Էնդոկրին վիրաբուժության ծառայություն

Էնդոկրին վիրաբուժության ծառայություն

endokrinԾառայության հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների բուժումը: Այն իրականացվում է նորագույն եղանակների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատվել են ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները՝ մինչև 1-3 օր:  Ծառայության աշխատակիցները տիրապետում  և ինքնուրույն կատարում են  ուլտրաձայնային հետազոտություն և պունկցիոն բիոպսիա, ինչը հնարավորություն է տալիս հստակ պլանավորել վիրահատության տեսակը և ծավալը, կանխել հնարավոր բարդությունները: Անհրաժեշտության դեպքում,  վիրահատության ժամանակ կատարվում է ներվիրահատական ՈՒՁՀ՝ շարժական սարքի կիրառմամբ:  Ծառայությունը սերտորեն համագործակցում է ՌԴ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաների հետ:

Ծառայության աշխատանքի ուղղությունները:

Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժումը

  • Վահանաձև գեղձի բարորակ հանգույցների վիրահատական բուժում
  • Վահանաձև գեղձի բարորակ հանգույցների ոչ վիրահատական բուժում՝ հանգույցի ներհյուսվածքային դեստրուկցիայով/քայքայումով/
  • Դիֆուզ տոքսիկ /թունավոր/ խպիպի վիրահատական բուժում
  • Դիֆուզ տոքսիկ /թունավոր/ խպիպի կոնսերվատիվ բուժում
  • Տոքսիկ հանգուցավոր խպիպի վիրահատական բուժում
  • Տոքսիկ հանգուցավոր խպիպի ոչ վիրահատական բուժում՝ հանգույցի ներհյուսվածքային դեստրուկցիայով
  • Վահանաձև գեղձի քաղցկեղի վիրահատական բուժում՝ լիմֆոդիսսեկցիա
  • Կրկնվող խպիպի բուժում
  • Վահանաձև գեղձի բորբոքային հիվանդությունների բուժում

Հարվահանաձև գեղձերի հիվանդությունների բուժումը

  • Հարվահանաձև գեղձի հեռացում՝ առաջնային հիպերպարաթիրեոզի ժամանակ
  • Հարվահանաձև գեղձերի հեռացում աուտոտրանսպլանտացիայով՝ երկրորդային հիպերպարաթիրեոզի ժամանակ
  • Հիպոպարաթիրոեզի կոնսերվատիվ բուժում

Մակերիկամների հիվանդությունների բուժումը

Ծառայության զարգացման հիմնական ուղեցույցները

  • Էնդովիդեոօժանդակումով վիրահատությունների լայն կիրառումը վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդությունների վիրահատական բուժման ժամանակ
  • Հետադարձ և վերին կոկորդային նյարդերի ներվիրահատական նեյրոմոնիտորինգի ներդրումը կլինիկայում
  • Էնդոկրին համակարգի օրգանների չարորակ գոյացությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ ժամանակակից միջազգային արձանագրությունների ներդրումը կլինիկական պրակտիկա
  • Ծառայության բժիշկների կրթական և գիտա-պրակտիկ մակարդակի մշտական բարձրացումը, պարբերաբար վերապատրաստումների և փորձի փոխանակումների իրականացումը
  • Նորագույն բժշկական եղանակների ներդրումը

Ծառայության գիտական ուղղությունը

Վահանաձև և հարվահանաձև գեղձերի վրա կատարվող վիրահատություններից հետո հետվիրահատական բարդությունների կանխարգելմանն ուղղված համալիր  միջոցառումների մշակում։

Varzhapetyan

 

Արմեն Մարտիրոսի Վարժապետյան

Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, բգթ, դոցենտ

Հեռ.` (093) 118835 , (060) 651089

 


CERTIFICATE ACHIVEMENT

Share on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn