Հոդի էնդոպրոթեզավորում. ում է դա հարկավոր

Հոդի էնդոպրոթեզավորում. ում է դա հարկավոր

Միայն էնդոպրոթեզավորում բառը շատերի մոտ սարսուռ է առաջացնում. ի՞նչ է դա, ինչպե՞ս է արվում, ինչպե՞ս կփոխվի իմ կյանքը դրանից հետո…

Այո,  արթրիտի, վնասվածքի կամ այլ պատճառով շարունակաբար տանջող ցավի միակ լուծումը էնդոպրոթեզավորումն է, որը իրականում ոչ թե պիտի վախեցնի հիվանդին, այլ ուրախացնի, չէ՞ խնդիրն ունի լուծում և դա արդեն ամբողջ կյանքի համար է,- ասում է Աստղիկ բկ-ի վնասվածքաբան, օրթոպեդ Ռուբեն Գալստյանը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հոդի լիարժեք փոխպատվաստումը ցավի նվազեցման համար օրթոպեդիկ վիրահատություններից ամենանախընտրելին է:

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս վիրահատության առավելությունները շատ են: Հիվանդներն ակնհայտ փոփոխություն են նկատում՝ կապված

  • ցավի նվազեցման
  • կյանքի որակի
  • շարժման քանակի
  • քայլելու և վազելու ունակության հետ:

Այո, թեպետև բարդ վիրահատության արդյունքում, բայց մարդը հնարավորություն է ստանում վերականգնել վերականգնել կայնքում տարիներ շարունակ բացակայող ասպեկտները և ապրել լիարժեք կյանքով՝ առանց ցավի զգացողության:

 ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Սա վիրահատության չհասնելու լավագույն ուղին է:

Դիո՞ւմ եք արդյոք բժշկի, երբ ձեզ հոդի ցավն է անհանգստացնում: Ցավոք, մեր բնակչությունը բժշկին դիմում է ծայրահեղ ծանր վիճակում՝ տարիներ շարունակ լուռ տանելով ցավն ու փորձելով խնդիրը լուծել ինքնաբուժմամբ:

Անհանգստացեք և դիմեք բժշկի հետևյալ ախտանշանների առկայության դեպքում.

  • Կանոնավոր ցավ աճուկի կամ ազդրի առաջային հատվածում
  • Ցավ, որ սահմանափակում է Ձեր ակտիվությունը
  • Կոշիկ և գուլպաներ հագնելուց դժվարության զգացում
  • Հոդի շրջանում ծալելու դժվարացում
  • Կարկամություն հոդում, որն առաջանում է առավոտյան կամ երկարատև հոդը նույն դիրքում պահելուց հետո, որը տևում է 5-10 րոպե:
  • Ցավ, որն ուժեղանում է ծանրաբեռնվածության ժամանակ և մեղմանում հանգստի վիճակում,
  • Կյանքի որակի բարելավման և ցավի նվազեցման բացակայություն՝ անկախ դեղամիջոցների օգտագործումից:

 Սա նշանակում է, որ Ձեզ մոտ զարգացել է օստեոարթրոզ:

Օստեոարթրոզի առաջացման հիմնական գործոններն են.

 -տարիքը. 50 տարեկանից հետո օստեոարթրոզի առաջացման հավանականությունը մոտ 6 անգամ մեծանում է

-ժառանգական ֆակտորը,

-հավելյալ քաշը,

-վնասվածքները ծնկահոդի, որոնք բերում են հետտրավմատիկ օստեոարթրոզի առաջացման,

-բազմաթիվ նյութափոխանակությունների խանգարումները և այլ հիվանդություններ:

Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի հիվանդը, որ հաստատվի օստեոարթրոզը

Նախևառաջ  մասնագետի կողմից զննում, ապա՝ ռենտգեն հետազոտությունը, որը թույլ է տալիս նաև ռենտգենաբանորեն ճշտել, թե որ աստիճանի օստեոարթրոզ է, որից հետո ՄՌՏ հետազոտություն և հոդի սոնոգրաֆիա:

Որո՞նք են բուժման տեսակները

Ցավոք, օստեոարթրոզը չվերականգնվող հիվանդություններին է պատկանում. այս դեպքում բոլոր միջոցառումները հանդիսանում են պահպանողական՝ ցավը քչացնելու և վերահսկելի դարձնելու, կասեցնելու հիվանդության առաջընթացը:

Որոնք են այդ պահպանողական միջոցառումները

Գոյություն ունեն դեղորայքներ, որոնք ներարկվում են ներհոդային և դրանք պահպանում են հոդը և քչացնում ցավը 6-12 ամիս, սակայն դրանք արդյունավետ են օստեոարթրոզի սկզբնական փուլերում:

Ինչպես նաև հիվանդը ընդունում է այլ դեղորայքներ՝ խոնդրոպրոտեկտորներ և հակաբորբոքային դեղորայքներ: Բավական էֆեկտիվ է արթրոսկոպիկ միջամտությունը և շտկող օստեոտոմիաները: Այս ամենի հետ շատ կարևոր է քաշի վերահսկումը հավելյալ քաշ ունեցող անձանց մոտ. դեղորայքն արդյունավետ չի լինի, եթե քաշի նվազում չլինի:

Խնդրի վերջնական լուծումն էնդոպրոթեզավորումն է

Ծանր աստիճանի օստեոարթրոզների ժամանակ կատարվում է վիրահատություն՝ էնդոպրոտեզավորում, հոդի փոխում արհեստական հոդի, որը թույլ է տալիս վերականգնել հոդի աշխատանքը և անհետացնել ցավերը:

Սակայն այժմ աշխարհում ոչ միայն վերջին փուլի օստեոարթրոզների ժամանակ է կատարվում էնդոպրոթեզավորում, այլև միջին աստիճանի օստեոարթրոզների ժամանակ, երբ հիվանդի ցավերը չեն անհետանում կամ հիվանդը չի ցանկանում ընդհանրապես ցավ ունենալ, այսինքն՝ թողնում են հիվանդի հայացողությանը:

 «Աստղիկ» բկ-ի օրթոպեդները միշտ պատրաստ են պատասխանել հիվանդին հուզող բոլոր հարցերին, տալ մանրամասն խորհրդատվություն:

«Աստղիկ» բկ-ի վնասվածքաբան, օրթոպեդ՝ Ռուբեն Գալստյան