Մեդիա

2435

Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոնը Ալեքսանյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ արդեն տարիներ շարունակ իրականացնում է բարեգործական ակցիաներ։ 2014 թ.-ին այդ ակցիաների շարքը համալրվեց ևս մեկով «Բաց դռների օրեր»-ի կազմակերպում ՀՀ մարզերի բուժկենտրոններում։ Բժշկական կենտրոնի բժիշկները անվճար խորհրդատվություն և բուժօգնություն էին ցուցաբերում Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության համար։ Նպատակ ունենալով բարձրացնել Հանրապետության մարզերի բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը, ինչպես նաև մարզերի բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները հասանելի դարձնել բնակչությանը Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոնը հանդես եկավ բոլորովին նոր և անչափ կարևոր նախաձեռնությամբ։ Բժշակակն կենտրոնի ղեկավարությունը Արագածոտնի և Վայոց Ձորի մարզպետարանների հետ կնքեց փոխըմբռնման հուշագիր միաժամանակ իրականացվեցին գիտաժողովներ որոնց նպատակն էր ոլորտում առկա նորությունների և խնդիրների ներկայացումն ու քննարկումները տեղի բժիշկների հետ։ Սա նաև մարզի և բժշկական կենտրոնի բժիշկների մասնագիտական շփումների ընդլայնման, փորձի փոխանակման մեծ հնարավորություն էր։ Հուշագրի կնքումը փոխհամագործակցության առաջին քայլն էր միայն։ Առաջիկայում նախատեսվում է շարունակել բուժօգնության տրամադրումը տեղում՝ իրականացնելով անվճար վիրահատություններ։ «Մալաթիա» բժշկական կենտրոնի ղեկավարությունը մարզի բժիշկներին հրավիրել է «Մալաթիա» ԲԿ ներկա գտնվելու բարդ վիրահատությունների իրականացմանը, քննարկելու կլինիկական դեպքերը բժշկական կենտրոնի մասնագետների և պրոֆեսորների հետ։ Այս շարունակական համագործակցության արդյունքում հնարավոր կլինի նպաստել մարզերի բժշկական կենտրոններում այն ուղղությունների զարգացմանը որոնց գծով ծառայություններ այսօր դեռևս այնտեղ չեն իրականացվում։ Մարզերում բժշկական կենտրոնի մասնագետներն իրականացրին անվճար խորհրդատվություն և ախտորոշում իսկ գործընկերներ դեղագործական ընկերություններն էլ տեղում բժիշկների նշանակած դեղերն էլ անվճար տրամադրեցին բնակիչներին։
Այս ծրագրի նպատակն է ուշադրության կենտրոնում պահել մարզերում առկա առողջապահական խնդիրները։ Կենտրոնի ղեկավարությունը վստահ է , որ մարզերում անցկացված նմանատիպ կոնֆերանսներն անհրաժեշտ են և միտված են անդրադառնալու այն գործոններին որոնց մոտիկից իմացությունը կօգնի բարելավել և հաղթահարել մի շարք հիվանդություններ։

3019

Հոկտեմբերի 3-ին և 5-ին անվճար խորհրդատվություն և սոնոգրաֆիա «Մալաթիա» ԲԿ-ի առաջատար մասնագետների կողմից Ստեփանավանի և Ալավերդու ԲԿ-ներում։
Միկրովիրաբույժ
Դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ
Անոթային վիրաբույժ
Վնասվածքաբան
Կրծքագեղձի և մյուս օրգանների անվճար սոնոգրաֆիկ հետազոտություններ
Հոկտեմբերի 3-ին Ստեփանավանի պոլիկնիկայում
Հոկտեմբերի 5-ին Ալավերդու ԲԿ-ում

2442

«Մալաթիա» ԲԿ-ն ավստրիական «Ռուդոլֆիներ Հաուս» կլինիկայի հետ սկիզբ է դրել համագործակցության, այս փոխգործակցության ծրագրի շրջանակներում Սեպտեմբերի 21-ին Երևան է ժամանելու աշխարհահռչակ ավստրիացի ուրոլոգ պրոֆեսոր Վոլֆգանգ Հոյտլը և կատարելու է շագանակագեղձի ուռուցքների վիրահատություններ: Նախնական հետազոտման և հերթագրման համար կարող եք դիմել մինչև սեպտեմբերի 20-ը «Մալաթիա» ԲԿ-ի ուրոլոգիական ծառայության ղեկավար պրոֆեսոր Բորոյանին: Հեռախոս՝ 091 40-71-25

4075

Ինիէնցեֆալիա (երկնքին նայող պտուղ)
բնորոշվում է երեք ախտանիշներով

1. Ծոծրակոսկրի բացակայություն (էնցեֆալոցելլե)
2. Ողնաշարի պարանոցա-կրծքային հատվածի փեղեկում:
3. Գլխի կտրուկ ռետրոֆլեկսիա

Բժիշկ սոնոգրաֆիստ Կարինե Հենրիկի Համբարձումյան

1965

Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոնը՝ «Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, 2014 թվականը հայտարարել է՝ ախտորոշման և կանխարգելման տարի: Տարեսկզբից յուրաքանչյուր շաբաթ օր բոլոր մանկավարժները կարող են անվճար բուժզննում անցնեն «Մալաթիա» բժշկական կենտրոնում:

5882

Առաջին անգամ Հայաստանում Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոնը իրականացնում է արգանդի միոմայի օրգանապահպան միջամտություններ՝ արգանդի անոթների Էմբոլիզացիայի ճանապարհով: Տարածաշրջանում նորագույն այս մեթոդը կատարվում է բժշկական նվազագույն միջամտությամբ՝ չպահանջելով անգամ ընդհանուր անզգայացում:
Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոնում բուժումն իրականացնելու է Մոսկվայի առաջին քաղաքային հիվանդանոցի առաջատար մասնագետ, հայտնի պրոֆեսոր Սերգեյ Կապրանովը և Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոնի մասնագետները:
Հերթագրվելու համար դիմել Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոն մինչև Մարտի 1-ը
(010) 77 85 21 (055) 55 61 59

3000

Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոնում, փետրվարի 12-13 Ֆրանսիայից և Ռուսաստանի դաշնությունից ժամանած մասնագետները Հայաստանում առաջին անգամ կիրականացնեն նորագույն կաթետերային միջամտություններ: Զարկերակային հիպերտոնիայով տառապող անձանց կկատարվի երիկամների գեներվացիա: Նախասրտերի շողացմամբ և ինսուլտի բարձր ռիսկ ունեցող անձանց կկատարվի ձախ նախասրտի ականջիկի խցանում:
Տեղեկությունների համար դիմել Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոն, կամ զանգահարել (095) 40-74-93 հեռախոսահամարով:

1677

«Մալաթիա» բժշկական համալիրը 2006 թվականին վերանվանվելով «Նատալի Ֆարմ-Մալաթիա» բժշկական կենտրոնի և արդեն տևական ժամանակ է ինչ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ողջ բնակչության համար իրականացնում է բարձրակարգ ստացիոնար, ամբուլատոր և պոլիկլինիկական սպասարկում: Բուժհաստատությունն «Ալեքսանյան» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է բարեգործական ակցիաներ:

1610

Նարինե Գոջաբաշյանը բժիշկ-սրտաբան է՝ “Նատալի ֆարմ” Մալաթիա բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի միջամտական սրտաբանության լավագույն մասնագետներից:

Բժշկի, հետո էլ սրտաբանի մասնագիտությունն իր խոսքով պատահական է ընտրել՝ նախկինում հտուկ ձգտումներ կամ երազանքներ չունենալով այս ուղղությամբ, սակայն, ինչպես գիտենք, պատահականություններ չկան. պատահականության մյուս կողմն անհրաժեշտությունն է: Կյանքն էլ այդ անհրաժեշտությունը ստեղծեց իր համար եւ նա հնաձն առավ կյանքեր փրկող մասնագիտությամբ զբաղվել՝ դառնալավ հիվանդների սիրելի ու վստահելի բժշկուհի Նարինե Սահակովնան:

3085

Ինչքանո՞վ են արդյոք հայաստանյան բուժհաստատությունները գոհացնում այցելուներին… Որոշակիորեն պարզելու համար, ընտրեցինք բուժհաստատություններից մեկը՝ Նատալի ֆարմ Մալաթիա բժշկական կենտրոնը, եւ բնակիչների շրջանում հարցում իրականացրենցինք՝ արդյո՞ք վստահում են նշյալ բժշկական հաստատությանը:

3048

«Մալաթիա» բժշկական կենտրոնը մենք ձեռք բերեցինք 2011-ի վերջերում, բավականին անմխիթար վիճակում: Որպեսզի պատկերացնենք՝ մենք գնել ենք մոտ 15 հազար քառակուսի մետր շենքային տարածք. չկար ոչ մի բուժսարքավորում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը: PrevPhotoNextPhoto Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, երբ ընկերությունը, որի սեփականատերը ԱԺ պատգամավոր սամվել Ալեքսանյանն է, ձեռք բերեց բժշկական կենտրոնը, մամուլում հրապարակումներ եղան, թե իբր բժշկական կենտրոնի փոխարեն երշիկի արտադրամաս է կառուցվելու: Այս «սպասելիքները» չարդարացան»: Ու այսօր նախկին խարխլված բժշկական կենտրոնին փոխարինելու է գալիս գեղեցիկ, նորաոճ, հարմարավետ, մասնագիտորեն հագեցած բժշկական կենտրոնը: Ի դեպ, խոսակցություններ կան, որ կենտրոնի նախկին սեփականատերը այն պատրաստվում էր վերակառուցել իբրեւ էլիտար բնակելի շենք: «Այնուհետ, Սամվել Ալեքսանյանի աջակցությամբ որոշեցինք Հայաստանում ամենալավ բժշկական կենտրոնն ունենալ. սկսեցինք համագործակցել գերմանական նախագծային ընկերություններից մեկի հետ, որն օգնեց ճիշտ գծագրել շենքը՝ հին ու նոր մասնաճյուղերը միմյանց ճիշտ կապելու համար, քանի որ կարեւոր է, որ հիվանդանոցում ճիշտ կազմակերպվի բժիշկների, բուժանձնակազմի, հիվանդների, հիվանդատերերի շարժերը: Վերջում, իմ կարծիքով, ստացանք, հիանալի մի նախագիծ՝ 2,5 տարվա աշխատանքից հետո»,- պատմում է Ասատուր Ասատրյանը: Միայն նախագծային աշխատանքների վրա 200 հազար եվրոյից ավել գումար ծախսվել: Նախագծային աշխատանքներին մասնակցել են նաեւ հայ մասնագետներ, սակայն, հիմնական ուղղությունները տվել են գերմանացի մասնագետները: «Ու որպեսզի այդ 2,5 տարիները չկորցնեինք, մոտ 4,5 միլիոն դոլար ներդրում է արվել հին շենքերի մեջ: Ամբողջությամբ վերանորոգվեց հին մասնաշենքերը եւ այսօր մոտ 600 մարդ է աշխատում: Այսօր ունենք առիթմոլոգիայի կենտրոն, որը Հայաստանում միակն է ու շատ լավն է: Օրական 100-150 մարդ ամբուլատոր ընդունելության է գալիս մեզ մոտ: Ամսեկան, հիվանդանոցն ընդունում է մոտ 120 ստացիոնար բուժում անցնող հիվանդ, մոտ 130 երեխա է ծնվում»,- պատմեց կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ բուժանձնակազմը մշտապես վերապատրաստվում է արտերկրում, ինչպես նաեւ փորձի փոխանակում է կազմակերպվում արտասահմանցի բժիշկների այցելությունների շնորհիվ: Կենտրոնի ախտորոշիչ բոլոր սարքավորումները ձեռք ենք բերել «Սիմենս» ֆիրմայից: «Ունենք շատ լավ դիալեզի բաժանմունք՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Մոտ 120 հիվանդ ունենք: Մինչեւ մյուս տարեվերջ, արդեն պատրաստ կլինի երկրորդ բաժանմունքը եւ մոտ 240 հիվանդ կկարողանանք ընդունել: Համեմատության համար նշեմ, որ Հայաստանում կա նման մոտ 550 հիվանդ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ առաջին կենտրոնն է, որը ֆիլտրերը մեկ անգամ է օգտագործում՝ խուսափելով տարատեսակ հիվանդությունների ձեռքբերումից: