Լյարդի, վահանաձև գեղձի, կրծքագեղձերի էլաստոգրաֆիա՝ քանակական ARFI եղանակով

Լյարդի, վահանաձև գեղձի, կրծքագեղձերի էլաստոգրաֆիա՝ քանակական ARFI եղանակով

5207Լյարդի էլաստոգրաֆիան կամ այլ կերպ ասած` «լյարդի վիրտուալ բիոպսիան»,  ախտորոշիչ բժշկության վերջին  նվաճումներից է: Այն թույլ է տալիս օբյեկտիվորեն գնահատել լյարդի վիճակը, հայտնաբերել լյարդի ֆիբրոզը և որոշել դրա աստիճանը: Ինչպես հայտնի է`  արտահայտված լյարդի ֆիբրոզը հանգեցնում է լյարդի ցիռոզի: Հետևաբար լյարդի ֆիբրոզ փոփոխությունների ժամանակին հայտնաբերումը և արտահայտվածության աստիճանի որոշումը հնարավորություն են տալիս բուժող բժշկին իրականացնել համարժեք բուժում՝ կանխարգելելով լյարդի այնպիսի սարսափելի հիվանդությունը, ինչպիսին ցիռոզն է: Լյարդի ուլտրաձայնային և էլաստոգրաֆիկ հետազոտությունների համադրումը ցույց է տալիս, որ ոչ հազվադեպ «ճարպային հեպատոզ» ուլտրաձայնային ախտորոշման դեպքում էլաստոգրաֆիան հայտնաբերում է լյարդի ֆիբրոզ փոփոխությունները: Դա դիտվում է ճարպակալումով, ալկոհոլի չարաշահումով հիվանդների մոտ, լյարդի հյուսվածքի վրա տոքսիկ ազդեցությունների ժամանակ և այլն: Էլաստոգրաֆիան անփոխարինելի է համարվում վիրուսային հեպատիտ C և B հիվանդների մոտ լյարդի ֆիբրոզի աստիճանը որոշելու, ինչպես նաև՝ բուժման արդյունավետությունն ապահովելու առումով: Մեծ նշանակություն է տրվում նաև լյարդի բարորակ և չարորակ ուռուցքների տարբերակիչ ախտորոշման խնդրում: Էլաստոգրաֆիան կիրառվում է նաև փայծաղի հիվանդությունների ախտորոշման համար:

Վահանաձև գեղձի էլաստոգրաֆիայի հիմնական խնդիրն է` կատարել տարբերակիչ ախտորոշում բարորակ և չարորակ գոյացությունների միջև, կատարել հնարավոր չարորակացման գնահատում: Ապահովում է  բարձր ախտորոշիչ ճշգրտություն կիստաների, ադենոմաների և վահանաձև գեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ: Բացի այդ, կրճատվում է չհիմնավորված բիոպսիաների թիվը: Թույլ է տալիս առավել ճշգրիտ որոշել ախտաբանական օջախի տեղակայումը՝ բիոպտատ վերցնելու համար, ինչպես նաև՝ վահանաձև գեղձի հյուսվածքի վնասման աստիճանը թիրեոիդիտների ժամանակ:

Կրծքագեղձերի էլաստոգրաֆիան հնարավորություն է տալիս հայտնաբերել կրծքագեղձում շոշափվող և չշոշափվող գոյացությունները, ճշգրտել դրանց ծագումը, կատարել բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակում, հեղուկային և հյուսվածքային գոյացությունների տարբերակում, կատարել հնարավոր չարորակացման գնահատում, բորբոքային ինֆիլտրատի հայտնաբերում, ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների վիճակի գնահատում:

Diagnostica-new2

 

 

Բժիշկ-ռադիոլոգ՝
Ռուզաննա Հարությունի Խոնդկարյան, բգթ, դոցենտ

Հեռ.՝ 055 55-61-25,  060 65-12-25

 

 

Vesperovna1

 

 

Նաիրա Վեսպերի Համբարձումյան
բժիշկ-ռադիոլոգ