ՑԻՏՐՈՒՍՆԵՐ՝ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ԱՆԿՄԱՆ ԴԵՄ

ՑԻՏՐՈՒՍՆԵՐ՝ ԻՄՈՒՆԻՏԵՏԻ ԱՆԿՄԱՆ ԴԵՄ

Ձմռան ամիսներին իմունիտետը բարձր պահել կօգնեն վիտամիններով հարուստ մրգերը, մասնավորապես ձմռանը խորհուրդ է տրվում շատ օգտագործել հետևյալ մրգերը.

մանդարին.  այն պարունակում է պեկտիններ, երկաթ, աղեր և կալցիում, ինչպես նաև В, С և Р խմբի վիտամիններ: Այդ մրգի բույրը դրական է ազդում մեր տրամադրության վրա, նվազեցնում է նյարդային լարվածությունը և ազատում է անքնությունից: Մանդարինի կեղևների բույրը ննջասենյակում կօգնի ավելի արագ և ավելի ամուր քնել:  Բացի այդ, մանդարինը կարող է բուժել հազը և հիվանդ կոկորդը, քանի որ այն հայտնի է իր հակաբակտերիալ հատկություններով: Այս միրգն օգտակար է հաճախասրտության և արյան բարձր ճնշման դեպքում:

Կիտրոնը, չնայած որ թթու միրգ է, շատ օգտակար է: Այն բարձրացնում է իմունիտետը և կարգավորում է մարսողական գործընթացները: Կիտրոնի հյութի օգնությամբ կարելի է  օրգանիզմից դուրս բերել տոքսիները: Հիպերտոնիկ հիվանդության սկզբնական շրջանում շատ օգտակար է այս մրգի փափուկ զանգվածը: Իսկ գրիպի և մրսածության հետևանքով առաջացած այլ հիվանդությունների կանխարգելիչ բուժման հարցում դրա օգտակարության մասին գիտեն գրեթե բոլորը:

Նարինջը պարունակում է կալցիում, կարոտին, կալիում, ֆոսֆոր և մի շարք վիտամիններ, որոնց պակասը մենք զգում ենք ձմռանը: Նարինջի հոտն ունի հանգստացնող ազդեցություն, այդ իսկ պատճառով դրանով բուժում են վախը, նևրոզը, գլխացավերը և անհանգստությունը: Այս միրգը հիանալի կերպով օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, ինչպես նաև վերացնում է ալկոհոլային թունավորման հետևանքները: Եթե ձեր ջերմությունը բարձր է, ապա նարնջի եփուկի օգտագործումը կարող է այն իջեցնել: Այդ եփուկի պատրաստման համար հարկավոր է մի քանի կտոր մրգի վրա լցնել եռացած ջուր և թողնել մի որոշ ժամանակ թրմվի:

Թուրինջը հարուստ է վիտամին С-ով: Այն իր բաղադրության մեջ պարունակում է մի նյութ, որը համարվում է բարեկազմության վիտամին: Այս միրգը կարող է շատ օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր կիրառում են զանազան դիետաներ: Այն բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը, հաղորդում է ուժ և նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: