Դուպլեքս սկանավորում

Դուպլեքս սկանավորում

Դուպլեքս սկանավորումն  ախտորոշիչ ուլտրաձայնային հետազոտություն է, որն իր մեջ ներառում է  գունային դոպլեր նկարահանում և սպեկտրալ դոպլեր վերլուծություն: Դուպլեքս սկանավորման առավելություններն են՝ մեթոդի  բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունը, կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Այն անփոխարինելի մեթոդ է կլինիկական նյարդաբանության և անոթային վիրաբուժության  բնագավառում: Գլխուղեղի անոթների դուպլեքս սկանավորումը հնարավորություն է տալիս  հայտնաբերել քնային զարկերակների ստենոզը, գլխուղեղի անոթների օկլյուզիոն և ստենոտիկ ախտահարումները, գնահատել հեմոդինամիկ և պաթոգենետիկ նշանակությունը: Հետևաբար այն կարելի է կիրառել  որպես սկրինինգային մեթոդ գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների ժամանակ:

Ներկայումս  գլխի և պարանոցի դուպլեքս սկանավորումը հանդիսանում է հիմնական ախտորոշիչ մեթոդ տվյալ հատվածների անոթների տարբեր ախտաբանությունների հայտնաբերման մեջ:

Գլխի անոթների դուպլեքս սկանավորում կատարվում է հետևյալ դեպքերում.

  • Ցերեբրովասկուլյար անբավարարության սուր կամ քրոնիկ կլինիկական նշանների առկայություն
  • Սրտաբանական տարբեր ախտաբանությունների ժամանակ վիրահատության պլանավորում (առաջին հերթին՝ սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ ստենտավորում)
  • Ցերեբրովասկուլյար ախտաբանությունների առաջացման ռիսկի առկայություն (ծխել, զարկերակային հիպերտենզիա, ճարպակալում, հիպերլիպիդեմիա, շաքարային դիաբետ)
  • Համակարգային հիվանդությունների ժամանակ զարկերակային համակարգի ախտահարում
  • Հարակից հյուսվածքների և օրգանների հիվանդություններ՝ էքստրավազալ ազդեցության հավանականությամբ:

Տրանսկրանիալ դուպլեքս սկանավորումը ցուցված է.

  • Բրախիոցեֆալ անոթների օկլյուզիոն կամ ստենոտիկ ախտահարումների ժամանակ
  • Գլխուղեղի սուր կամ քրոնիկ իշեմիայի նշանների հայտնաբերում՝ չհաստատված անորոշ պատճառների ժամանակ
  • Ներգանգային հիպերտենզիաների ժամանակ
  • Ցերեբրովասկուլյար անբավարարությունների ժամանակ բուժման արդյունավետության գնահատման նպատակով
  • Վիրաբուժական ռեվակուլյացիայի տարբեր ստադիաներում անոթների վիճակի գնահատման համար

Ստորին վերջույթների դուպլեքս սկանավորումը ցուցված է.

  • Սրունքի, ոտնաթաթի այտուց
  • Ստորին վերջույթներում ցավ և անհարմարավետության զգացում շարժման և հանգստի ժամանակ
  • Ցնցումային կծկանքներ, ձգման զգացում ոտնաթաթի մատներում
  • Ծանրության զգացում ստորին վերջույթներում
  • Մաշկային ծածկույթների գունատություն կամ մգացում, կարմրություն կամ պնդացում
  • Անոթային աստղիկներ, ենթամաշկային երակների արտահայտված փոփոխություններ
  • Տրոֆիկ խոցեր
  • Պուլսի բացակայություն

Որովայնային աորտայի և ընդերային ճյուղերի դուպլեքս սկանավորումը ցուցված է.

  • Որովայնի խոռոչի օրգանների և հետորովայնամզային տարածության սուր և քրոնիկ հիվանդություններ
  • Անոթների բնածին արատների կասկած
  • Անևրիզմայի նշաներ
  • Ծավալային ախտաբանական գոյացությունների առկայություն

Դուպլեքս սկանավորումն օպերատոր-կախյալ մեթոդ է: Սակայն մեթոդի  հաջողության գրավականը բացի մասնագետի գիտելիքներից և աշխատանքային փորձից, կախված է նաև կիրառվող սարքավորման որակական բնութագրից: «Աստղիկ» բժշկական կենտրում դուպլեքս սկանավորումն իրականացվում է վերջին սերնդի  Siemens Acusion X700 սարքավորումով:

Diagnostica-new3

 

Բժիշկ-ռադիոլոգ
Գայանե Գյուլումյան

Հեռ.՝ 055 55-61-25, 060 65-12-28