Էխինոկոկ

Էխինոկոկ

Էխինոկոկը պարազիտար հիվանդություն է, որն առաջացնում են տափակ որդը: Հայաստանը (ինչես նաև ամբողջ Կովկասյան տարածաշրջանը) համարվում է էխինոկոկի համար էնդեմիկ օջախ: Էխինակոկով կարող են վարակվել բոլոր կաթնասուն կենդանիները: Հասուն որդը գտնվում է վերջնական տիրոջ /շներ, գայլեր, այլ գիշատիչներ/ աղիներում, որտեղից որդի ձվերը կղանքի հետ դուրս են գալիս և տարաշվում են արտաքին միջավայր: Էխինակոկի միջանկյալ տերեր են համարվում մարդը, խոշոր և մանր եղջերավոր անասունները, խոզերը, ձիերը, կապիկները: Վերջնական տերերի վարակումը տեղի է ունենում էխինակոկով վարակված միջանկյալ տերերի օրգանները ուտելուց:

Մարդը կարող է վարակվել.

  • վարակված կենդանիների հետ շփվելուց,
  • հիգիենայի կանոնները խախտելուց,
  • անլվա մրգեր բանջարեղեններ ուտելուց
  • որոշ արագ սննդի սպասարկման կետերում պատրաստված ուտելիքներ, աղցաններ ուտելուց

Որդի ձվիկները ընկնելով օրգանիզմ, բարակ աղու պատով թափանցում են երակներ կամ ավշային անոթներ և դրանցով հասնում լյարդ: Եթե էխինոկոկի ձվիկը /սկոլեքս/ չափերով մեծ է, այն լյարդի ֆիլտրացիոն համակարգով անցնելից ֆիքսվում է լյարդում և այնտեղ առաջացնում էխինակոկային բուշտ, իսկ եթե չափսերով փոքր է` անցնելով լյարդի պաշտպանական մեխանիզմներով կարող են ընկնել արյան շրջանառություն և տեղակայվել ցանկացած օրգաններում /առավել հաճախ թոքերում/: Միաժամանակ կարող են հանդիպել մի քանի էխինակոկային բշտեր, տարբեր օրգաններում: օրինակ. Աստղիկ բժշկական կենտրոնում վիրահատված հիվանդներից մեկի մոտ հայտնաբերել և վիրահատական եղանակով միաժամանակ հեռացրել ենք 4 տարբեր էխինակոկային բշտեր / 2 բուշտ լյարդում, 1-ը` ձախ ձվարանում, 1-ը` աջ ազդրի քառագլուխ մկանի մեջ/:

Էխինոկոկի բուշտն իրենից ներկայացնում է սպիտակ կամ սպիտակադեղնավուն գույնի կլոր գոյացություն, որը լցված է հեղուկով: Կիստաները լինում են եզակի և բազմակի:Կիստայի պատն ունի 2 շերտ արտաքին`խիտինային թաղանթ և ներքին` հերմինատիվ թաղանթ, վերջինս կազմված է բջիջներից, որոնցից ձևավորվում են դուստր բշտեր: Օրգանիզմի կողմից էխինակոկային բշտի շուրջ առաջանում է ֆիբրոզ պատյան: Բշտի պատռման դեպքում դուստր բշտերը սերմնացրվում են և աճում են նոր բշտեր:

Սկզբնական շրջանում էխինոկոկի ձվիկները հայտնվելով մարդու օրգանիզմում երկար ժամանակ /ամիսներ, տարիներ/  կարող են մնալ թաքնված, չունենալ որևէ կլինիկական դրսևորում: Կլինիկական պատկերն ի հայտ է գալիս այն ժամանակ երբ բուշտը չափերով մեծանում է, սկսում է ճնշել հարևան օրգաններին և հյուսվածքներին:

Հիվանդները կարող են  ունենալ հետևյալ գանգատները.

  • ծանրության զգացում որովայնում,
  • բութ ցավեր աջ թուլակողում,
  • լյարդի չափերի մեծացում,
  • սրտխառնոց /ստամոքսի վրա ճնշման դեպքում/,
  • որովայնի առաջային պատի փքում /լյարդի առաջային ստորին հատվածում տեղակայվելու դեպքում/,
  • ստոծանու աջ գմբեթի ձևախախտում /լյարդի ենթաստոծանիական հատվածում տեղակայվելու դեպքում/,
  • պորտալ հիպերտենզիա /դռներակի ճյուղերի ճնշման դեպքում/,
  • աղիքային անանցանելիություն /12 մատնյա աղու ճնշման դեպքում/,
  • մեխանիկական դեղնուկ /լեղուղիների ճնշման դեպքում/,
  • խոլանգիտ /դեպի լեղուղիներ բշտի պատռման դեպքում/,
  • բշտի պարունակության թունավոր ազդեցություն /անեմիա,էոզինոֆիլի, նևրիտներ, էպիլեպտանման նոպաներ, ալերգիկ ցանավորումներ/ ,

 

 ԲՈՒԺՈՒՄԸ

Շատ հազվադեպ փոքր բուշտը կարող է կրակալվել, և նման ելքը կարող է գնահատվել ինքնալավացում:

Բոլոր մյուս դեպքերում, հաշվի առնելով հնարավոր բարդություններ բարձր հավանականությունը, ցուցված է վիրահատական բուժում: Տարբերում են էխինոկոկէկտոմիայի երկու տեսակ`բաց և փակ: Բաց էխինոկոկէկտոմիայի դեպքում կատարվում է բշտի պունկցիա, հատվում է բշտի խոռոչը, հեռացվում է մակաբույծի խիտինային թաղանթն ամբողջությամբ, խոռոչը մշակվում է սկոլիցիդային հատկություն ունեցող դեղամիջոցով /ֆորմալին, հիպերտոնիկ լուծույթ, գլիցերին, գլյուկոզա/: Թարախակալված բշտի պատճառով վիրահատության ժամանակ մնացած խոռոչը դրենավորում են, իսկ մնացած դեպքերում ձգտում խոռոչի վերացման /պատերի կարում, ոտիկի վրա ճարպոնի տամպոնադա, ֆիբրոզ թաղանթի խորասուզում/:

Փակ էխինոկոկէկտոմիան իրականացվում է առանց խիտինային թաղանթի ամբողջականության խախտման: Վիրահատական այս տեսակը համարվում է իդեալական էխինակոկէկտոմիա: Այն ընդգրկում է նաև մակաբույծի հեռացումը ֆիբրոզ թաղանթի հետ, որը կարելի  է կատարել էխինոկոկային բշտի եզրային տեղակայման դեպքում, ինչպես նաև օրգանի մի մասի մասնահատում մակաբույծի հետ մեկտեղ:

Աստղիկ բժշկական կենտրոնում առկա գերժամանակակից բժշկական սարքավորումները /Ligasure և Argon-plasma coagulation module/ զուգակցելով, իրականացվել է իդեալական էխինակոկէկտոմիա: Հիվանդի մոտ էխինոկոկային բուշտը տեղակայված էր լյարդի 2-3 սեգմենտներում: Կատարվել է լյարդի ձախ բլթի մասնահատում, հեռացվել է էխինոկոկային բշտն առանց ամբողջականության խախտման: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը դուրս է գրվել առողջացումով հետվիրահատական 6-րդ օրը:

Փակ էխինոկոկէկտոմիայի առավելություններն են.

  • Մնացորդային խոռոչի բացակայությունը, հետևաբար մնացորդային խոռոչին բնորոշ բարդությունների /մնացորդային խոռոչի թարախակալում, խոռոչից հետվիրահատական շրջանում լեղահոսություն և այլն/ կանխում
  • Դիսիմինացիայի վտանգի բացակայություն
  • Հետվիրահատական շրջանում հակապարազիտար դեղորայքային բազմափուլային բուժման բացակայություն

Հաշվի առնելով փակ էխինոկոկէկտոմիայի առավելությունները, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում իրականացնել փակ էխինոկոկէկտոմիա:

Այս ամենի իդեալական համադրությունն առկա է «Աստղիկ» բկ-ում, որի Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի պրոֆեսիոնալ մասնագետները պատրաստ են ընդունել ցանակացած չափսի հետվիրահատական ճողվածքով հիվանդի։

arayik-voskanyan

 

Արայիկ Ոսկանյան, բգթ, դոցենտ,

«Աստղիկ» բկ-ի ավագ վիրաբույժ

Հեռ.՝ 055117748