6 խորհուրդ գլխացավի դեմ պայքարելու համար

6 խորհուրդ գլխացավի դեմ պայքարելու համար

Պուլսացիոն կամ ճնշող բնույթի գլխացավերը հաճախ են պատահում:  Ըստ առողջության համաշխարհային կազմակերպության տվյալների` մարդկանց մոտ 50 %-ը տառապում է կրկնվող, մշտական բնույթ ունեցող գլխացավից: Ցավը կարող է տևել մի քանի ժամից մինչև մեկ-երկու օր, անկախ դրա ուժգնությունից` այն պատճառում է խիստ տհաճություն:

Ահա մասնագետների կողմից մշակված մի քանի խորհուրդ դրանից խուսափելու համար.

  1. Կանոնավոր մարզումներ- կարևոր են թե Ձեր մարմնի, թե ուղեղի համար: Ելնելով նրանից, որ ֆիզիկական ակտիվությունը հանդիսանում է սթրեսի նվազեցման միջոց, այն նպաստում է օրգանիզմում էնդորֆինների արտադրմանը: Օրական մոտ 30 րոպե կամ շաբաթական ընդհանուր 150 րոպե մարզումները տեսանելի արդյունք կապահովեն:
  2. Սահմանափակեք կոֆեինի քանակը. դրա մեծ քանակությունը նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը և հետևաբար գլխացավի առաջացմանը: Փորձեք կրճատել քանակը հասցնելով մինիմալի, սա վերաբերում է ինչպես սուրճին, այնպես էլ թեյին:
  3. Առողջ սնունդ.  սա մի փոքր անհատական բնույթ է կրում, շատ տեսակի մթերքներ կան, որոնք նպաստում են  գլխացավի առաջացմանը:
  4. Խուսափեք վնասակար սովորություններից. գաղտնիք չէ, որ ալկոհոլը, ծխախոտը և թմրանյութերն ազդում են խիստ բացասաբար ուղեղի վրա: Սահմանափակեք ալկոհոլի քանակը, իսկ ծխախոտից, ցանկալի է, ընդհանրապես հրաժարվել:
  5. Քնի կարգավորում. բոլորի համար ստանդարտ 8 ժամյա քունը չէ, որ կարևոր է, այլ այն քանակը, որից հետո Դուք Ձեզ զգում եք նորմալ և առույգ: Միջինում դա 6 ժամյա քունն է: Նշենք, որ չափից շատ քնելը կամ քնի բացակայությունը գխացավի առաջացման խթան է հանդիսանում:
  6. Ապրեք լիաթոք. սթրեսը խիստ կարևոր և բացասական դեր ունի: Ժամանակ տրամադրեք ինքներդ Ձեզ՝ զբաղվելով Ձեր սիրած և ուզած գործով, մի անտեսեք հանգիստը և, իհարկե, նախասիրությունները:

Այնուամենայնիվ, մշտական գլխացավերի, վատ ինքնազգացողության և քրոնիկ թուլության դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետին: