ՁՄԵՌԱՅԻՆ ՍՆՆԴԱԿԱՐԳ

ՁՄԵՌԱՅԻՆ ՍՆՆԴԱԿԱՐԳ

Ձմռան ամիսներին ուժերի անկման, քնկոտության եւ վատ տրամադրության հետ շատերն են բախվում: Ինքնազգացողությունը բարելավելու համար անհրաժեշտ է հրաժարվել տապակած, յուղոտ կերակուրներից եւ սննդակարգին ավելացնել որոշակի մթերքներ՝ խորհուրդ են տալիս դիետոլոգները:

Քունջութ

Սովորական քաղցրեղենը կարելի է փոխարինել եղեգնաշաքարի հետ քունջութից պատրաստված կոզինախով: Քունջութը հակաօքսիդանտների հրաշալի աղբյուր է, իսկ եղեգնաշաքարը նվազեցնում է երկաթի պակասի վտանգը: Կենսական ուժերի ընդհանուր անկման ֆոնին այս քաղցրեղենը սննդակարգի հոյակապ լրացում կլինի:

Բանջարեղեն եւ մրգեր

Անչափ կարեւոր է, որ օրգանիզմը կանոնավոր С եւ А վիտամիններ ստանա: Դրանք ամրացնում են իմունիտետը, պահպանում տեսողությունն ու մաշկը: Հատկապես սննդակարգում ներառեք նարինջ, բրոկոլի և գազար:

Օմեգա-3

Վուշի խարկած կամ մանրացված սերմերը դդմի սերմերի կամ ընկույզի հետ կապահովեն Օմեգա-3-ի բավարար չափաբաժին: Իսկ այս թթուն անհրաժեշտ է օրգանիզմի առանցքային համակարգերի նորմալ աշխատանքի համար:

Ընկուզեղեն

Ձմեռային սննդակարգում պետք է լինի ընկույզի ցանկացած տեսակ, օրինակ՝ կեշյուի (հնդկական ընկույզ) մեջ Е վիտամին շատ է պարունակվում, որն օգնում է առողջությունը ոչ միայն ներսից պահպանել, այլեւ դրսից: Е վիտամինը չափազանց օգտակար է մաշկի համար, որը ցրտի պատճառով սթրեսի է ենթարկվում:

Բանջարեղենով ձվածեղ

Բանջարեղենով ձվածեղը սպիտակուցի եւ բուսական հակաօքսիդանտների օպտիմալ համակցություն է: Լավ ընտրություն է ձմռան համար:

Դարչին

Դիետոլոգն առաջարկում է որպես իդեալական քաղցրեղեն դարչինով կարկանդակը, սակայն ցանկալի է այն տանը պատրաստել՝ ճշգրիտ իմանալու համար, թե ինչ բաղադրամասեր է պարունակում: Դարչինը ոչ միայն համեղ է, այլեւ ամրացնում է իմունիտետը եւ էներգիայի հոսք ապահովում: