվեց այսպես ասած happy end-ով: 2-ամյա Խաչիկի կյանքը բժշկական կենտրոնի արտաբանության առիթմոլոգիայի բաժանմունքի բժիշկների շնորհիվ ոչ միայն փրկվեց, այլեւ լիարժեք դարձավ:
Խաչիկն այս պահին լիովին առողջ է եւ պատրաստ դուրս գրվել հիվանդանոցից: Ծնողները կարծում են, որ իրենց երեխայի հաջողակ պատմությունը կարող է ուժ ու հավատ հաղորդել բոլոր նրանց, ում երեխան այդպիսի խնդիրներ ունի:
Հեղինակ` Զոհրաբ Հարոյան