Առողջություն, որով կարող եք պարծենալ

Առողջություն, որով կարող եք պարծենալ

Մարդիկ հաճախ իրենց «ցավերի» մեղավորին փորձում են փնտրել իրենց «կաշվից դուրս»:

Մեկի համար դա չծխելն է ու ծխող­ների միջավայրից խուսափելը, մյուսի համար՝ թմրանյութերից և արտաամուսնական կապերից խուսափելը, երրորդի համար էլ՝ սպորտն ու ակտիվ կյանքը, իսկ մյուսը գերադասում է հան­գիստ, առանց նյարդայնանալու և ամեն վատի մեջ լավը տեսնելով ապրելը:

Վերոնշյալներին մենք դեռ կանդ­րադառնանք հիմա զրուցենք, այսպես կոչված, «չնյարդայնացողների» մասին: Այսպիսի մարդկանց թեև շատ հաճախ անվանում են «նյարդերն անջատած» կամ ուղղակի անտարբեր, կյանքի նկատ­մամբ հետաքրքրությունը կորցրած, բայց արի ու տես, որ նրանք կարողա­նում են հստակ պատկերացնել՝ ինչպե՞ս խուսափել առողջական տարատեսակ տհաճություններից: Արդյոք դա այդպե՞ս է: Հիշենք, որ կա ռուսական թևավոր այս­պիսի մի խոսք՝ «Դանդաղ գնաս, երկար կգնաս»:

Սակայն արագ զարգացող մեր ժամա­նակաշրջանում սա կարծես այնքան էլ տեղին չէ. ասում են՝ մի փոքր հապաղես՝ մի ամբողջ հավերժություն բաց կթող­նես: Այս դեպքում իբրև փրկօղակ շատ հաճախ օգնության է հասնում, ասենք, հումորը:

Հումորը ոչ միայն տրամադրություն է բարձրացնում, այլև բուժում է մար­դու հոգին: Դարեր շարունակ նշանա­վոր բժիշկներն ու հեքիմները մարմնի այս կամ այն հիվանդությունը բուժելու համար հաճախ դիմում էին, այսպես կոչված՝ հոգեթերապիային՝ առաջնորդ­վելով «առողջ մարմնում առողջ հոգի» բանաձևով:

Շատ են դեպքերը, երբ անհույս հի­վանդի առողջական վիճակը հանկարծ սկսում է բարելավվել ու արագ տեմպե­րով դեպի ապաքինում գնալ: Հանելու­կային այս իրավիճակը պարզ է դառնում, երբ մի պահ հետևում ենք բժշկի կամ սրտացավ մտերիմի հոգատար վերա- բերմունքին, ով խոսքի ու գուրգուրանքի միջոցով փորձում է մխիթարել ու դեպի լավը տրամադրել հիվանդին: Ռուս մեծ գրող Գոգոլի «Հատակում» պիեսի ծե­րուկ Լևինը փորձում էր ծայրահեղ աղքատության և դժբախտության մեջ գտնվող մարդ­կանց իր բարի, հուսադրող խոսրով ու մխիթարանքներով դեպի լավը տրա­մադրել: ժամանակին այս կերպարը շատ է ըննադատվել՝ իբրև ստոր, խա­բեբա, որը ձգտում է ապակողմնորոշել ու հիմարացնել մարդկանց: Որքան էլ կերպարը բացասական իմաստով էր ստեղծվել, այնուամենայնիվ, ստեղ­ծագործության վերջում տեսնում ենք մարդկանց, ովքեր նրա բարերար ազդե­ցության շնորհիվ ձգտում են վերափոխել իրենց կյանքը:

RunningԱռողջ ապրելակերպի ռեժիմն, ինչ­պես նշեցինք, սահմանում է ինքը մարդր: Նրա առողջ կենսագոյության վրա հաճախ անզոր է նույնիսկ արտաքին մի­ջավայրի կործանարար ազդեցությունր: Մարդիկ, հաճախ լինելով այս կամ այն վնասակար սովորույթի ազդեցության տակ, փորձում եմ իրենց մխիթարել, թե իբր իրենք անզոր են դրա դեմ պայքարել կամ օրինակ են բերում նույն սովորույթի հակումն ունեցող 70-ամյա ողջ-առողջ հարևանին: Դա է պատճառը, որ նման մարդիկ հաճախ իրենց «ցավերի» մեղա­վորին փորձում են փնտրել իրենց «կաշ­վից դուրս»՝ հեռու-մոտիկ միջավայրում: Բազմիցս է, օրինակ, խոսվել ծխախոտի ծայրահեղ վնասակարության մա­սին: Սակայն ծխողների թիվը դրանից ոչ թե պակասում, այլ, ընդհակառակը՝ ավելանում է: Բժիշկների ահազանգն այն մասին, որ ծխախոտի մեկ գլանակը քաղցկեղի ու այլ հիվանդություննե­րի հիմնական օջախն է, չի խոչնդոտում հատկապես պատանիներին ու երիտասարդներին հետևել վնասակար այս սովորույթին: Գիտականորեն ապա­ցուցվել է, որ աշխարհում ծխախոտից մահացության դեպքերն ավելի շատ են լինում և կարող են հանգեցնել տարե­կան մինչև 10 մլն. վաղաժամ մահվան: Առողջ ապրելակերպի հաջորդ կա­րևորագույն գործոնն արտաքին մի­ջավայրի և մարդկանց ճիշտ փոխահարաբերությունն է:          Բացի մարդու միջամտությունից, առողջ և առույգ օր­գանիզմ ունենալու համար մեծ դեր է կատարում էկոլոգիապես մաքուր և հի­գիենիկ միջավայրդ, ինչն այսօր ոչ միշտ է հնարավոր ապահո­վել: Մարդն այդ առու­մով արդեն մասնա­կիորեն վտանգում է իր առողջութ­յունդ, որքան էլ հետևի առողջ ապրելակեր­պի կանոններին: Մեքենաների շմոլ գազի արտանետումները, ակտիվ ընթացող շինարարութ­յան փոշին ու կեղտը, բացակա բիոֆլորան և ոչ բավարար թթվածինն էլ ավելի արագ են նպաստում օրգա­նիզմի հյուծվելուն: Կան մարդիկ, որոնք թյուր կարծիք ունեն այն մասին, որ ուշ երեկոյան զբոսանքը կարող է մաքրել ամբողջ օրգանիզմն ու այդ պատճառով հիմնականում գիշերներն են ելնում զբոսանքի: Միգուցե և գիշերային զբոսանքն օգնում է օրգանիզմի մաքրմանը, սակայն չպետք է մոռանալ, որ ցերեկվա ժամե­րին թոքեր ներծծված փոշին ու կեղտն արդեն արել են իրենց «սև գործը», իսկ զբոսանքով հնարավոր է դառնում միայն շնչելու համար նեղլիկ ուղիներ բացել: Այս դեպքում լավագույն միջոցն առավոտ կանուխ կատարած զբոսանքներն ու վազքն են, երբ քաղաքը դեռ քնած է, իսկ փոշին ու կեղ­տը դեռ օդի մեջ կախված չեն: Դա հնարա­վորություն կտա անել օրգանիզ­մի՝ նա­խորդ օրը կուտակած «աղբ»-ի պրոֆիլակ­տիկ մաքրում:

Առողջ ապրելակերպի հաջորդ կարևորագույն գործոնն արտաքին միջավայրի և մարդկանց ճիշտ փոխահարաբերությունն է:

Ճիշտ սնունդը ևս երկարակեցութ­յան և լիարժեք կյանքի գրավականն է: Հաճախ մարդիկ, սննդի ճիշտ օրակարգ ասե­լով, հասկանում են կոնկրետ ժամերին սնվելն ու հաշված կալորիականությամբ մթերքների և ուտեստների ընդունումը: Սակայն այս դեպքում այն դեռ օգտակար չէ: Սնունդը պետք է նախ լինի ախորժա­բեր և աչքի համար հաճելի, իսկ սնվելիս մարդը պետք է առավելագույն հաճույք ստանա: Ի դեպ, կա կարծիք, որ մարդը քնից բացի լիարժեք հանգստանում և բավականություն է ստանում սնվելիս: Հայտնի է, որ կալորիականությամբ հա­րուստ սնունդն արդյունավետորեն հա­նում է օրվա րնթացքում կուտակված սթրեսը: Որպեսզի դուք կարողանաք պարծե­նալ, որ ապրում եք միանգամայն առողջ կյանքով՝ բացառելով բոլոր վնասակար սովորույթները, մի անտեսեք նաև օգ­տակար սովորույթները: Օրինակ՝ երկար և խորը քունը, ամենօրյա թեկուզ կար­ճատև մարմնամարզությունն ու անձնա­կան հիգիենայի կանոնները: Սրան նաև լրացնելու են գալիս լիարժեք սեռական կյանքն ու առույգ ինքնազգացողության պահպանումը ողջ օրվա ընթացքում:

weightliftingԱյս ամենին իբրև վերջաբան նշենք, որ թեև բժիշկները խորհուրդ են տա­լիս խուսափել ինքնաբուժումից, բայց մեր խորհուրդն է ձեզ՝ ինբնաբուժվեք, սակայն վնասակար սովորույթներից ազատվելու միջոցով:

Նյութը՝ Նարինե Իրիցյանի
«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 1

NO COMMENTS

Թողնել պատասախան