Մի քանի խորհուրդ ակտիվ և հաճելի ձմեռ անցկացնելու համար

Մի քանի խորհուրդ ակտիվ և հաճելի ձմեռ անցկացնելու համար

Չկա այնպիսի հասկացույթուն, ինչիսին է «վատ եղանակ» ասվածը: Կա ուղղակի թերի և ոչ համապատասխան հագուստ:

Ահա մի քանի խորհուրդ ձմռան ամիսներին ակտիվությունը պահպանելու համար.

Ինչ կարելի է անել դրսում ցուրտ եղանակին

Ձմռանը կան որոշակի, հատուկ զբաղմունքներ, որոնք կհագեցնեն ձեր օրը: Փորձեք զբաղվել ձմեռային սպորտով, օրինակ՝ դահուկասպորտ, չմշկասահք, սնոուբորդինգ. Սրանք կարող են ֆիզիկական մարզման գերազանց տարբերակ լինել:  Սպորտի ոչ սիրահարները կարող են զբաղվել ձնագնդի խաղալով կամ ձնեմարդ պատրաստելով: Պարզապես պետք է գնալ լեռնային գոտի և վայելել ձմռան բերկրանքը:

Ի՞նչ անել, երբ չես կարողանում ինքդ քեզ ստիպել դուրս գալ  տնից

Պարզապես դրեք Ձեր նախընտրած երաժշտությունը, բարձրացրեք ձայնը և պարեք այնպես, ասես ոչ ոք ձեզ չի նայում: Կամ գնեք մարզական սարք: Ավելի խրախուսելի կլինի, որ գրանցվեք որևէ մարզումների դասերի Ձեզ տոնուսի մեջ պահելու համար: Հնարավոր է դա դառնա Ձեր նոր սիրելի զբաղմունքը ոչ միայն ձմռան ամիսներին, դա նաև հնարավորություն կտա ձեռբերել նոր ծանոթներ:

Ինչպես է պետք հագնվել ձմռանը

Պ.- Ահա մեր խորհուրդները.

  • Գլխարկ
  • Շարֆ կամ գործած վզկապ
  • Դաստակի մասը ամբողջությամբ գրկող հագուստ
  • Ձեռնոցներ
  • Անջրաթափանց վերարկու և կոշիկներ
  • Մի շերտ հավելյալ հագուստ

 Համուզված եղեք, որ Ձեր հագուստն ընդգրկում է Ձեր մարմինը կիպ, որպեսզի խուսափեք ներթափանցող քամուց, որը կարող է պատճառ հանդիսանալ մարմնի ջերմաստիճանի իջեցմանը: Հագուստի ներսի շերտը կպահպանի Ձեր մարմնի ջերմությունն ավելի լավ, եթե այն լինի բրդից, մետաքսից կամ պոլիպրոպիլենից:  Հավելյալ խոնավացումը լավ չի անդրադառնա և ջերմության կորուստը կարագացնի, ուստի խուսափեք քրտնարտադրությունից՝ հանելով հագուստի ավելորդ շերտը շոգելիս:

Ինչպես բացահայտել մրսածույթան ախտանիշները

Մրսածության առաջին նշանը թե մեծերի , և թե երեխաների մոտ, դողն է: Նորածինների դեպքում տեղի է ունենում մաշկային փոփոխություններ, այն դառնում է կարմիր և սառը, իսկ նրանց ակտիվությունն իջնում է: Աչքաթող մի արեք դողը: Դա առաջին կարևոր նշանն է, որը վկայում է, որ օրգանիզմը ջերմություն է կորցնում: Առաջնահերթ հանեք Ձեր խոնավ հագուստը: Խուսափեք ալկոհոլային խմիչքներ խմելուց, ինչքան էլ որ Ձեզ թվա, թե դրանք նպաստում են տաքանալուն: Թաք, քաղցր շոկոլադն ավելի լավ կբարձրացնի և կպահպանի մարմնի օպտիմալ ջերմաստիճանը: