featured
Featured posts

1643

IMG_3224-(1)

«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝  այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց:

Ներկայում «Մալաթիա»  հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով։

2010թ.-ին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն ձեռքբերեց «Մալաթիա» հիվանդանոցը բավական անմխիթար վիճակում. հիվանդանոց, որտեղ աշխատում էր շուրջ 400 հոգի:

Կենտրոնի ղեկավարության առջև դրվեց գերխնդիր՝ ստեղծել գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ միաժամանակ չընդհատելով կենտրոնի աշխատանքներն ու պահպանելով արդեն եղած աշխատատեղերը։

Հիվանդանոցի գործող ծառայությունները կենտրոնացվեցին նախկին ծննդատան եռահարկ մասնաշենքում, որը վերանորոգվեց և վերազինվեց անհրաժեշտ տեխնիկայով։

2012թ.-ին գերմանացի ճարտարապետների նախագծով սկսեց կառուցվել «Աստղիկ» բժշկական կենտրոնը. կատարվեց շուրջ 30 մլն եվրոյի ներդրում, կենտրոնը հագեցվեց ժամանակակից հզոր սարքավորումներով, որոնցից շատերը եզակի են ոչ միայն հանրապետությունում, այլև ամբողջ տարածաշրջանում։

Նախկին 5 բաժանմունքի փոխարեն ներկայում բժշկական կենտրոնն ունի արդեն 30 բաժանմունք և ավելի քան 1200 աշխատատեղ։

«Աստղիկ» բկ-ն  համաշխարհային չափանիշներին համապատասխան կառուցված բացառիկ կենտրոն է, և սա վերաբերում է ամեն ինչին՝ օդափոխությանը, սեփական թթվածնային համակարգին, վիրահատարանների հարդարմանը, սարքավորումներին, լույսերին, անվտանգության համակարգին, բուժքույրերին կանչելու համակարգին:

ԲԿ-ն ունի թթվածնի կենտրոնական  մատակարարման համակարգ։ Կենտրոնն ունի 15 վիրասրահ, որից յուրաքանչյուրն ունի առանձին օդափոխման համակարգ. վիրասրահ մտնող օդը մաքրվում է սեփական օդազտիչների միջոցով՝ ապահովելով  95.5 տոկոս վարակազերծում:

«Աստղիկ» բկ-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, որն ակտիվ համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, որտեղ կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են։

Կենտրոնն ակտիվ համագործակցում է նաև ՀՀ մարզերի բուժկենտրոնների հետ՝ ոչ միայն տեղում բարեգործական այցեր կազմակերպելով, այլև տեղի մասնագետների հետ սեմինարներ, գիտաժողովներ և փորձի փոխանակում իրականացնելով։

Դրանով հանդերձ կենտրոնի գնային քաղաքականությունը չի փոխվել և բկ-ում ծառայությունների արժեքը շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ միջինից էլ ցածր:

«Աստղիկ» բժշկական կենտրոնը նոր խոսք է Հայաստանի առողջապահական համակարգում և հավակնում է դառնալ լավագույնը…

Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը՝ «Աստղիկը» բարձր նշաձող է ՀՀ առողջապահության ոլորտի համար:

 

«Աստղիկ» բկ-ի Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն իր մեջ ներառում է 3 կարևոր ուղղվածություն՝

shtapognutyun5 shtapognutyun

• Ընդունարան
• Անհետաձգելի բուժօգնություն
• Շտապօգնության ծառայություն

Ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխան ընդունարանն առանձնանում է իր սպասարկման բարձր որակով:

 shtapognutyun2

Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը լիարժեքորեն ապահովված է որակյալ մասնագետներով (ռեանիմատոլոգներ), անհրաժեշտ դեղորայքով, ժամանակակից սարքավորումներով` ցանկացած պահի պատրաստ հիվանդին ցուցաբերելու անհրաժեշտ առաջին օգնությունը, հարկ եղած դեպքում նույնիսկ՝ ցանկացած անհետաձգելի վիրահատության կատարում անմիջապես ընդունարանի վիրահատարանում։

astghikmc-shtap-ognutyun«Շտապօգնության» ծառայությունը զինված է ժամանակակից ռեանիմոբիլներով, որոնք համալրված են անհետաձգելի բժշկական օգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և պարագաներով: Ծառայությունում աշխատում են բարձրակարգ մասնագետներ` ցանկացած պահի պատրաստ սպասարկել հիվանդին, նեղ մասնագետի խորհրդատվություն իրականացնել տնային պայմաններում, տեղափոխել հիվանդին համապատասխան բժշկական կենտրոն:
Ծառայությունը գործում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս: Վերջինը թող զարմանալի չթվա, քանի որ ծառայությունն իսկապես անհրաժեշտության դեպքում հիվանդներին տեղափոխում է ինչպես ՀՀ մարզերից Երևան, այնպես էլ ՀՀ մոտ երկրներ կամ հակառակը:

2 4

«Շտապօգնության» ծառայությունը Երևանում գործում է անվճար:

 

Manuk-Yazchyan2

 

Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար`

Մանուկ Մուշեղի Յազչյան

Ընդունարան՝ (060) 651257
Շտապօգնություն` 010 779779, 8303

 

 

reanimaciaՎերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքները զինված են ժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, մասնավորապես` շնչառական, ախտորոշիչ սարքավորումներ, մոնիտորներ, որոնք ընդունակ են միաժամանակ ֆիքսել և ախտորոշել հիվանդի կենսական ցուցանիշները, ինչպես նաև` ժամանակակից  դեղորայք` հիվանդներին բազմակողմանի կլինիկական հետազոտման, ախտորոշման և բուժօգնություն ցույց տալու համար: Բաժանմունքն ունի 9 անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի որակավորում ունեցող մասնագետ, ովքեր հիվանդներին ցուցաբերում են շուրջօրյա բժշկական օգնություն: Անեսթեզիոլոգիական բաժանմունքն ապահովված է ժամանակակից սարքավորումներով` հնարավորություն ունենալով իրականացնել թե ամբողջական և թե տեղային ազնգայացման բոլոր տեսակները: Վերակենդանացման բաժանմունքում սպասարկվում են հիմնականում նյարդաբանական խնդիրներ ունեցող ծանր հիվանդները, սիրտ-անոթային և շնչական անբավարարությունով հիվանդները, ինչպես նաև տարբեր օրգանային անբավարարությունով հիվանդներն ու ծանր վիրահատությունով հիվանդները, ովքեր խնամքի կարիք ունեն, պոլիտրավմաները, շոկային վիճակները և դեպքեր, որոնք կարող են առաջացնել շոկային վիճակներ:

Հեռախոս՝ (060) 65-12-57

Hayk Razmikovich

 

 

Հայկ Ռազմիկի Անտոնյան
Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացմանև անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար
Ընդունարան՝ (060) 651257
Շտապօգնություն` 010 779779, 8303

 

 


«Աստղիկ» բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները

  1. yamer1Մագնիսա-ռեզոնանսային շերտագրում, Magnetom Aera, Magnetom Skyra 3T մագնիսա-ռեզոնանսային ապարատը 1.5T սերնդի նոր էտալոն է, թույլ է տալիս ստանալ բարձրորակ ախտորոշիչ պատկերներ, ապահովում է արագ և որակյալ տվյալներ: Հնարավորություն է տալիս հետազոտել տարբեր օրգան-համակարգեր։
  2. Համակարգչային տոմոգրաֆիկ (շերտագրման) հետազոտում  Համակարգչային տոմոգրաֆիկ /շերտագրման/ հետազոտում նորագույն սերնդի գերմանական Siemens SOMATOM Emotion 6 համակարգչային տոմոգրաֆով, որը հնարավորություն է տալիս կատարել լայնածավալ հետազոտություններ բժշկության տարբեր բնագավառներում:
  3. Ռենտգենաբանական հետազոտություններ նորագույն սերնդի գերմանական SIMENS LUMINOS RF ռենտգեն սարքավորումով, որը հնարավորություն է տալիս կատարել լայնածավալ ռենտգենաբանական հետազոտւթյուններ բժշկության տարբեր բնագավառներում:
  4. Մամոգրաֆիկ հետազոտություններ, Mammomat inspiration Կատարվում է տոմոսինթեզ եղանակով՝ հատուկ մամոգրաֆիկ հետազոտության տեսակ, որի ժամանակ ստանում ենք կրծքագեղձի եռաչափ պատկեր: Օգտագործվում են իջեցված ճառագայթման չափաբաժնով ռենտգենյան ճառագայթներ, որոնք տրվում եմ տարբեր անկյուններով: Մեթոդի առավելությունն է նաև հետազոտության ժամանակի նվազեցումը ՝ մոտ 10 վայրկյան:
  5. Ընդհանուր ուլտրաձայնային հետազոտում   ժամանակակից Siemens Acuson S2000 էքսպերտ դասի ապարատով և  Siemens Acuson X 700 թվային սարքով։
  6. 3Կանանց, հղիների և պտղի ուլտրաձայնային հետազոտում Siemens Acuson S2000 էքսպերտ դասի ապարատով, որը հագեցված է ժամանակակից բոլոր ծրագրերով (3D/4D, Color Doppler Velocity, Color Doppler Energy և այլն), ունի բարձր հաճախականությամբ տվիչներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի վաղ ժամկետներում ախտորոշել պտղի զարգացման արատները, հղիության հետ կապված բարդությունները:
  7. Սրտի և մագիստրալ անոթների ուլտրաձայնային հետազոտում / դոպլեր, դուպլեքս/  SIMENS  ACUSON X700 գերձայնային թվային սարքով, 3D  և color dopler ծրագրերով:
  8. Էլեկտրասրտագրություն /Է.Ս.Գ/, էխոսրտագրություն և արտաքին շնչառության ֆունկցիայի որոշում  նոր սերնդի Biocare ECG-300 թվային սարքով:
  9. Էնդոսկոպիկ հետազոտություններ Karl Storz  ֆիրմայի սարքավորումով, որը կազմված է վիդեոգաստրոսկոպից, վիդեոդուոդենոսկոպից, վիդեոկոլոնոսկոպից: Անհրաժեշտության դեպքում կատարվում է օպերատիվ միջամտություն վիդեոէնդոսկոպով և դրան կից սարքավորումներով, մասնավորապես` լեղուղիներից քարերի հեռացում, արյունահոսության դադարեցում, պոլիպեկտոմիա, օտար մարմինների հեռացում և այլն:
  10. Լյարդի, վահանաձև գեղձի, կրծքագեղձերի էլաստոգրաֆիա՝ քանակական ARFI եղանակով

Ախտորոշիչ բաժանմունքը գործում է շուրջօրյա /24ժամ/` հերթապահ բժիշկների անձնակազմով:  

Հեռախոս` (011) 667788

 



Ուսումնական նյութեր

1. Հայտնաբերվել է հազվագյուտ արատ 17-18 շաբաթականում:

Ինիէնցեֆալիա (երկնքին նայող պտուղ)բնորոշվում է երեք ախտանիշներով

Ծոծրակոսկրի բացակայություն (էնցեֆալոցելլե)

Ողնաշարի պարանոցա-կրծքային հատվածի փեղեկում:

Գլխի կտրուկ ռետրոֆլեկսիա

2. Տասներկու շաբաթականում հայտնաբերված ակրանիա և ողնաշարի ճողվածք գոտկային և կրծքային հատվածում:

«Աստղիկ» բկ-ի վիրահատական բլոկը հագեցված է 9 ստանդարտ վիրահատարանով.

• 1 մասնագիտացված վնասվածքաբանական-օրթոպեդիկ վիրահատարան` էլեկտրոնա-օպտիկական վերափոխիրով
• 2 ռենտգեն-վիրաբուժական միջամտական վիրահատարան (սրտի կատետերիզացիոն վիրասրահ)
• 2 կարդիովիրաբուժական վիրահատարան
• 1 մանկաբարձական վիրահատարան
• 1 հեռահար քարափշրման վիրահատարան
• Անհետաձգելի վիրահատությունների վիրասրահ (Ընդունարանին կից)

Բոլոր վիրահատարանները զինված են՝

• օդի մշտական շրջանառության և վարակազերծման հզոր կենտրոնացված համակարգով
• էլեկտրական սնուցման UPS համակարգով
• թթվածնի, ածխաթթու գազի, սեղմված օդի և վակուումի կենտրոնացված համակարգով
• հիվանդի մարմնի ջերմաստիճանի վերահսկման և կարգավորման համակարգերով
• անզգայացման և մոնիտորինգի սարքավորումներով
• էլեկտրավիրաբուժական սարքերով (մոնոպոլյար, բիպոլյար, հարմոնիկ)
• էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից սարքավորումներով

 

 

 

 

 

 

 

Virahatarani-mijanck

 

 

Գործում են նախավիրահատական և հետվիրահատական սրահներ:

 

 

Vahram1

 

 

Վահրամ Համբարձումի Խաչատրյան
Վիրահատական բլոկի պատասխանատու
Հեռ.՝ (091) 507272

 

 

 

 

Լիդա Ադամի Սիմոնյան
Վիրահատական բլոկի ավագ քույր

Հեռախոս՝ (060) 65-12-49

 

 

 

ժամանակակից վերանորոգմամբ և կահավորումով, ինչպես նաև արդիական սարքավորումներով հագեցված Կանանց կոնցուլտացիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները.

  • Հղիների հաշվառում, հետազոտում և հսկողություն ողջ հղիության ընթացքում
  • Հղիներին անհրաժեշտ բուժման ապահովում` ցերեկային ստացիոնարի պայաններում
  • Հղիների համար նախատեսված պարապմունքների կազմակերպում «Մայրության դպրոցի» շրջանակներում, նրանց հոգեֆիզիկական նախապատրաստում առաջիկա ծննդաբերությանը
  • Կրծքով սնուցման նախածննդյան և հետծննդյան անհատական խորհրդատվություն
  • Ընտանիքի պլանավորում (հակաբեղմնավորիչների անհատական ընտրություն)
  • Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխման վերաբերյալ խորհրդատվություն, ախտորոշում և բուժում:

Բաժանմունքում կատարվում են նաև կանացի սեռական օրգանների ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշիչ հետազոտություններ (PAP քսուք, կոլպոսկապիա, կրծքագեղձերի ՈՒՁՀ), ինչպես նաև տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում, այդ թվում`

  • փոքր կոնքի խոռոչի օրգանների բորբոքային հիվանդություններ,
  • արգանդի վզիկի հիվանդություններ (ռադիոալիքային բուժում «Սուրգիտրոն» ապարատով),
  • կանացի սեռական օրգանների բարորակ ուռուցքային հիվանդություններ,
  • էնդոմետրիոզ,
  • կրծքագեղձերի բարորակ հիվանդություններ (մաստոպատիա),
  • մենստրուալ ցիկլի խանգարումներ,
  • արգանդային արյունահոսություն,
  • հղիության վաղաժամ ընդհատման կանխում,
  • անպտղություն,
  • Մինչև 9 շաբաթական հղիության դեղորայքային ընդհատում (ցերեկային ստացիոնարում):

Կանանց կոնսուլտացիայում աշխատում են բարձր որակավորմամբ փորձառու բժիշկներ, լավ պատրաստված միջին բուժանձնակազմ: Բաժանմունքում գործում է նաեւ գինեկոլոգ-էնդոկրինոլոգի մասնագիտացված կաբինետ, որտեղ կարող եք ստանալ խորհրդատվություն`

 

  • դեմքի հավելյալ մազակալման,
  • մազաթափության,
  • պզուկների, ակնեի, գերճարպոտ մաշկի և մազերի,
  • մաշկի ծալքերի հիպերպիգմենտացիայի,
  • ճարպակալման,
  • կրծքագեղձերում ցավի և տհաճ զգացողության առկայության, կաթնախեժի արտադության` կերակրումով չպայմանավորված դեպքերում,
  • դաշտանային ցիկլի խանգարման, ցավոտ դաշտանի,
  • ամենորեա` մենստրուալ ցիկլի բացակայություն,
  • վաղ կամ ուշացած սեռական հասունացում,
  • շուրջդաշտանադադարային բարդություններ (40 տարեկանից մեծ կանանց մոտ` ջերմահորդանքի, գերքրտնարտադրութան, հաճախամիզութան, հաճախասրտության, վերջույթների և մեջքի շրջանի ցավերի, սրտի շրջանում ցավի, բարձր զարկերակային ճնշման, տրամադրության հաճախակի փոփոխությունների վերաբերյալ),
  • վաղաժամ դաշտանադադար:

 

Հեռախոս՝ (060) 651215

 

 

Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի ղեկավար`

Պերսոյան Իննա Գեորգիի

 

 

 

Tsnaran2

Մանկաբարձական բաժանմունքը տեղակայված է կենտրոնի չորրորդ հարկում` իր  առանձին ընդունարանով: Այն հագեցված է  գերժամանակակից  բուժսարքավորումներով: Բաժանմունքում գործում է վեց անհատական ծնարան` իրենց մանկաբարձական բազմաֆունկցիոնալ մահճակալներով, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են մահճակալ հիվանդի համար և հեռակառավարման վահանակի միջոցով վեր են ածվում մանկաբարձական սեղանների: Այս մահճակալները գրեթե միակն են  իրենց տեսակի մեջ Հանրապետությունում:

Կենտրոնական օդափոխության համակարգի շնորհիվ հիվանդանոցում մշտապես ապահովվում է համապատասխան ջերմաստիճան: Բաժանմունքն ունի առանձին վիրասրահ` հագեցված գերժամանակակից սարքավորումներով: Ստեղծված են նաև այնպիսի պայմաններ, որոնք թույլ են տալիս ծննդաբերությունը վարել հարազատների ներկայությամբ:

PROF-(9)Հետծննդյան բաժանմունքում գործում են մեկ և ավելի անձանց համար նախատեսված հիվանդասենյակներ` կահավորված օրթոպեդ ներքնակներ և բարձրորակ անկողնային պարագներ ունեցող մահճակալներով, սառնարաններով,  հեռուստացույցներով, հարմարավետ բազմոցներով, անձնական հիգիենան պահելու համար անհրաժեշտ պայմաններով   և մշտապես գործող  տաք և սառը ջրով: Հիվանդասենյակներում տեղադրված են նաև համապատասխան սարքեր, որոնք հիվանդին թույլ են տալիս հեշտությամբ և ցանկացած ժամի կապվել բուժանձնակազմի հետ:

Բարձր մասնագիտական որակավորում ունեցող մանկաբարձ-գինեկոլոգները և բարեխիղճ բուժ անձնակազմն ապահովում են ծննդկանների 24-ժամյա խնամքն ու ապաքինումը:

Բժիշկները շարունակաբար անցնում են վերապատրաստում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում` Ճապոնիա, Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա և այլ երկրներ:

Այժմ, ունենալով բոլոր անհրաժեշտ նախապայմանները՝ բժշկական կենտրոնը  հանդիսանում է երրորդ մակարդակի հիվանդանոց:

Arman Sergeyi Nazinyan

 

Մանկաբարձական բաժանմունքի ղեկավար՝

Արման Սերգոյի Նազինյան

Հեռախոս՝ (091) 458013, (060) 651262

 

 


srt3Բաժանմունքում իրականացվող ծառայություններ

Ամբուլատոր և ստացիոնար

Բաժանմունքում իրականացվող ամբուլատոր ծառայությունն իր մեջ ներառում է Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), Էխոսրտագրություն, Հոլտեր մոնիտորինգ (24 ժամյա ԷՍԳ), Էվենտ մոնիտորինգ (սրտխփոցների էպիզոդների գրանցում), սրտի ռիթմը վարող սարքերի (ՍՌՎՍ) աշխատանքի ստուգում, Ֆիզիկական ծանրաբեռնվածության (Տրեդմիլլ) տեստ, զարկերակային ճնշման մոնիտորինգ: Իրականացվում են նաև արտագնա կոնսուլտացիաներ:

Ստացիոնար ծառայություններ`Srtabanakan3

  • սրտի խոռոչների կաթետերիզացիա
  • սրտի անոթների սելեկտիվ անգիոգրաֆիա (կորոնարոգրաֆիա)
  • վերին և ստորին վերջույթների մագիստրալ անոթների, գլխուղեղի և երիկամների անգիոգրաֆիա
  • սրտի անոթների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում
  • սրտի ռիթմը վարող սարքերի (ստիմուլյատորներ), կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների, սրտի աշխատանքը վերասինխրոնացնող սարքերի և դիագնոստիկ մինի համակարգերի իմպլանտացիաներ
  • սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ բոլոր տեսակի ռիթմի խանգարումների դեպքում: Այն իրենից ներկայացնում է ներսրտային հետազոտություն սրտի արագ, անկանոն խանգարումներն ախտորոշելու համար
  • սրտի փորոքային և վերփորոքային ռիթմի խանգարումների ռադիոհաճախականային աբլյացիա

       Srtabanakan2   Հիվանդների և անձնակազմի համար ստեղծված են հարմարավետ և ՀՀ-ում նախադեպը չունեցող անվտանգ պայմաններ. մասնագիտացված, արհեստավարժ և պրոֆեսիոնալ բժշկական խմբի և ադմինիստրատիվ անձնակազմի, ժամանակակից սարքավորումների և պարբերաբար արտերկրից հրավիրված մասնագետների շնորհիվ բաժինն արժանացել է իր հիվանդների վստահությանը:

 Բաժանմունքի բոլոր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և մասնագիտացում են անցնում Եվրոպայի և ԱՄՆ-ի հայտնի կլինիկաներում, եվրոպական և միջազգային մասնագիտական կոնգրեսներում: Կլինիկայի սրտաբանները համարվում են եվրոպական մասնագիտական մի շարք ասոցացիաների անդամներ, այդ թվում` Եվրոպայի սրտի ասոցացիայի, Սրտային անբավարարության ասոցացիայի (HFA), Սրտի Ռիթմի խանգարման եվրոպական ասոցացիայի (ECAS) և Եվրոպայի ինվազիվ սրտաբանության սերտիֆիկացված անդամներ:

  Պարբերաբար սրտաբանական, առիթմոլոգիական կենտրոն են հրավիրվում առաջատար մասնագետներ Մոսկվայից, Չեխիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: Անհրաժեշտության դեպքում անցկացվում են online կոնսուլտացիաներ տվյալ մասնագետների հետ:

«Աստղիկ» բկ-ի Սրտաբանական, առիթմոլոգիական բաժանմունքը ՀՀ-ում միակ կենտրոնն է, որտեղ իրականացվում է նախասրտերի շողացման աբլյացիա` թոքային երակների իզոլյացիա։

Բաժանմունքը ՀՀ-ում եզակի է նաև հետևյալ ծառայությունների մասով՝

-բաժանմունքում իրականացվում է սթրես-էխոկարդիոգրաֆիա հետազոտություն,

-իրականացվում է սրտի ռիթմի խանգարումով տառապող երեխաների բուժօգնություն, ինվազիվ միջամտություններ` սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիաներ և աբլյացիաներ,

-ստեղծված է հիվանդների ամբողջական պատմության թվային քարտադարան, որն ապահովում է նրանց մշտական բժշկական հսկողությունը, թույլ է տալիս գնահատել մատուցվող բուժման արդյունքները և տվյալ հիվանդության տարածվածությունը տարածաշրջանում,

-բաժանմունքը կազմակերպում է սեմինարներ ՀՀ և տարածաշրջանի սրտաբանների և պրակտիկայի բժիշկների համար,

-գործում է երիտասարդ բժիշկների համար նախատեսված fellowship ծրագիր,

-բաժանմունքի աշխատակիցների շարունակական մասնագիտական կրթությունը բարձրացնելու համար կազմակերպվում են ներքին սեմինարներ,

-իրականացվում է կրթական նյութերի հրատարակում բժիշկների և հիվանդների համար։

Հեռախոսահամար՝  095 407-493

 

 

 

Սրտաբանական, առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար`
Կարտոյան Զառա Էդուարդի

 

 

 

Nara-Saakovna1

 

 

Ինվազիվ սրտաբանության ծառայության պատասխանատու` 

Նարինե Սահակի Գոջաբաշյան

 


Hemodializ1 «Ասղտիկ» ԲԿ-ում գործում է ՀՀ-ում լավագույն Հեմոդիալիզի ծառայությունը, որը սպասարկում Հանրապետության մասշտաբով ամենամեծ թվով հիվանդներին՝ մոտ 240 հիվանդ և  վիճակի ենք ընդունել ևս 90 հիվանդի։ Կարևորելով այս ոլորտի զարգացումը ՀՀ-ում՝ բկ-ի ղեկավարությունըհ  ձեռնամուխ եղավ իրապես հզոր մի բաժանումքի ստեղծմանը. կատարվեց ավելի քան 500 մլն դրամի ներդրում, և այսօր բկ-ն ունի հրաշալի մի ծառայություն, որն առաջին հերթին առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, ապա և ոչ պակաս կարևոր մնացած հանգամանքներով, մասնավորապես՝ բաժանմունքում գործում է 2 առանձին սրահ՝ ոլորտի առաջատար ընկերությունների ժամանակակից «արհեստական երիկամ» 40 ապարատով, հարմարավետ բազկաթոռներ՝ իրենց ականջակալներով, որը հնարավորություն է տալիս հիվանդին դիալիզ ընդունելիս ուղղակի հանգստանալ, LSD հեռուստացույցեր, օդորակիչներ… Մի խոսքով, ամեն ինչ այնպես է մտածված, որ հիվանդների համար դիալիզ ստանալու այդ ժամերը հնարավորինս  հաճելի և հարմարավետ անցնեն։

Այս բաժանմունքը Հանրապետությունում առաջինն էր, որ հեմոդիալիզը սկսեց իրականացնել միանվագ պարագաներով, ինչը նշանակում է անվտանգ և վարակներից զերծ բժշկական միջամտություն, ավելին՝ «Աստղիկ» բկ-ում հեպատիտներով հիվադների և վարակակիրների համար գործում է առանձնացված սրահ, ինչը ևս մեկ առավելություն է։

Բաժանմունքն իրականացնում է  եվրոպական չափանիշներին համապատասխան բուժսպասարկում, ինչի շնորհիվ հիվանդների մեծ ներհոսք կա արտերկրից՝  հայեր և օտարերկրացիներ, ովքեր մեկ անգամ ՀՀ-ում ստանալով իրենց համար սովոր բարձրակարգ պայմաններով հեմոդիալիզի  ծառայություն, սկսեցին ավելի հաճախ  գալ Հայաստան՝ իրենց հետ հրավիրելով նաև այլ տուրիստների։

Ծառայությունն ունի ևս մեկ առավելություն՝ երիկամային անբավարարությամբ այն հիվանդների համար, ովքեր աշխատում են, սովորում կամ ունեն հասարակական զբաղվածություն, մշակվում է այցերի անհատական գրաֆիկ՝ բկ-ի մասնագետները համապատասխան հերթափոխով սպասարկում են նրանց՝ հնարավորություն տալով չկտրվել ակտիվ հասարակական կյանքից։

Հիշեցում` հեմոդիալիզը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար` պետպատվերի շրջանակներում:

Հեռախոս՝ (010) 770477

 

Safaryan

 

 

Հեմոդիալիզի ծառայության ղեկավար`

Արթուր Վլադլենի Սաֆարյան

 

 

 

 

IMG_8885

«Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդհանուր վիրաբուժության ծառայությունում իրականացվում են ժամանակակից բոլոր վիրահատությունները` բաց և լապարասկոպիկ եղանակներով:

Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորում ու հարուստ աշխատանքային փորձ և Եվրոպայի առաջատար ֆիրմաների նորագույն բժշկական սարքավորումներ. այս երեքը միասին ապահովում են մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակը:

Բաժանմունքն առանձնանում է հարմարավետ մեկ, երկու, երեք տեղանի և լյուքս տեսակի սենյակներով, որոնք ապահովված են բոլոր հարմարություններով (սանհանգույց, հեռուստացույց, սառնարան, օդորակիչ):

Վիրաբուժության բաժանմունքն ունի ժամանակակից սարքավորումներով հագեցած  վիրահատարաններ և հետվիրահատական խնամքի սենյակներ: Բոլոր վիրահատություններն իրականացվում են ժամանակակից վիրահատական նյութերով և սարքերով:

Վիրաբուժական բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատությունները`

– լապարասկոպիկ վիրահատություններ (լեղապարկի բորբոքումների, լյարդի կիստաների, կույրաղիքի բորբոքման սուր և քրոնիկ ձևերի դեպքում),

– պարանոցի վիրահատություններ (միջային և կողմնային խուղակներ, վահանաձև գեղձի հիվանդություններ),

– ստամոքսի, տասներկումատնյա աղու, կերակրափողի վիրահատություններ,

– որովայնի առաջային պատի ճողվածքի, հետվիրահատական ճողվածքների, գիգանտ ճողվածքների վիրահատություններ` ալոպլաստիկա (սինթետիկ բարձրորակ ցանցով), աուտոպլաստիկա (սեփական հյուսվածքներով և մաշկային ցողունով),

– լյարդի վիրահատություններ (կիստաների հեռացում, գեմանգիոմա, լյարդի մասնահատում),

– ենթաստամոքսային գեղձի վիրահատություններ (ենթաստամոքսային գեղձի ուռուցքների, կիստաների, քարային պանկրեատիտի, ենթաստամոքսային գեղձի խուղակների դեպքում),

– լեղապարկի և լեղուղիների վիրահատում (քարեր լեղապարկում և լեղուղիներում, ընդհանուր լեղածորանի նեղացում, լեղային խուղակներ և այլն), լեղուղիների վերականգնողական վիրահատություններ,

– վիրահատություններ հաստաղիքի, թութքի, հետանցքի ճաքի և խուղակների ժամանակ,

– մաշկի բարորակ գոյացություների վիրահատում (պապիլոմա, լիպոմա և այլն),

– անհետաձգելի վիրաբուժություն:

Հեռախոս՝ (010) 773867, (060) 65-12-43

Virabuyzh Barseghyan

 

«Աստղիկ» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն,

Հայրապետ Ալեքսանի Բարսեղյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

 

Virabuyzh Voskanyan

 

«Աստղիկ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար`

Արայիկ Ոսկանյան

բգթ, դոցենտ

 

 


Ուսումնական նյութեր

  1. ԱՂԻՆԵՐԻ ՔԱՂՑԿԵՂ
  2. ՀԵՏՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ՃՈՂՎԱԾՔ
  3. ԷԽԻՆՈԿՈԿ

01Policlinica-flyurografia4

«Աստղիկ» բկ-ի պոլիկլինիկայում իրականացվում է 21.500 հավաքագրված բնակիչի որակյալ և չափորոշիչներին համապատասխան բուժսպասարկում և հետագա հսկողություն:

Մասնագիտական կազմը՝
թերապևտներ,
ակնաբույժ,
վիրաբույժ,
վարակաբան,
ներզատաբան,
մաշկաբան,
Anabuyzhուռուցքաբան,
նյարդաբան,
էնդոկրինոլոգ,
սրտաբան,
ուրոլոգ,
ատամնաբույժ,
քիթ-կոկորդ ականջաբան,
մանկաբարձ գինեկոլոգներ:

Բոլոր մասնագետները վերապատրաստված են ըստ ՀՀ ԱՆ համապատասխան ժամանակացույցի և պահանջների, ընդ որում՝ նյարդաբանը, ՔԿԱ բժիշկը, ուրոլոգը , վիրաբույժը, սրտաբանը, ակնաբույժը սերտորեն համագործակցում են մեր ԲԿ-ում գործող համապատասխան բաժանմունքների և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դասախոսական անձնակազմի հետ:Policlinica-flyurografia5
Պոլիկլինիկան իրականացնում է ՀՀ ԱՆ կողմից ներդրված և չափորոշիչին համապատասխան բոլոր գործառույթները:
Հաշմանդամներին և խոցելի խմբերին տրամադրվում է դեղորայք: Համագործակցում է տարածքային զինկոմիսարիատի հետ՝ զորակոչը պատշաճ կազմակերպելու նպատակով:
Պոլիկլինիկան ունի առանձին թվայնացված ֆլյուրոգրաֆ, որը հնարավորություն է տալիս հիվանդներին տրամադրել որակյալ պատասխանն անմիջապես:
Բոլոր կաբինետներն ունեն կադրային և գործիքային լիարժեք հագեցվածություն:
Պոլիկլինիկայում գործում է ակնաբուժական կաբինետ:

Policlinica-Garnikovna2

 

 

Պոլիկլինիկական ծառայության ղեկավար՝ Նարինե Գառնիկի Իգիթյան
Հեռ.՝ 055 55-61-23, 060 65-12-53, 060 65-12-68

 

 

 

Պլաստիկ վիրաբուժության ծառայությունը Աստղիկ ԲԿ-ում գործում է 3 ուղղությամբ

  1. 14233686_10210495024551758_677734185_oվերականգնողական միկրովիրաբուժություն, ինչն իրենից ներկայացնում է վերջույթների և մարմնի այլ մասերի վնասվածքային և հետվնասվածքային դեֆեկտների վերականգնում:
  2. Էսթետիկ վիրաբուժություն, այսինքն` գեղագիտական վիրաբուժություն, որը զբաղվում է մարդու արտաքին տեսքի տարիքային խնդիրների շտկմամբ:
  3. Պլաստիկ վիրաբուժություն, որը զբաղվում է մարդու արտաքին տեսքի ձեռքբերովի դեֆեկտների շտկմամբ:

Ծառայությունում իրականացվում են հետևյալ վիրահատությունները

• Կրծքագեղձի պլաստիկա
• Կոպերի պլաստիկա
• Ականջների պլաստիկա
• Դեմքի պլաստիկա
• Քթի պլաստիկա
• Լիպոսակցիա
• Լիպոֆիլինգ
• Ազդրերի և բազուկների պլաստիկա
• Աբդոմինոպլաստիկա
• Սրունքների մեծացում
• Նստատեղի մեծացում
• Մաշկի վիրաբուժություն
• Սպիների շտկում
• Ոտնաթաթի էսթետիկ վիրաբուժություն
• Պլաստիկ վերականգնողական վիրահատություններ
• Միկրովիրաբուժական միջամտություններ

Ծառայության պրոֆեսիոնալ բուժանձնակազմն աշխատանքում կիրառում է ժամանակի լավագույն սարքավորումներն ու պարագաները` ապահովելով բարձրակարգ բժշկական ծառայություն նշված երեք ոլորտներում:

Arshak1

 

Արշակ Ստյոպայի Մնացականյան
պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ռեկոնստրուկտիվ վիրաբույժ,
Անգլիայի վիրաբույժների թագավորական
միության թեկնածու անդամ
Հեռ.՝ (091) 545422 , (060) 651090

 

 

13

 

 

Դավիթ Գեորգիի Բարսեղյան
պլաստիկ, ռեկոնստրուկտիվ վիրաբույժ
Հեռ.՝ (094) 359909

 

 


Ուսումնական նյութեր

Կարպալ թունելի համախտանիշ

Բաժանմունքում վիրահատվում են հետևյալ հիվանդություներով հիվանդերը՝

  • Աթերոսկլերոզ
  • Աչքի իշեմիկ սինդրոմ
  • Ենթամաշկային երակների սուր թրոմբոֆլեբիտ
  • Լերիշի սինդրոմ
  • Հետթրոմբոֆլեբիտային սինդրոմ
  • Մագիստրալ անոթների էմբոլիաներ և սուր թրոմբոզներ
  • Պերիֆերիկ անոթների և որովայնային աորտայի անևրիզմա
  • Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդություն
  • Ստորին վերջույթների անոթների բնածին մալֆորմացիաներ
  • Ստորին վերջույթների արտերիաների դիաբետիկ անգիոպաթիա
  • Ստորին վերջույթների խորանիստ անոթների սուր թրոմբոզ
  • Վազոռենալ հիպերտենզիա
  • Քնային և ողնաշարային զարկերակների աթերոսկլերոզ
  • Քնային զարկերակների պաթոլոգիկ դեֆորմացիաներ
  • Քրոնիկ աբդոմինալ իշեմիա
  • Քրոնիկ ուղեղ-անոթային անբավարարություն և իշեմիկ ինսուլտ

 

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատությունները

  • Արտերիալ և երակային խուղակների անջատում
  • Գոտկատեղային սիմպատեկտոմիա
  • էնդարտերէկտոմիա ողնաշարային զարկերակից
  • Թրոմբէնարտերէկտոմիա
  • Կարոդիտ էնդարտերէկտոմիա
  • Կրոսէկտոմիա
  • Որովայնային աորտայի անևրիզմայի ռեզեկցիա
  • Պրոֆունդոպլաստիկա
  • Պերիֆերիկ զարկերակների անևրիզմաների ռեզեկցիա
  • Սրունքի և ոտնաթաթի մակերեսային և խորանիստ երակների արտերիալիզացիա
  • Ստորին վերջույթների կոմբինացված ֆլեբէկտոմիա՝ մեծ և փոքր ենթամաշկային երակների համակարգում
  • Ստորին վերջույթների զարկերակների շունտավորող միջամտություններ
  • Քնային զարկերակների պրոթեզավորում
  • Քնային զարկերակների պաթոլոգիկ դեֆորմացիաների ռեզեկցիա և պրոթեզավորում
  • Քնանրակային շունտավորում

Սիրտանոթային հիվանդություններն ախտորոշվում են նորագույն մեթոդներով, մասնավորապես՝

1. Անոթային համակարգի ուլտրաձայնային դուպլեքս հետազոտություն
2. Անգիոգրաֆիա
3. Համակարգչային տոմոգրաֆիա
4. Մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիա

Հեռախոս՝ 060 65-12-21

Sultanyan

 

 

Անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար
բ.գ.դ պրոֆեսոր Տիգրան Լեվի Սուլթանյան

Հեռախոս՝ 055 55-45-42

 

 

Ara-Filipovich

 

 

Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
Արա Ֆիլիպի Ավետիսյան

 

 

 


 

n1«Աստղիկ» բկ-ի Նորածնային ծառայությունն առանձնանում է իր՝ Հայաստանում եզակի սարքավորումներով, մասնավորապես՝    ծայրահեղ  անհաս նորածինների բուժման և խնամքի համար նախատեսված Caleo Drager կյուվեզներ,  Drager շնչառական ապարատներ և վերակենդանացման սեղանիկներ, ջերմակարգավորիչ սարքեր գելային տաքացվող ներքնակներ, ֆոտոթերապիայի ժամանակակից լամպեր։

n2Բաժանմունքում իրականացվում են`

– ռեսպիրատոր թերապիա ժամանակակից  “Bubble- CPAP” , “ High Flow” և թոքերի արհեստական շնչառության(ԹԱՇ)  նորագույն ապարատներով, ‎‎
– ֆ‎ոտոթերապիա`բարձրորակ լամպերով,
-ախտորոշում` ռենտգենոգրա‎‎ֆիա տեղում, էխոսրտագրություն և մանկական սրտաբանի կոնսուլտացիա,
-լաբորատոր բոլոր հետազոտությունները (ներառյալ թթվահիմնային հավասարակշռության  որոշում, արյան ստերիլություն և այլն):

Նորածնային բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները`

-առողջ երեխաների հոգատար խնամք և հսկողություն, որտեղ բկ-ի փորձառու անձնակազմն օգնում է մայրերին ճիշտ խնամել և կերակրել իրենց բալիկներին և խորհուրդներ է տալիս հետագա խնամքի վերաբերյալ,
-նորածինների վերակենդանացում և ինտենսիվ թերապիա,
-հիվանդ նորածինների ախտորոշում, բուժում  և հետագա հսկողություն:

n5Անհաս նորածինների խնամքի II էտապում իրականացվում է բուժված անհաս նորածինների հետագա խնամք և  մայրերի   ուսուցում:
Բուժված և դուրս գրված հիվանդ նորածիններին կատարվում է  հետագա հսկողություն և խորհրդատվություն:
Բաժանմունքի բոլոր ծառայությունները  համապատասխանում են III մակարդակին:

Նորածնային բաժանմունքում աշխատում են  ՀՀ-ում (Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի Հետբուհական Շարունակական Բժշկական Կրթության Նեոնատոլոգիայի ամբիոնի բազայի վրա), ՌՌԴ-ում (Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի պերինատոլոգիայի կենտրոններում) և Եվրոպական երկրներում (Մեծ Բրիտանիա և Ավստրիա) վերապատրաստում անցած մասնագետներ:

Բաժանմունքը  համագործակցում է «Լոնդոնի Իմպերիալ Քոլեջ» և «Birth Link» կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում են ռեսպիրատոր թերապիայի ծրագիր,ինչպես նաև  Ակադեմիկոս Կուլակովի անվան «Մանկաբարձության, Գինեկոլոգիայի և Պերինատոլոգիայի Գիտահետազոտական կենտրոնի» և Սանկտ-Պետերբուրգի «Ալմազովի անվան Պերինատոլոգիայի կենտրոնի» հետ, որտեղ մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են:

narine-poghosyan

 

Նարինե Հայկազի Պողոսյան
Նորածնային ծառայության ղեկավար, բ.գ.թ.
Հեռ.` (060) 651250, (055) 556205

 

 

 

 

Պավել Մազմանյան, բգդ, պրոֆեսոր

ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ,

Նորածնային կլինիկայի ղեկավար

 

 

laporoskop11991թ. առաջին անգամ Հայաստանում պրոֆեսոր Ա.Ռ. Մելիքյանը «Մալաթիա» ԲԿ-ում, ներկայիս «Աստղիկ» ԲԿ, կատարեց վիրահատություն՝ լապարասկոպիկ եղանակով: 1995թ. այստեղ բացվեց լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք, որը հենք հանդիսացավ  1998թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կազմում Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի հիմնադրման համար: Բաժանմունքը մինչ օրս էլ գործում է «Աստղիկ» ԲԿ-ում և կոչվում է էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք:

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները.

  • ախտորոշիչ լապարոսկոպիա (հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում, բիոպսիա, ցիտոլոգիական և բակտերիոլոգիական քննության համար անհրաժեշտ հեղուկի վերցնում):
  • որովայնի խոռոչի վիրահատություններ (լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա, ճողվածքահատում՝ որակյալ պոլիպրոպիլենային ցանցերի կիրառումով, լյարդի էխինոկոկէկտոմիա, լյարդի թարախակույտերի լապարոսկոպիկ վիրահատություններ, ֆունդոպլիկացիա ըստ Նիսենի (ստոծանու ճողվածքների ժամանակ), կպումների անջատում (աղիքային անանցանելիության ժամանակ), ստամոքսի և 12-մատնյա աղու թափածակված խոցի կարում):
  • գինեկոլոգիական հիվանդությունների աշտորոշում և բուժում լապարոսկոպիկ եղանակով:
  • ուրոլոգիական հիվանդությունների աշտորոշում և բուժում լապարոսկոպիկ եղանակով:

էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվող բոլոր ծառայությունները մատուցվում են արհեստավարժ մասնագետների կողմից և երաշխավորվում է բարձր որակ:

Բաժանմունքը և ԵՊԲՀ էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնը համագործակցություն և սերտ կապեր են հաստատել Լոնդոնի կայսերական բժշկական քոլեջի և Ռուսաստանի մի քանի առաջատար կլինիկաների հետ:

«Աստղիկ» ԲԿ-ի էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում վիրահատություններն իրականացվում են ոլորտում առաջատար՝ գերմանական  Karl Storz ընկերության բարձրակարգ սարքավորումներով:

Borozan2

 

 

Էնդոսկոպիկ վիրաբուժության  բաժանմունքի վարիչ` բ.գ.թ.,  դոցենտ

Վարդան Ռաֆաիլի Բորոզան

հեռախոս՝ (060) 65-12-60, (055) 556221

 

 

2015թ.-ից «Աստղիկ» ԲԿ-ն համալրվեց ԼՕՌ  ծառայությամբ, որի աշխատակիցներն իրականացնում են «Քիթ-կոկորդ-ականջաբանություն, գլխի և պարանոցի վիրաբուժություն» մասնագիտությամբ ախտորոշիչ-բուժական գործունեությունն իր ողջ ծավալով՝ ԼՕՌ օրգանների հետազոտության և բուժման նորագույն մեթոդների ներդրմամբ։

 

 

Ռինոլոգիա

  • lor1Քթի և հարակից խոռոչների հիվանդությունների ժամանակ շնչառության խանգարման օբյեկտիվ գնահատում- ռինոմանոմետրիա,
  • Հոտառական անալիզատորի հետազոտություն-օլֆակտոմետրիա,
  • Քթի հարակից խոռոչների ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրաբուժություն
  • Էսթետիկ և ֆունկցիոնալ ռինոպլաստիկա

 

 

Օտոլոգիա և աուդիոլոգիա

  • Hayastan2Օտոմիկրոսկոպիա և օտոէնդոսկոպիա՝ականջի հիվանդությունների ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման նպատակներով
  • Միջին ականջի ախտահարումների ժամանակ սանացիոն և լսողությունը վերականգնող վիրահատություններ
  • Օտոնևրոլոգիական և սուրդոլոգիական ծառայություն՝ հագեցված տոնալ շեմքային, վերշեմքային, խոսքային աուդիոմոտրիայի, տիմպանոմետրիայի, լսողության հարուցված պոտենցիալների գրանցման, օտոակուստիկ էմիսիայի, վեստիբուլոմետրիայի սարքերով

Լարինգոլոգիա

  • lor2Վիդեոֆարինգոսկոպիա՝ըմպանի ախտահարումների ճշգրիտ ախտորոշման համար
  • հարմոնիկ սկալպել, դեբրայդեր՝տոնզիլէկտոմիայի, խեցիների հիպերտրոֆիայի ժամանակ նրանց չափսերի կրճատման համար
  • ռադիոալիքային աբլաթիա՝ քնի օբստրուկտիվ խանգարւմների ժամանակ քմային վարագույրի, խեցիների չափսերի փոփոխման նպատակով
  • վիդեոֆիբրոլարինգոսկոպիա՝ կոկորդի ախտահարումների ճշգրիտ ախտորոշման համար
  • ստրոբոսկոպիկ հետազոտություն՝ ձայնալարերի ձայնային ֆունկցիայի ախտահարումների ախտորոշման նպատակով,
  • կոկորդի դեղորայքային ներլվացումներ՝ էնդոսկոպի հսկողության տակ
  • լազերային վիրաբուժություն՝ կոկորդի նորագոյացությունների ժամանակ

 ԼՕՌ ուռուցքաբանություն

ԼՕՌ օրգանների բարորակ և չարորակ նորագոյացությունների վիրաբուժություն

lor3Բաժանմունքում իրականացվում են այնպիսի բացառիկ ծառայություններ, ինչպիսիք են  ականջի միկրովիրաբուժությունը, ԼՕՌ ուռուցքաբանությունը, պարանոցի բնածին արատների դեպքում կատարվող վիրահատությունները, սֆենոիդալ խոռոչի վիրահատությունները:

Բաժանմունքի աշխատակիցները համագործակցում են ԱՄՆ-ի  Լոս Անջելեսի Հաուզի ականջի ինստիտուտի առաջատար օտոնեյրովիրաբույժների,  Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի համալսարանական կլինիկայի քիթկոկորդականջաբանների, ինչպես նաևՄոսկվայի ՌԴ Բլոխինի անվան Ուռուցքաբանության կենտրոնի հետ՝ խորհրդակցությունների և փորձի փոխանակման շրջանակներում:

Avetik-Mikhayilovich

Բաժանմունքի ղեկավար՝

Ավետիք Միշայի Մինասյան,

Մ.Հերացու անվան ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս

Հեռ.՝ (060) 651097 (060) 651096, (091) 498535, (091) 491244

 


 

 Srt2 Srt3

«Աստղիկ» բկ-ն համալրվել է ևս մեկ նոր՝ սրտային վիրաբուժության բաժանմունքով։ Կենտրոնի ղեկավարությունը ջանք և ֆինանս չի խնայում, որպեսզի սրտային վիրաբուժության համաշխարհային նորությունները ներդրվեն բաժանմունք։

Srt32-obxod srtabanakan3

Սրտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվելու են հետևյալ վիրահատությունները

  • Սրտային և կրծքային վիրաբուժության բոլոր ասպեկտները մեծահասակների և երեխաների մոտ
  • Կորոնար վիրաբուժություն՝ արյան արհեստական շրջանառությամբ և առանց
  • Սրտի փականների պրոթեզավորում և պլաստիկա
  • Սրտի բնածին արատներ (նորածին և երեխաներ)
  • Աորտայի և պերիֆերիկ զարկերակների վիրաբուժություն

Srt12-virahataran Srt29-vir

Բաժանմունքն ունի եվրոպական չափանիշներին համապատասխան վիրահատարան և վերակենդանացման բաժանմունք, որոնք իրենց տեխնիկական հագեցվածությամբ որևէ կերպ չեն զիջում աշխարհի առաջատար կլինիկաներին։

Srt11 Srt9lab_1

Լաբորատոր հնարավորությունները թույլ են տալիս ցանկացած պահի տեղում իրականացնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները:

 Srt30-virSrt24-vir

Հեռախոս՝ (060) 65-10-83, (060) 65-12-85
Srt22-Mher-Susani

 

 

Մհեր Սուսանի Հովսեփի

Սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար

 

 


Dimatsnotayin1Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները
-Ատամի պահպանման վիրահատություններ (արմատածայրի մասնահատում, հեմիսեկցիա, արմատի ամպուտացիա)
-Ցանկացած տեղակայության ռետենցված և ապատեղված ապատեղված ատամների հեռացում
-Պարօդոնտի հիվանդությունների վիրաբուժական բուժում (գինգիվէկտոմիա, գինգիվոտոմիա, լաթային վիրահատություններ, այդ թվում նաև վիրահատություններ ոսկրաստեղծումը խթանող զանազան նյութերի կիրառմամբ)
-Օդոնտոգեն բորբոքային հիվանդությունների բուժում (պերիօստիտ, օստեոմիելիտ, լիմֆադենիտ, զանազան տեղակայության թարախակույտեր և ֆլեգմոնաներ)
-Թքագեղձերի բորբոքային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում
-Դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների և դեֆեկտների ուղղում
-Քունքստործնոտային հոդի հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում
-Դիմային ոսկրերի վնասվածքների վիրահատական բուժում
-Դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների և ոսկրերի բարորակ նորագոյացությունների հեռացում
-Դիմածնոտային շրջանի բնածին բշտերի (կիստաներ) և խուղակների վիրահատությամբ հեռացում
-Դեմքի և պարանոցի շրջանի չարորակ նորագոյացությունների հեռացում
-Զանազան պատճառներից առաջացած դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների և ոսկրերի դեֆեկտների և դեֆորմացիաների ոսկրապլաստիկ վիրահատություններ
-Ատամնային իմպլանտացիա, այդ թվում` ծնոտների ատամնաբնային ելունների արտահայտված ատրոֆիաների դեպքում
-Դեմքի էսթետիկ վիրահատություններ, ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, օստեոպլաստիկա և այլն

1

 

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար՝

Յուրի Պողոսյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հեռ.՝ (060) 65-12-21

  

 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ


ԴԻՄԱԾՆՈՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԹԱՐԱԽԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «KROKODIL» ԹՄՐԱՄԻՋՈՑՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ


 

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի բժիշկներ

 

Dimatsnotayin-Ashot1

 

 

Դիմածնոտային, պլաստիկ վիրաբույժ՝ Աշոտ Էդուարդի Հարությունյան

 

 

 

Dimatsnotayin-Armen

 

 

Դիմածնոտային, պլաստիկ վիրաբույժ՝ Արմեն Էդուարդի Հարությունյան

 

 

 

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ


Քթի միջնապատի և քթի պլաստիկ անվճար վիրահատություններ


ԿԱՏԱՐՎԱԾ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ba1 ba2 ba3 ba4 ba5 ba6 ba9

ba10

bardzr-riski-hghiner2Բաժանմունքում իրականացվում են բարձր ռիսկի հղիության վարում և բուժօգնության ցուցաբերում՝ 1-ին և 2-րդ խմբի պաթոլոգիաների դեպքում, մասնավորապես՝
1-ին խումբ ՝
-բուժօգնություն հղիության նորմալ ընթացքից շեղումների ժամանակ՝ 1-ին և 2-րդ կեսի տոքսիկոզ,
-հղիության ընդհատման սպառնալիք,
-մանկաբարձական արյունահոսություններ հղիության 3-րդ եռամսյակում,
-հիպերտենզիվ վիճակներ,
-պտղի զարգացման խանգարումներ և ներարգանդային հիպոքսիա։

2-րդ խումբ
Էքստրագենետալ պաթոլոգիայի հղիություն, մասնավորապես՝
-հղիություն և սրտի հիվանդություններ,
-երիկամների հիվանդություն,
-արյան հիվանդություն,
-շնչառական համակարգի հիվանդություններ,
-աղեստամոքսային համակարգի հիվանդություններ,
-էնդոկրին համակարգի հիվանդություններ,
-նյարդային համակարգի հիվանդություններ,
-անոթային պաթոլոգիա։

Բաժանմունքում աշխատում են պրոֆեսիոնալ, փորձառու, բազմամյա աշխատանքային փորձով մանկաբարձ-գինեկոլոգներ, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ-ում և արտերկրի առաջատար կլինիկաներում։

 

Տիգրան Ջնոզյան,
Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար
Հեռ.՝ 055 556214

 

 

 

 

endokrinԾառայության հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների բուժումը: Այն իրականացվում է նորագույն եղանակների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատվել են ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները՝ մինչև 1-3 օր:  Ծառայության աշխատակիցները տիրապետում  և ինքնուրույն կատարում են  ուլտրաձայնային հետազոտություն և պունկցիոն բիոպսիա, ինչը հնարավորություն է տալիս հստակ պլանավորել վիրահատության տեսակը և ծավալը, կանխել հնարավոր բարդությունները: Անհրաժեշտության դեպքում,  վիրահատության ժամանակ կատարվում է ներվիրահատական ՈՒՁՀ՝ շարժական սարքի կիրառմամբ:  Ծառայությունը սերտորեն համագործակցում է ՌԴ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաների հետ:

Ծառայության աշխատանքի ուղղությունները:

Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժումը

  • Վահանաձև գեղձի բարորակ հանգույցների վիրահատական բուժում
  • Վահանաձև գեղձի բարորակ հանգույցների ոչ վիրահատական բուժում՝ հանգույցի ներհյուսվածքային դեստրուկցիայով/քայքայումով/
  • Դիֆուզ տոքսիկ /թունավոր/ խպիպի վիրահատական բուժում
  • Դիֆուզ տոքսիկ /թունավոր/ խպիպի կոնսերվատիվ բուժում
  • Տոքսիկ հանգուցավոր խպիպի վիրահատական բուժում
  • Տոքսիկ հանգուցավոր խպիպի ոչ վիրահատական բուժում՝ հանգույցի ներհյուսվածքային դեստրուկցիայով
  • Վահանաձև գեղձի քաղցկեղի վիրահատական բուժում՝ լիմֆոդիսսեկցիա
  • Կրկնվող խպիպի բուժում
  • Վահանաձև գեղձի բորբոքային հիվանդությունների բուժում

Հարվահանաձև գեղձերի հիվանդությունների բուժումը

  • Հարվահանաձև գեղձի հեռացում՝ առաջնային հիպերպարաթիրեոզի ժամանակ
  • Հարվահանաձև գեղձերի հեռացում աուտոտրանսպլանտացիայով՝ երկրորդային հիպերպարաթիրեոզի ժամանակ
  • Հիպոպարաթիրոեզի կոնսերվատիվ բուժում

Մակերիկամների հիվանդությունների բուժումը

Ծառայության զարգացման հիմնական ուղեցույցները

  • Էնդովիդեոօժանդակումով վիրահատությունների լայն կիրառումը վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդությունների վիրահատական բուժման ժամանակ
  • Հետադարձ և վերին կոկորդային նյարդերի ներվիրահատական նեյրոմոնիտորինգի ներդրումը կլինիկայում
  • Էնդոկրին համակարգի օրգանների չարորակ գոյացությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ ժամանակակից միջազգային արձանագրությունների ներդրումը կլինիկական պրակտիկա
  • Ծառայության բժիշկների կրթական և գիտա-պրակտիկ մակարդակի մշտական բարձրացումը, պարբերաբար վերապատրաստումների և փորձի փոխանակումների իրականացումը
  • Նորագույն բժշկական եղանակների ներդրումը

Ծառայության գիտական ուղղությունը

Վահանաձև և հարվահանաձև գեղձերի վրա կատարվող վիրահատություններից հետո հետվիրահատական բարդությունների կանխարգելմանն ուղղված համալիր  միջոցառումների մշակում։

Varzhapetyan

 

Արմեն Մարտիրոսի Վարժապետյան

Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար, բգթ, դոցենտ

Հեռ.` (093) 118835 , (060) 651089

 


CERTIFICATE ACHIVEMENT

Նյարդավիրաբուժության բաժանմունքը «Աստղիկ» բժշկական կենտրոնի ամենաերիտասարդ բաժանմունքն է։ Այն սկսել է իր գործունեությունը 2015թ. դեկտեմբերին։ Բաժանմունքը հագեցած է առկա ժամանակակից բոլոր սարքավորումներով։

Համաշխարհային չափանիշներին համապատասխանող նյարդավիրաբուժական վիրահատարանը հագեցված է վերջին սերնդի սարքավորումներով և գործիքներով (նյարդավիրաբուժական միկրոսկոպ, նեյրոէնդոսկոպ, ԷՕՊ, ռենտգեն թափանցիկ վիրահատական սեղան, միկրոգործիքներ։ Ախտորոշիչ բաժանմունքի լայն հնարավորությունների շնորհիվ (1,5 և 3 տեսլա հզորությամբ ՄՌՏ, 256 շերտով շերտագրող ԿՏ) հիվանդների ախտորոշման ժամանակահատվածը հասցված է նվազագույնի և բուժական միջոցառումները մատուցվում են հնարավորինս սեղմ ժամկետներում։

Բաժանմունքում կատարվում են վիրահատություններ հետևյալ պաթոլոգիաների դեպքում.

  • ողնաշարային և գանգուղեղային վնասվածքներ,
  • ողնուղեղի և գլխուղեղի նորագոյացություններ,
  • ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (միջողային աճառների ճողվածքներ, սպոնդիլոլիսթեզ, ողնաշարային խողովակի ստենոզ, պաթոլոգիական կոտրվածքներ և այլն),
  • գլխուղեղի անոթային անոմալիաներ։

IMG_0352Վիրահատությունները կատարվում են ինչպես համընդհանուր լայն տարածում գտած մեթոդներով, այնպես էլ Հայաստանում հազվադեպ կիրառվող ժամանակակից մեթոդներով։ Օրինակ, միջողային աճառների ճողվածքները վիրահատվում են ներկայումս առաջադեմ սպինալնեյրովիրաբույժների կողմից մեծ ճանաչում գտած EasyGo համակարգով։ Վերջինս հնարավորություն է տալիս ճողվածքահատումը կատարել պրակտիկորեն առանց կտրվածքի և հիվանդներին վերադարձնել առօրյա կենսակերպի 1-2 օրվա ընթացքում։

Ներուղեղային ուռուցքների դեպքում պլանավորվում է կիրառել ինտրաօպերացիոն լոկալ քիմիաթերապիան, ինչը նորույթ է հայաստանյան իրականությունում։

Բաժանմունքը նաև բարեկամական կապեր ունի բազմաթիվ արտասահմանցի առաջատար նեյրովիրաբույժների հետ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ռուսաստանից, որոնք պատրաստ են աջակցել մեր բաժանմունքին և կոնսուլտացիաներով և բարեգործական ծրագրերի իրականացմամբ։

Andronik Ishkhanovich

Նեյրովիրաբուժության կլինիկաի ղեկավար, ՀՀ վաստակավոր բժիշկ,

բ.գ.թ Անդրոնիկ Իշխանի Քալայջյան

Ա.Ի. Քալայջյանը նյարդավիրաբույժների հայկական միության անդամ է, «Դրաստամատ Կանայան» և «Ֆ. Նանսեն» շքանշանների ասպետ

 

neuroxirurg-doc

 

 

Նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար՝  Ավետիս Ալբերտի Կիրակոսյան

Հեռ.՝ 011 66-77-88

 

 


chemotherapy1_2Բաժանմունքը զբաղվում է բոլոր տեսակի քաղցկեղների բուժմամբ՝ քիմիաթերապիայի միջոցով: Իրականացվում է ինչպես մինչ վիրահատական, այնպես էլ հետվիրահատական քիմիաթերապիա, ինչպես նաև՝ կրծքագեղձի, աղեստամոքսային համակարգի, միզուղիների, ձվարանների, թոքերի քաղցկեղի պալիատիվ թերապիա: Կենտրոնում կիրառվում է քիմիաթերապիայի նորագույն մեթոդ՝ ինվազիվ-սելեկտիվ քիմիաթերապիա (պրեպարատը ներարկվում է անմիջապես քաղցկեղային բջիջները սնուցող զարկերակի մեջ): Քիմիաթերապիան իրականացվում է եվրոպական և ամերիկյան պրոտոկոլների հիման վրա: Բաժնի մասնագետները վերապատրաստում են անցել Եվրոպայի առաջատար կլինիկաներում:

«Աստղիկ» ԲԿ-ն համագործակցում է Եվրոպայի առաջատար կլինիկաների (Ավստրիա, Գերմանիա), ինչպես նաև՝ ՌԴ Ն.Ն. Բլոխինի անվան Օնկոլոգիական գիտահետազոտական կենտրոնի հետ: Այս համագործակցության շնորհիվ՝ հիվանդները հնարավորություն ունեն խորհրդակցել ՌԴ և Եվրոպայի առաջատար օնկովիրաբույժների և քիմիաթերապևտների հետ: «Աստղիկ» ԲԿ-ի քիմիաթերապիան առաձնանում է ոչ միայն իր բարձր որակով, այլև որպես քիմիապրեպարատների անմիջական ներկրող՝ կարողանում է ապահովել առավելագույնս մատչելի գին՝ ամբողջ բուժման ընթացքում:

IMG_1965

 

Օնկոլոգիայի և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար՝
Գայանե Վլադիմիրի Ղազարյան
Հեռ.՝ (060) 65 12 92

 

 

 

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները՝

IMG_7769-խոշոր հոդերի (կոնք ազդրային հոդ, ծնկան հոդ) էնդոպրեթազավորում՝ աշխարհի առաջատար արտադրողների էնդոպրոթեզներով,
-հոդային պաթոլոգիաների և վնասվածքների բուժում արթրոսկոպիկ վիրահատությունների միջոցով,
-ոսկրերի կոտրվածքների և հոդախախտերի բուժում (բոլոր վիրահատությունները կատարվում են նորագույն իմպլանտների կիրառմամբ, ժամանակակից վիրահատական եղանակներով, որոնք ապահովում են կայուն ֆիքսացիա և հիվանդի վաղ ակտիվացում),
-ջլամկանային  և կապանային ապարատի պաթոլոգիաների և վնասվածքների բուժում,
-սպորտային վնասվածքների բուժում,
-ոսկրաաճառային և փափուկ հյուսվածքային նորագոյացությունների բուժում,
-հենաշարժիչ համակարգի բնածին  արատների և ձեռքբերովի  դեֆորմացիաների վիրահատական բուժում,
-հետվնասվածքային բարդությունների (կեղծ հոդեր, ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքներ, օստեոմիելիտներ)  վիրահատական բուժում,
-ոտնաթաթի և մատերի բնածին  արատների և ձեռքբերովի դեֆորմացիաների վիրահատական բուժում,
-իրականացվում է դեֆարթրոզների, ջլամկանային   և կապանային ապարատի պաթոլոգիաների և վնասվածքների, ոսկրերի կոտրվածքների և հոդախախտերի կոնսերվատիվ բուժում։

Ծառայությունը գործում է շուրջօրյա, բաժանմունքին կից գործում է վնասվածքաբանական կետ:

Բաժանմունքի տեխնիկական և մասնագիտական հագեցվածությունը հնարավություն է տալիս օգտագործել Եվրոպական չափանիշներին համապատասխան, փորձարկում անցած տեխնոլոգիաներ:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Բժիշկների վերապատրաստումներն իրականացվում են Եվրոպական(Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա Ավստրիա, Իսպանիա, Չեխիա)  և Ռուսաստանյան առաջատար կլինիկաներում:Վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ,իրագործվում են տարվա ընթացքում մի քանի՝ անգամ տարբեր  ծրագրերով:

Բաժանմունքը սերտ համագործակցության մեջ է գտնվում արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ, կատարվում են փոխադարձ այցելություններ, կազմակերպվում են համատեղ սեմինարներ և կոնֆերանսներ, անցկացվում կլոր սեղաններ՝ ուշագրավ դեպքերի քննարկումներով:

Բոլոր վիրահատությունները կատարվում են քիչ ինվազիվ եղանակներով, բաժանմունքում իրականացվող ասեղային արթրոսկոպիան հնարավորություն է տալիս բարձրացնել հոդային վնասվածքների և պաթոլոգիաների ախտորոշման ճշգրտությունը:

Khoren-Martinovich

 

 

Խորեն Մարտինի Պետրոսյան
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար
Հեռ.՝ (055) 556208, (060) 651255

 


Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները

  • Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում` ժամանակակից մեթոդներով, այդ թվում` վիրաբուժական լապարասկոպիկ մեթոդի կիրառմամբ:
  • Փոքր կոնքի օրգանների տարաբնույթ գոյացությունների վիրահատական բուժում (որովայնահատում և լապարասկոպիկ մոտեցում):
  • Արտաքին սեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների պլաստիկ վիրահատություններ:
  • Կրծքագեղձի բարորակ գոյացությունների ժամանակակից մեթոդներով ախտորոշում և վիրահատական բուժում: Կրծքագեղձի բարորակ տարաբնույթ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում:
  • Ներարգանդային պաթոլոգիաների ախտորոշում և բուժում գիստերորեզեկտոսկոպիայի միջոցով:

Լապարոսկոպիկ և լապարոտոմիկ եղանակներով պլանային և անհետաձգելի վիրահատությունների միջոցով կատարվում են պահպանողական և ռադիկալ ծավալներով բուժումներ, որոնց միջոցով բարելավվում է կանանց կյանքի որակը:

Բաժանմունքի բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են ՌԴ-ի բազմապրոֆիլ կլինիկաներում, մասնավորապես՝ ՌԴ-ի Բլոխինի անվան ռուսական ուռուցքաբանական կենտրոնում, ինչպես նաև՝ Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Վիեննայի Բաց բժշկական ինստիտուտին պատկանող կլինիկաներում։ Վերոնշյալ կլինիկաների հետ բաժանմունքի բժիշկները համագործակցում են արդեն տարիներ շարունակ՝ ինչպես փոխադարձ այցերի, այնպես էլ հեռահար կոնսուլտացիաների իրականացման առումով։

Arman Sergeyi Nazinyan

 

 

Արման Սերգոյի Նազինյան
Բաժանմունքի ղեկավար, ԵՊԲՀ-ի մանկաբարձության ևգինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ
Հեռախոս՝ (091) 458013, (010) 778521

 

 Ուրոլոգիայի բաժանմունք ապահովում է ուրոլոգիական օգնության ամբողջ ծավալը` կանխարգելիչ զննումներ և ախտորոշում, ժամանակակից վիրաբուժական բուժում։ Ախտորոշումն ու բուժումն իրականացվում են Եվրոպական (EAU) և Ամերիկյան (AUA) Ուրոլոգիական Ասոցիացիաների արձանագրություններին համապատասխան: Կլինիկան հագեցված է Կառլ Շտորց (Շվեյցարիա) ընկերության գերժամանակակից սարքավորումներով:

Հիմնական ուղղվածություններն են՝

Ընդհանուր ուրոլոգիա և օնկոուրոլոգիա (ուռցքաբանական ուրոլոգիա)

-Շագանակագեղձի բարորակ գերաճ (շագանակագեղձի ադենոմա)՝ շագանակագեղձի ՏՈՒՌ (TURP)
-Միզապարկի ուռուցքներ՝ միզապարկի ՏՈՒՌ (TURB), միզապարկի հեռացում
-Շագանակագեղձի քաղցկեղ՝ վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում
-Երիկամի ուռուցքներ
-Երիկամների և ստորին միզուղիների վերականգնողական վիրահատություններ

-Միզուկի պլաստիկ վիրահատություններ

-Միզուղիների ինֆեկցիա

  1. Էնդոուրոլոգիա

-Պերկուտան նեֆրոստոմիա

-Միզածորանների  ստենտավորում

-Ուրետրոռենոսկոպիա, մինի-պերկուտաննեֆրոլիտոտոմիա (URS, Mini-PCNL):

  1. Կանացի ուրոլոգիա

-Անմիզապահություն՝  TOT և TVTժապավենների տեղադրում

-Հիպերակտիվ միզապարկ
-Միզուկի արտաքին բացվածքի պոլիպներ
-Միզասեռական խուղակներ
-Միզածորանի վնասվածք
-Ցիստիտների բուժում

  1. Անդրոլոգիա

-Տղամարդու անպտղություն

-Վարիկոցելեի բուժում՝ սկլերոթերապիա
-Վաղաժամ սերմնաժայթքում
-Էրեկտիլ դիսֆունկցիա (իմպոտենցիա)

-Սուր և քրոնիկ պրոստատիտ
-Տարիքային հիպոգոնադիզմ
-ՈՒրետրիտ (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ)

  1. Միզաքարային հիվանդության բուժում

Հեռահար, կոնտակտային, լազերային քարափշրում, քարերի հեռացում բաց եղանակով, լիտոկինետիկ թերապիա (կոնսերվատիվբուժում), Ուրետրոռենոսկոպիա,մինի-պերկուտաննեֆրոլիտոտոմիա, (URS,Mini- PCNL):

Ախտորոշումն ու բուժումն իրականացվում են Եվրոպական Ուրոլոգիայի Ասոցիացիայի արձանագրություններին համապատասխան՝ ապահովելով բարձր որակ:

Բաժանմունքի բժիշկները՝ բաժնի վարիչի գլխավորությամբ,  Եվրոպական Ուրոլոգիական Ասոցացիայի ակտիվ անդամներ են, պարբերաբար մասկացում են տարեկան ժողովներին և վերապատրաստումներին Եվրոպայում, ԱՄՆ-ում, Միացյալ Թագավորությունում, ՌԴ-ում և այլն երկրներում՝ հետևյալ ուղղություններով.

1.Էնդոուրոլոգիայի և լապարոսկոպիայի կուրս

2.Կանացի ուրոլոգիա

  1. Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատությունների կուրս

4.Օնկոուրոլոգիայի կուրս

Հետևյալ երկրներում ՝

Սերտ համագործակցում է եվրոպական և ամերիկյան մի շարք կլինիկաների (Mayo Clinic, USA,  Muenster University Clinic, Germany, AKH Clinic, Vienna, Austria …) հետ՝ մասնակցելով Եվրոպական Ուրոլոգիական Ասոցացիայի բոլոր տարեկան ժողովներին:

Կլինիկան հագեցված է Կառլ Շտորց (Շվեյցարիա) ընկերության գերժամանակակից սարքավորումներով՝

5

  1. Բիպոլյար ՏՈՒՌ-ի սարք STORZ ENDOKCOPE. համարվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի (ադենոմա) վիրաբուժական բուժման գերժամանակակից մեթոդ՝ ապահովելով բուժական բարձր արդյունավետություն:
  2. Հեռահար քարափշրման սարք՝ միակը տարածաշրջանում: Համարվում է վերջին սերնդի հեռահար քարափշրման սարք, ապահովելով ինչպես հեռահար քարափշրում, այնպես էլ կոնտակտային, լազերային քարափշրում և քարերի էնդոսկոպիկ հեռացում:

3.Նոր Հոլմիումային Լազեր CALCULASE II 20W STORZ MEDICAL նկար

Լազերի հիմնական ուղղվածություններն են՝

  1. Լիտոտրիպսիա, այդ թվում՝ mini-perc եղանակով
  2. Ուրետրոտոմիա (միզուկի նեղացումների լազերային հատում)
  3. Պոլիպների, միզապարկի ուռուցքների հեռացում

4.Մինի-պերկուտան նեֆրոլիտոտոմիայի սարք (mini-perc) STORZENDOKCOPE՝ ապահովում է

երիկամի քարերի հեռացում կամ լուծում՝ մինիմալ ինվազիվ եղանակով (առանց կտրվածքի):

5.Ֆիզիոթերապիայի սարք – ДУОЛИТ SD1 STORZ MEDICAL

Ողղվածություններն ուրոլոգիայում`

  1. Պեյրոնի հիվանդության բուժում – IPP
  2. Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժում – ED
  3. Քրոնիկ պրոստատիտի և քրոնիկ կոնքային ցավի համախտանիշի բուժում – CPPS

6. Դիագնոստիկա  – ներվիրահատական ռենտգեն- ЕОП, սոնոգրաֆիա, տրանսռեկտալ սոնոգրաֆիա, ուրոֆլոումետրիա:

 

 

Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար՝

բ.գ.թ. Արմեն Էդուարդի Ավոյան

Հեռ.՝ (011) 66-77-88

 

 


5-1«Աստղիկ» բկ-ի Ընդհանուր նյարդաբանական բաժանմունքը սպասարկում է նյարդային համակարգի տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների, որոնց թվում գերակշիռ մաս են կազմում անոթային հիվանդությունները: Բաժանմունքում համակողմանի բուժում են ստանում նյարդաբանական տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ՝ ռադիկուլիտ, գլխացավ, միգրեն, նևրոզ, պոլինևրոպաթիաներ և այլն: Հիվանդների բուժման և հետազոտությունների ցանկի մեջ ընդգրկված են ժամանակակից մեթոդներ՝ համակարգչային տոմոգրաֆիա, գլխի մագիստրալ և ներգանգային անոթների դուպլեքս-դոպլերոգրաֆիա, արյան ծավալուն բիոքիմիական և ռեոլոգիկ լաբորատոր հետազոտություն և այլն:

Բաժանմունքում իրականացվում են նյարդային համակարգի տարբեր բնույթի հիվանդությունների բուժում, մասնավորապես՝

6-1

  • Բորբոքային
  • Համակարգային նեյրոդեգեներատիվ
  • Ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ ախտահարումների նյարդաբանական բարդություններ
  • Անոթային հիվանդություններ
  • Պարոքսիզմալ վիճակներ

Բաժանմունքն ապահովված է լիարժեք և բազմապրոֆիլ բուժումն ու վերականգնումը իրականացնող մասնագետներով` հմուտ, փորձառու կլինիցիստ-նյարդաբաններ, ֆիզիոթերապևտ, ռեֆլեքսոթերապևտ, մերսող, կարիքի դեպքում` հոգեթերապևտ:

8-1Բաժանմունքի մասնագետները վաղ ժամանակներից գիտապրակտիկ համագործակցություն ունեն Ս. Պետերբուրգի համալսարանական կլինիկայի նյարդաբանական ծառայության հետ:

Վերակենդանացման բաժանմունքի հետ համատեղ բաժանմունքը նախապատրաստվում է համակարգային թրոմբոլիտիկ թերապիայի ներդրմանը՝ սուր իշեմիկ ինսուլտներով հիվանդների ընդհանուր բուժման գործում:

nyardaban-hovhannes-morisovich

 

Հովհաննես Մանվելյան
Նյարդաբանության բաժանմունքի ղեկավար,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հեռ.` (060) 651214

 

 

«Աստղիկ» ԲԿ-ում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան վերջին սերնդի սարքավորումներով (Roche, Johnson & Johnson, Sysmex) հագեցած լաբորատորիա: Այն իր մեջ ներառում է հետևյալ բաժինները՝ բիոքիմիական, կլինիկական, շճաբանական, բակտերիոլոգիական, ցիտոլոգիական, իմունոլոգիական և ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա):

Բիոքիմիական լաբորատորիան իրականացնում է բոլոր տեսակի կենսաքիմիական հետազոտություններ տարբեր կենսաբանական հեղուկներում (արյուն, մեզ, ողնուղեղային հեղուկ): Կատարվում են արյան մակարդելիության թեստեր (կոագուլոգրամմա), լյարդային թեստեր, ճարպային, ածխաջրատային և ջրաաղային փոխանակության թեստեր: Կատարվում է ԹՀՀ – օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության որոշում:

Կլինիկական լաբորատորիան իրականացնում է բազում անալիզներ՝ արյան, մեզի, կղանքի, ողնուղեղային հեղուկի և խոռոչային տարբեր հեղուկների: Կատարվում է արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, մեզի ընդհանուր հետազոտություն, կղանքի կոպրոլոգիա, ճիճվակրություն:

  Սեռոլոգիական լաբորատորիան կատարում է արյան իզոշճաբանական տարբեր անալիզներ և որոշվում է արյան խումբը և ռեզուս գործոնը, հղիների մոտ հակամարմինների տիտրը, նորածինների մոտ Կումբսի ուղղակի ռեակցիան, Կելլ և հակածինն արյան փոխներարկումների ժամանակ: Որոշվում են սրտամկանի և անոթների ախտահարման տարբեր ցուցանիշներ:

Ցիտոլոգիական լաբորատորիան կատարում է արտազատուկների, բիոպտատների, տարբեր կենսաբանական նյութերի, արգանդի վզիկի բջջաբանական հետազոտություն (PAP-քսուք):

ՊՇՌ լաբորատորիան իրականացնում է սեռավարակների, ինֆեկցիաների, վիրուսների, հեպատիտների որոշում պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով:

 

Բակտերոլոգիական հետազոտություններն արվում են՝ շեշտը դնելով որակի, ժամանակի և արդի բժշկության նորագույն մարտահրավերներին ու պահանջներին համահունչ: Հետևելով ժամանակի տենդենցներին՝ առավել կարևորվում են բակտերիոլոգիական լաբորատորիայի դերն հակաբիոտիկների զգայունության որոշման հարցերում: Ամբողջ աշխարհում նկատվում է գոյություն ունեցող հակաբիոտիկների նկատմամբ կայունության բարձրացում, ինչի պատճառով հիվանդությունների դեմ պայքարն ավելի է բարդանում լաբորատորիաների դերը հակաբիոտիկների զգայունության որոշման և նաև դրանով պայմանավորված հիվանդների բուժման հարցերի կարգավորումը: Մեր հիվանդանոցի բակտ. լաբորատորիան հագեցած է հակաբիոտիկների լայն սպեկտրով, որը հնարավորություն է ընձեռում կատարել թիրախավորված ընտրություն տարբեր պաթոլոգիաների ժամանակ: Ուշադիր ենք վերաբերվում աղիների դիսբիոզի որոշմանը, հաշվի ենք առնում գոյություն ունեցող գիտական տեսութունները:

 

Մեր տարածաշրջանի բնակչության համար աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաների դեպքում դա դիագնոստիկ մեծ նշանակություն ունի: Մեր ազգաբնակչության համար կարևոր են նաև հելիկոբակտերի և բրուցելիոզի հետազոտությունները: Ընդհանրապես բակտ. հետազոտությունները կարևորվում են էպիդեմիոլոգիական տեսակետից, ունեն ստրատեգիական նշանակություն: «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» ԲԿ բակտերոլոգիական լաբորատորիան հագեցած է ժամանակակից չափանիշներին համապատասխան սարքավորումներով, նյութերով, գործիքներով, միջավայրերով (Ֆրանսիա, Գերմանիա և այլն): Մասնագիտական բարձր որակավորում ունեցող անձնակազմի կողմից կատարվում են մեզի, կղանքի, ուրոգենիտալ արտազատուկների, հոդերի, խոռոչների հեղուկների, քթից, կոկորդից, ակաջից, մաշկից, վերքային մակերեսներից, քսուքների, կրծքի կաթի, խորխի, արյան և այլ արտազատուկների բակտերիոլոգիական հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև՝ հակաբիոտիկների նկատմամբ  զգայունության որոշում:

Մեր լաբորատորիան բոլորին առաջարկում է գրագետ, բարեկիրթ և օպերատիվ ծառայություն:

Միակը Հայաստանում՝ բիոքիմիական անալիզատոր “Vitros” , “Vitros”5.1FSJohnson-Johnson Ortho BioVueOrtho Vision

Հեռախոս՝ (055) 55-62-29 , (060) 65-12-59

Laboratoriayi nor varich

 

 

Լաբորատորիայի ղեկավար`

Մարինե Ջոնիկի Մանուկյան

 

 


Ուսումնական նյութեր

Վիտամին D

 

1_1

Կարևորելով բժշկական ապահովագրության ոլորտի զարգացումը ՀՀ-ում՝ «Աստղիկ» ԲԿ-ում ստեղծվել և գործում է բժշկական ապահովագրության ծառայությունը, որը սերտ համագործակցում է ինչպես Հայաստանի տեղական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների հետ:

Բժշկական ապահովագրության շրջանակներում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հնարավորություն ունեն «Աստղիկ» ԲԿ-ում ստանալ խորհրդատվություն, անցնել ամբուլատոր հետազոտություն՝ հաջորդող ամբուլատոր/ստացիոնար բուժմամբ:

6«Աստղիկ» ԲԿ-ի ապահովագրական ծառայության աշխատակիցների և ապահովագրական ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և սկսել նրանց բուժումը:

«Աստղիկ» բկ-ում բժշկական ապահովագրություն ունեցող անձանց ցուցաբերվում է անհատական մոտեցում՝

9-հիվանդը զերծ է մնում թղթաբանական գործընթացներից,
-սպասարկվում է ծառայության համար նախատեսված առանձին զննման սենյակում,
-ախտորոշիչ և լաբորատոր հետազոտությունների պատասխանները ստանում է անմիջապես ծառայության աշխատակցից։

Պլանային այցի ժամանակ հիվանդը պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպի հայտարարություն, ապա ուղեգրվի կլինիկա:

7Անհետաձգելի դեպքերում նա անմիջապես դիմում է բժշկական կենտրոն:

Ապահովագրված անձն իրավունք ունի ընտրել այն բժշկական հաստատությունը, որտեղ նա ցանկանում է անցնել հետազոտություն կամ բուժում:

«Աստղիկ» բկ-ում բժշկական ապահովագրության ծառայությունը սպասարկում է նաև սոցիալական փաթեթի շահառուներին, ովքեր հնարավորություն ունեն օրենքով սահմանված կարգով ստանալ անվճար ախտորոշիչ և բուժծառայություններ։

4 chgitem kogtagortsvi te cheՍոցիալական փաթեթի շահառուները պլանային կարգով կլինիկա դիմելիս պետք է ներկայացնեն.

• անձնագիր,
• հավաստագիր,
• ուղեգիր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունից /ձև N1/,
• սոց. փաթեթի ակտիվացման մասին տեղեկանք։

Անհետաձգելի դեպքերում սոց. փաթեթի շահառուն պետք է անմիջապես դիմի բժշկական կենտրոն, ստանա անհրաժեշտ բուժում, իսկ ընթացքում ներկայացնի համապատասխան փաստաթղթերը:

Հեռախոս՝ (060) 65-10-91, (060) 65-12-88, (060) 65-12-31

Armen1

 

 

Բժշկական ապահովագրության ծառայության  ղեկավար` Արմեն Ռուդոլֆի  Մուրադյան

 

 


ՍՈՑՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ