Լյարդի ուլտրաձայնային էլաստոմետրիան արդեն հասանելի է նաև ՀՀ քաղաքացիների համար՝ միայն Աստղիկ...

Լյարդի ուլտրաձայնային էլաստոմետրիան արդեն հասանելի է նաև ՀՀ քաղաքացիների համար՝ միայն Աստղիկ ԲԿ-ում

Ապրիլի 20-21-ին գերմանացի մասնագետները Աստղիկ բկ-ի մասնագետների համար  իրականացրեցին թրեյնինգ՝ մանրամասն ներկայացնելով Siemens ընկերության նոր սերնդի ապարատով լյարդի ուլտրաձայնային էլաստոմետրիա իրականացնելու  տեխնիկան ու հմտությունները: Տեղի մասնագետները հնարավորություն ունեցան ստանալու իրենց հուզող հարցերի պատասխաններն ու գերմանացի մասնագետների հետ համատեղ նախապես գրանցված հիվանդների համար իրականացնել անվճար հետազոտություն:
Ապրիլի 27-ից սկսած՝ ՀՀ այն քաղաքացիները, ում ցուցված է այս հետազոտությունը, կարող են զանգահարել 777653 հեռախոսահամարով, հերթագրվել և անցնել հետազոտություն արդեն տեղի մասնագետների մոտ, ովքեր վերապատրաստվել են գերմանացի մասնագետների մոտ և ունեն համապատասխան որակավորում:

1 2  3  4  5  6