Էլեկտրասրտագրություն /Է.Ս.Գ/ և արտաքին շնչառության ֆունկցիայի որոշում

Էլեկտրասրտագրություն /Է.Ս.Գ/ և արտաքին շնչառության ֆունկցիայի որոշում

8Ախտորոշիչ բաժանմունքում կատարվում է նաև թերապևտի խորհրդատվություն, էլեկտրասրտագրություն և էխոսրտագրություն՝ SIMENS ACUSON X 300 ապարատով: Վերջին տարիների ընթացքում ուլտրաձայնային հետազոտության տեխնիկան հասել է մեծ նվաճումների, ուստի և էխոսրտագրությունը՝ որպես սրտի գործունեության ուսումնասիրության մեթոդ, լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում։ Մեթոդի էությունն այն է, որ ուլտրաձայնն անցնում է օրգանիզմի հյուսվածքների միջով՝ չվնասելով դրանք։ էխոսրտագրությունը թույլ է տալիս որոշել աշխատող սրտի կառուցվածքային բոլոր չափանիշները, ինչպես նաև՝ ստանալ սրտի համապատասխան բաժնի ծավալային պատկերացումներ և տեղեկություններ սրտում ընթացող պրոցեսների մասին։ Մենք հնարավորություն ունենք ախտորոշել սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումները, սրտի փականային հիվանդությունները՝ բնածին և ձեռք բերովի արատները, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտապարկի հիվանդությունները և այլն: Այս մեթոդներն օգնում են բուժող բժշկին ճիշտ ախտորոշել և ժամանակին կազմակերպել բուժօգնությունը: Կատարվում է նաև արտաքին շնչական ֆունկցիայի ստուգում, այն հատկապես ինֆորմատիվ է թոքերի օբստրուկտիվ հիվանդությունների, կրծքավանդակի դեֆորմացիայով ուղեկցվող հիվանդությունների, թոքամզի հիվանդությունների ժամանակ:

Diagnostica-new5

 

 

«Աստղիկ» բկ-ի սրտաբան, թերապևտ-խորհրդատու՝

Նունե Դավթյան