Էկզեմա. մաշկը խնամելու և քորը մեղմելու մի քանի խորհուրդ

Էկզեմա. մաշկը խնամելու և քորը մեղմելու մի քանի խորհուրդ

Էկզեման բավականին հաճախ հանդիպող, քրոնիկ ընթացք ունեցող մաշկի հիվանդություն է, որն ուղեկցվում է խիստ արտահայտված քորով, մաշկի կարմրությամբ, թեփոտումով և բորբոքումով: Եթե ունեք ախտորոշված էկզեմա, ապա լավ եք պատկերացնում, թե որքան դժվար է վերջինիս բուժումը:          Էկզեման վարակիչ չէ, այն մաշկի, իմունային համակարգի ու արտաքին միջավայրի միջև եղած հարաբերական անդորրի խախտման արդյունդում առաջացող հիվանդություն է` ասում է «Աստղիկ» բկ-ի մաշկաբան է Արսեն Բակունցը:

«Գոյություն ունի իմունային գերգրգռվածություն, որն առաջ է բերում բորբոքում, խախտում է մաշկի ամբողջականությունը`արդյունքում առաջացնելով գրգռված, քոր եկող մաշկ», – ասում է մասնագետը: Էկզեման կարող է անհարմարություն ու ցավ պատճառել, մաշկը կարող է ճաքել ու խոնավանալ կամ բորբոքվել երկրորդային ինֆեկցիայի միացման արդյունքում:

   Կան էկզեմայի բազմաթիվ տեսակներ, որոնց մեջ տարանջատում են օջախային թեթև ձևերը, ինչպես նաև տարածուն ախտահարումները` տարբեր տեղակայումներով: Ամենատարածված տեսակը ատոպիկ դերմատիտն է, որը հիմնականում կրում է ժառանգական բնույթ և կլինիկորեն արտահայտվում է այն ընտանիքների մոտ, որոնց անդամներն ունեն ալերգիկ հակումներ, օրինակ՝ սեզոնային ռինոկոնյուկտիվիտ, բրոնխիալ ասթմա: Որոշ մարդիկ էկզեմա ունենում են մանուկ հասակից, մյուսների մոտ այն ի հայտ է գալիս հասուն տարիքում: Էկզեմայի ծագումնաբանությունն անհայտ է, բայց կան որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում այն կարող է բռնկվել կամ ավելի խորանալ:

 «Անբարենպաստ պայմանները ներառում են շատ չոր, շոգ ու խոնավ միջավայր, արտաքին գրգռիչներ՝ քիմիական և ֆիզիկական ազդակներ, ինչպես նաև առատ քրտնարտադրություն:», – ասում է մաշկաբանը:

Այսպիսով, մենք խնդրեցինք բժշկ. Բակունցին մեզ պատմել էկզեման հաղթահարելու, չոր ու քոր եկող մաշկը հանգստացնելու և գրգռվածությունը մեղմելու լավագույն ձևերի մասին:

Նախևառաջ, դուք պետք է այցելեք մաշկաբանին, որպեսզի համոզվեց, որ ձեզ մոտ էկզեմա է:

Միշտ խորհրդակցեք ձեր մաշկաբանի հետ նախքան նոր բուժման կուրս սկսելը, կամ, եթե էկզեմայի բուժման վերաբերյալ հարցեր ունեք:

Եվ այսպես, ահա մի քանի խորհուրդ՝ էկզեմայի ժամանակ մաշկը խնամելու և քորը մեղմելու համար.

  1. Մաշկի խնամքի միջոց ընտրելիս ուղղորդվեք հետևյալ կարգախոսով՝ որքան քիչ են բաղադրիչներն, այնքան ավելի լավ:

Մի խաբվեք «բնական» պիտակով, քանի որ բնության մեջ շատ գրգռիչներ կան, ինչպես օրինակ՝ թունավոր բաղեղը:

  1. Ընտրեք «առանց անուշահոտությունների»-ն՝ «անհոտ»-ի փոխարեն, որովհետև հոտազրկված ապրանքները դեռևս կարող են պարունակել անուշահոտություններ:

«Հաճախ մարդիկ կարծում են, որ հոտազրկվածներն ավելի քիչ քիմիական նյութեր են պարունակում, բայց երբեմն դա նշանակում է, որ ավելացվել է «քողարկող բուրմունք»՝ ի լրումն այլ հոտերի, ուստի կարող է ստացվել, որ դուք ավելի շատ քիմիական նյութեր ստանաք: Դրա փոխարեն փնտրեք «առանց բուրավետ նյութերի» նշումը:

  1. Երբ գտնեք այնպիսի խոնավեցնող միջոց, որն արդյունք է տալիս, շարունակաբար օգտագործեք այն կամ օրական առնվազն երկու անգամ:

«Մենք խորհուրդ ենք տալիս մեր հիվանդներին խոնավեցնել մաշկը առնվազն օրական երկու անգամ, կամ ավելի, եթե կարիք կա», – ասում է բժիշկը:

  1. Ընտրեք (հանքային հիմքով) ֆիզիկական արևապաշտպան միջոցներ՝ քիմիականի փոխարեն, որոնց մեջ առկա է ցինկ կամ տիտանի օքսիդ արևի ճառագայթներից պաշտպանվելու համար:

Կա վկայություն, որ արևի ճառագայթը կարող է օգնել էկզեմային, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է պառկեք արևի տակ: «Լույսի թերապիան կարող է օգնել էկզեմայի դեպքում, բայց դա պետք է անել չափավոր կերպով և բժշկի հսկողության տակ, որովհետև կա այրվածք ստանալու և մաշկը վնասելու բարձր ռիսկ»:

  1. Ձեր սենյակում տեղադրեք խոնավեցնող սարք օդի խոնավությունը մեծացնելու համար:
  2. Փորձեք չքորել, եթե կարող եք: Փոխարենը, ճնշում գործադրեք, կամ սառույցի պարկ դրեք:

«Դուք պետք է զսպեք քորի նոպան, որովհետև երբ քորեք, կարող եք էկզեման ավելի խորացնել այնպես, որ այն ավելի քոր գա և դուք ավելի քորեք», – ասում է Բակունցը:

  1. Գիշերը հագեք բամբակյա ձեռնոցներ, որպեսզի ձեր չոր ձեռքերը խոնավ պահեք և քնի մեջ չքորեք:
  2. Լոսյոնով շիշը պահեք սառնարանում ուժեղ քորի նոպաների ժամանակ ավելի արդյունավետ, սառեցնող, հանգստացնող միջոցի կարիք լինելու դեպքում օգտագործելու համար:
  3. Խուսափեք շատ տաք, երկար ցնցուղ ընդունելուց, փոխարենը գոլ ջրով լողացեք:

Եթե գոլ ջուրը ստիպում է ձեզ ավելի կարճ լոգանքներ ընդունել, դա շատ ավելի լավ է. ջրի տակ չափազանց շատ մնալը կարող է գրգռել ձեր մաշկը:

  1. Քսեք ձեր խոնավեցնող միջոցը անմիջապես լողանալուց հետո, երբ ձեր մաշկը դեռ խոնավ է, դա կօգնի պահել խոնավությունը և լավ արդյունք կտա:
  2. Փորձեք հրաժարվել կամ խուսափել այն սննդամթերքից, որը հարուստ է հիստոնային սպիտակուցներով, որն էլ կարող է խթանել ձեր մարմնի իմունային արձագանքը:

Հիստամինն արտադրվում է օրգանիզմում, երբ ձեզ մոտ ալերգիկ ռեակցիա է: Ուստի, եթե ունեք էկզեմա, հիստոնային սպիտակուցով հարուստ սնունդը կարող է ավելի շատ քոր առաջացնել: Այդ սննդատեսակներն են լոլիկը, շոկոլադը, ալկոհոլը, խեցգետնազգիները, թթված կամ մարինացված սնունդը, հասած պանիրը, ծխեցրած միսը և այլն:

  1. Ձեռնոցներ հագեք տնային գործեր անելիս, օրինակ՝ ամանները լվանալիս, որը կարող է գրգռել ու չորացնել մաշկը:
  2. Օգտագործեք բուրավետություններից ու ներկանյութերից զերծ մաքրող միջոցներ և խուսափեք գործվածքը փափկեցնող միջոցներից:
  3. Լվացքի մաքրող միջոցները հաճախ քիմիական նյութեր, ներկանյութեր ու անուշահոտություններ են պարունակում, որոնք կարող են գրգռիչ ազդեցություն գործել մաշկի վրա:
  4. Փորձեք հրաժարվել կամ խուսափել սննդամթերքից, որը հարուստ է հիստոնային սպիտակուցներով, որն էլ կարող է խթանել ձեր մարմնի իմունային արձագանքը:

Հիստամինն արտադրվում է օրգանիզմում, երբ ձեզ մոտ ալերգիկ ռեակցիա է: Ուստի, եթե ունեք էկզեմա, հիստոնային սպիտակուցներով հարուստ սնունդը կարող է ավելի շատ քոր առաջացնել: Այդ սննդատեսակներն են լոլիկը, շոկոլադը, ալկոհոլը, խեցգետնազգիները, թթված կամ մարինացված սնունդը, հասած պանիրը, ծխեցրած միսը և այլն:

  1.  Ձեռնոցներ հագեք տնային գործեր անելիս, օրինակ՝ ամանները լվանալիս, որը կարող է գրգռել ու չորացնել մաշկը:
  2. Օգտագործեք բուրավետություններից ու ներկանյութերից զերծ մաքրող միջոցներ և խուսափեք գործվածքը փափկեցնող միջոցներից:

Լվացքի մաքրող միջոցները հաճախ քիմիական նյութեր, ներկանյութեր ու անուշահոտություններ են պարունակում, որոնք կարող են գրգռիչ լինել, այնպես որ օգտագործեք բուրմունք ու ներկանյութեր չպարունակող ապրանքատեսակներ:

  1. Փորձեք խոնավ փաթաթաններ անել ողջ գիշերվա համար անտանելի քորի, չորությունից առաջացող բռնկումների դեմ պայքարելու համար:

Նաև կարող եք ընկղմել բամբակյա փաթաթանը սպիտակ քացախի լուծույթի մեջ, որն իսկապես արդյունավետ է էկզեմայով հիվանդ որոշ մարդկանց համար:

  1. Վարսակի շիլայի վաննա դրեք քնելուց առաջ. պարզապես աղացեք սովորական վարսակը սրճաղացով ու ավելացրեք ջրին: Վաննան շարունակեք մինչև ջրի սառելը:
  2.  Խուսափեք սթրեսից՝ մեդիտացիայի, շնչառական վարժությունների ու յոգայի միջոցով:

Այո, սթրեսը կարող է ավելի խորացնել ձեր էկզեման, որովհետև այն կարող է գրգռել նյարդային համակարգը և առաջացնել կորտիզոլի արտադրում, որն իր հերթին կարող է առաջացնել բորբոքումներ:

  1.  Շատ ջուր խմեք:

Հաշվի առնելով, որ էկզեման կապված է չոր քոր եկող մաշկի հետ, դրսից, թե ներսից ջրառատ պահելը ամենաամեծ լավությունն է, որ կարող ես ինքդ քեզ անել:

Ձեզ մոտ պահեք բազմակի գործածվող շշով ջուր, եթե այն ձեզ օգնում է հիշել, որ ամբողջ օրը ջուր պիտի խմեք:

  1.  Եվ միշտ մաքրեք ձեր ամբողջ շպարը քնելուց առաջ՝ որքան քիչ շփում լինի այդ միջոցների հետ, այնքան ավելի լավ` ամփոփում է խոսքը մաշկաբանը: