Նիհարե՞լ, թե՞․․․

Նիհարե՞լ, թե՞․․․

Մարդու օրգանիզմն ամբողջական համակարգ է, որն օժտված է ինքն իրեն կարգավորելու, վերականգնելու, ապա­քինելու կարողությամբ:

Ամապատասխան սննդի ու հանգստի պայմաններում մարդու օրգանիզմը ան­թերի կատարում Է իր գործառույթները: Սակայն, որպես կանոն, մարդիկ անխ­նա շահագործում են իրենց սեփական օրգանիզմը՝ չարաշահելով ալկոհոլի, ծխախոտի, սուրճի և մսի օգտագործումը, որը բերում Է օրգանիզմում թթվայ­նության չափից ավելի բարձրացմանը, թունավոր նյութերի կուտակմանը, ինչն Էլ իր հերթին հիվանդությունների առա­ջացման պատճառ Է դառնում: Ահա թե ինչու առողջ լինելու համար չափազանց կարևոր Է ճիշտ սնվել և օգտագործել այնպիսի սնունդ, որը կապահովի ամբողջ օրգանիզմի համար անհրաժեշտ միկրո և մակրո Էլեմենտների քանակը:

Ահա օգտակար սննդամթերքների մի ցանկ, որը կօգնի ձեզ ճիշտ կազմել ձեր օրվա սննդակարգը.

Հացահատիկ.

պարունակում Է ածխաջրեր, որոնք շատ կարևոր են օր­գանիզմի Էներգետիկ հաշվեկշռի պահ­պանման համար: Պարունակում Է սպի­տակուցներ և մի շարք վիտամիններ: Ունի աղիները մաքրելու հատկություն: Հացահատիկի կանոնավոր օգտագործումը կարող Է իջեցնել խոլեստերինի մակարդակը, փոքրացնել որոշակի հի­վանդությունների առաջացման ռիսկը (շաքարախտ, ուղիղ աղիքի քաղցկեղ):

Մրգեր և բանջարեղեն. 

հասուն մարդը մեկ տարվա ընթացքում պետք Է օգտագործի մոտ 180կգ միրգ և բան­ջարեղեն, այսինքն՝ օրվա ընթացքում պետք Է մինիմում 600 գրամ միրգ և բանջարեղեն ներառել սննդակարգի մեջ: Այս դեպքում գարնանային ավիտամինոզը ձեզ չի սպառնա: Շատ օգտակար են մրգային կամ բանջարեղենային հյու- թերը, հատկապես առավոտյան՝ նախա­ճաշի ընթացքում: Սրանք հագեցած են սնուցող նյութերով և վիտամիններով: Վիտամինների առատությամբ հատկա­պես առանձնանում են հատապտուղները: Մորին կարելի Է օգտագործել որպես բնական ասպիրին, սև և կարմիր հաղարջը՝ որպես հակաբորբոքային միջոց:

veggiebasket

Կաթնամթերք.

կաթնամթերքը (պանիր, կաթ, յոգուրտ, կաթնաշոռ) կալ­ցիումի մեծ քանակություն Է պարունա­կում, որն անհրաժեշտ Է ամուր և գեղե­ցիկ ատամներ, եղունգներ և մազեր ունենալու համար:

Մսամթերք.

այս խմբում ամենաօգ­տակարը համարվում է ձկան միսը, քանի որ այն հարուստ է ֆոսֆորով: Ֆոսֆորը շատ օգտակար է տեսողության համար: Ձկան միսը հարուստ է omega-3 յուղով, որն իջեցնում է խոլեստերինը: Մսի մյուս տեսակները (տավար, խոզ, ոչխար) շատ դժվարամարս են և գրեթե վիտամիններ չեն պարունակում: Օրգանիզմից 6-7 ան­գամ ավելի շատ էներգիա է պահանջվում դրանք մարսելու համար:

Մեղր.

սա համարվում է հնագույն դեղամիջոցներից մեկը: Այն հարուստ է վիտամիններով և պրոտեինով: Չնայած, որ մեղրն ունի բարձր կալորիականութ­յուն, այն օգտագործվում է նաև տարբեր դիետաների ժամանակ:

Այս ամենից բացի պետք է չմոռանալ օրգանիզմի նորմալ կենսագործունեութ­յունն ապահովող ևս մի կարևոր տարր՝ ջուրը: Օրական մարդը պետք է օգտա­գործի նվազագույնը 2 լիտր մաքուր, քլոր չպարունակող ջուր՝ օրգանիզմում կու­տակված թունավոր նյութերը դուրս բե­րելու համար:

Առողջ սննդի մասին խոսելիս չպետք է մոռանալ անդրադառնալ բազմատե­սակ դիետաներին, որոնք այսօր իգական սեռի սննդակարգի հիմնաքարն են կազ­մում: Հարկ է նշել, որ մասնագետները խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել դիետայի ընտրության հարցում, քանի որ վերջինիս ճիշտ ընտրությունից է կախ­ված օրգանիզմի նորմալ կենսագործու­նեությունը ճիշտ ընտրված դիետան կօգնի նի­հարել առանց վնասելու և թուլացնելու օրգանիզմը Մրգերով, բանջարեղենով, կաթնամթերքով հագեցած դիետան թե՛ կլրացնի օրգանիզմի վիտամինային պաշարը և թե՛ կօգնի ավելի առույգ ու թեթև զգալ:

Առողջ սննդի, դիետաների և մարդու օրգանիզմի վրա ունեցած դրանց ներ­գործությունների մասին իր մասնագի­տական խորհրդատվությամբ մեզ աջակցեց կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանր:

honey

ճիշտ ընտրված դիետան կօգնի նիհարել առանց օրգանիզմը վնասելու:

– Տիկին Պետրոսյան, նախ սկսենք նրա­նից, թե ինչ ասել է առողջ սնունդ և ինչ բա­ղադրիչներ է այն իր մեջ պարունակում:

– Առողջ սնունդ ասելով՝ առաջին հեր­թին նկատի ունենք հավասարակշռված և բազմատեսակ սնունդը, որի մեջ մտնում են օրգանիզմին անհրաժեշտ բոլոր տար­րերն ու սննդանյութերը՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանրային աղեր և բջջանյութ: Այդ պատճառով օր­վա սննդակարգը պետք է իր մեջ ներառի բազմատեսակ և բազմազան մթերքներ՝ սկսած կաթնամթերքից մինչև հացահա­տիկ և մսամթերք: Սնունդը պետք է լինի չափավոր, բայց բազմազան:

– Այսօր կանանց մեծամասնությունը հետևում է տարատեսակ դիետաների, սա­կայն միշտ չէ, որ դա ճիշտ ներգործություն է ունենում օրգանիզմի վրա: Որքանո՞վ վտանգավոր է առանց բժշկի խորհրդատ­վության դիետա պահելը:

– Մեր հասարակության մեջ շատ հաճախ սխալ են հասկանում դիետայի նշանակություն: Շատ կանայք տար­բեր ամսագրերից, ինտերնետից դիետա­ներ են առանձնացնում և առանց բժշկի հետ խորհրդակցելու հետևում են դրանց, որը, մեղմ ասած, սխալ է և անթույլատ­րելի: Յուրաքանչյուր մարդու օրգանիզմ առանձնահատուկ է, և դիետան, որը կա­րող է դրական ազդել որևէ մեկի վրա, բացասական հետևանքներ կարող է ու­նենալ մյուսի օրգանիզմի վրա: Այսինքն՝ դիետայի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել կոնկրետ մարդու ֆիզիո­լոգիական առանձնահատկություննե­րը Դիետան պետք է նշանակի բժիշկը՝ օրգանիզմի մանրազնին հետազոտությունից հետո: Մի մարդու մոտ առաջնա­յին կարող է լինել, ասենք, սպիտակուցների քանակի կրճատումը, մյուսի մոտ՝ ածխաջրերինը:

– Ի՞նչ կասեք այն դիետաների մասին, որոնք առաջին հայացքից կարճ ժամա­նակահատվածում շատ արդյունավետ են լինում:

– Ընդհանրապես, արագ նիհարելը շատ վտանգավոր է օրգանիզմի համար: Մեկ ամսում խորհուրդ է տրվում նիհարել 3-5 կգ-ից ոչ ավել, քանի որ հակառակ դեպքում օրգանիզմը լուրջ առողջական վնասներ կարող է կրել: Եթե կա նիհա­րելու ցանկություն, հատուկ դիետաների դիմելու փոխարեն ավելի ճիշտ կլինի վա­րել առողջ, ակտիվ ապրելակերպ, սահմանափակել քաղցրի և հացամթերքի շատ օգտագործումը օգտագործել ցածր յուղայնությամբ կաթնամթերր, շատ քայլել, հնարավորության սահմաններում քիչ օգտվել տրանսպորտից: Օրակար­գում ցանկալի է շեշտը դնել ֆիզիկա­կան ակտիվությանը որը համարժեք է ցանկացած դիետայի: Եվ իմ խորհուրդը Ձեզ՝ հնարավորինս շատ եղեք բնության գրկում:

Այս գործողությունների համալիր կիրառումը նիհարելու և լավ ինքնազգացողության ամենալավ բաղադրատոմսն է:

Նյութը՝ Հասմիկ Մանուչարյանի
«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 1

NO COMMENTS

Թողնել պատասախան