Դիագնոստիկայի բաժանմունք

ՈՒլտրաձայնային հետազոտության ծառայությունն իրականացնում է տարբեր օրգան-համակարգերի  ուլտրաձայնային ախտորոշում, այդ թվում՝ գունավոր և էներգետիկ դոպլեր ռեժիմներում՝ Siemens Acuson S2000 էքսպերտ դասի ապարատով և  Siemens Acuson X 700 թվային սարքով։

Ուլտրաձայնի միջոցով ուսումնասիրում են հյուսվածքները և օրգանները: ՈՒլտրաձայնային պատկերը ստանում ենք օրգաններից և հյուսվածքներից ուլտրաձայնի արտացոլման և համակարգչային վերամշակման միջոցով` հյուսվածքի կտրվածքի տեսքով:

ՈՒլտրաձայնային հետազոտության ծառայությունն իրականացնում է հետևյալ օրգան-համակարգերի  ուլտրաձայնային ախտորոշում, այդ թվում՝ գունավոր և էներգետիկ դոպլեր ռեժիմներում.

    1. Որովայնի խոռոչի օրգաններ, հետորովայնամզային տարածություն.
  • Լյարդի վիճակի գնահատում (չափեր, եզրագծեր, կառուցվածքի համասեռություն, օջախային ախտահարումներ, անոթային պատկերի գնահատում)
  • Լեղապարկի վիճակի և լեղուղիների գնահատում (չափերը, լուսանցքի տրամագիծը, պատերի վիճակը, անցանելիությունը, լեղապարկի ֆունկցիոնալությունը)
  • Ենթաստամոքսային գեղձի վիճակի գնահատում, նորագոյացությունների հայտնաբերում
  • Փայծաղի վիճակի գնահատում (չափերը, եզրագծերը, էխոկառուցվածքի համասեռությունը և այլն)
  • Երիկամների վիճակի, կառուցվածքի գնահատում. հնարավորություն է տալիս հայտնաբերել տարբեր բորբոքային պրոցեսներ, քարերի, գոյացությունների առկայությունը, կրած սուր և քրոնիկ հիվանդություններից հետո առաջացած փոփոխությունները
    2. Փոքր կոնքի խոռոչ, սեռական օրգաններ.
  • Կանանց մոտ արգանդի և հավելումների վիճակի գնահատում, տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ նորագոյացությունների վաղաժամ հայտնաբերում:
  • Տղամարդկանց մոտ՝ շագանակագեղձի, սերմնաբշտերի, ամորձիների (այդ թվում՝ ամորձիների դուպլեքս սկանավորում)  վիճակի գնահատում
  • Վահանաձև գեղձ
  • Կրծքագեղձեր
  • Թքագեղձեր
  • Փափուկ հյուսվածքներ
  • Հոդեր
  • Լիմֆատիկ հանգույցներ
  • Աչքեր (չափեր, ոսպնյակի տեղադրություն, վնասվածքների ժամանակ արյունազեղման հայտնաբերում)
  • Բիոպսիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ

ՈՒլտրաձայնային հետազոտության առավելությունները.

  • Մեթոդի անվտանգությունը, բարձր զգայունությունը
  • Տալիս է մանրամասն ինֆորմացիա օրգանների և հյուսվածքների վերաբերյալ
  • Չի խախտում մաշկային ծածկույթների ամբողջականությունը
  • Չեն կիրառվում կոնտրաստային նյութեր
  • Հասարակ, արագ և հասանելի մեթոդ է
  • Մատչելի է

Ինչպես նաև կատարվում են բոլոր օրգանների և գոյացությունների անոթավորման հետազոտություններ color dopler ծրագրի միջոցով և բուժական միջամտություններ` պունկցիոն բիոպսիա, ասպիրացիա, միջմաշկային դրենավորում, աբսցեսների դրենավորում: Սարքավորումը թույլ է տալիս պահել և մշակել հետազոտման արդյունքները` ձայնագրելով CD  և DVD սկավառակների վրա:

 

Diagnostica-new2

 

 

ՈՒՁՀ ծառայության ղեկավար՝
Ռուզաննա Հարությունի Խոնդկարյան, բգթ, դոցենտ

Հեռ.՝ 055 55-61-25 , 060 65-12-25

 

 

Vesperovna1

 

 

Նաիրա Վեսպերի Համբարձումյան
բժիշկ-ռադիոլոգ

Հեռ.՝ 060 65-12-44

 

 

 

8Ախտորոշիչ բաժանմունքում կատարվում է նաև թերապևտի խորհրդատվություն, էլեկտրասրտագրություն և էխոսրտագրություն՝ SIMENS ACUSON X 300 ապարատով: Վերջին տարիների ընթացքում ուլտրաձայնային հետազոտության տեխնիկան հասել է մեծ նվաճումների, ուստի և էխոսրտագրությունը՝ որպես սրտի գործունեության ուսումնասիրության մեթոդ, լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում։ Մեթոդի էությունն այն է, որ ուլտրաձայնն անցնում է օրգանիզմի հյուսվածքների միջով՝ չվնասելով դրանք։ էխոսրտագրությունը թույլ է տալիս որոշել աշխատող սրտի կառուցվածքային բոլոր չափանիշները, ինչպես նաև՝ ստանալ սրտի համապատասխան բաժնի ծավալային պատկերացումներ և տեղեկություններ սրտում ընթացող պրոցեսների մասին։ Մենք հնարավորություն ունենք ախտորոշել սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումները, սրտի փականային հիվանդությունները՝ բնածին և ձեռք բերովի արատները, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտապարկի հիվանդությունները և այլն: Այս մեթոդներն օգնում են բուժող բժշկին ճիշտ ախտորոշել և ժամանակին կազմակերպել բուժօգնությունը: Կատարվում է նաև արտաքին շնչական ֆունկցիայի ստուգում, այն հատկապես ինֆորմատիվ է թոքերի օբստրուկտիվ հիվանդությունների, կրծքավանդակի դեֆորմացիայով ուղեկցվող հիվանդությունների, թոքամզի հիվանդությունների ժամանակ:

Diagnostica-new5

 

 

«Աստղիկ» բկ-ի սրտաբան, թերապևտ-խորհրդատու՝

Նունե Դավթյան

 

 

 

rentgen1 rentgen2

Ռենտգեն հետազոտություններ Luminos Fusion, Luminos RF classic Նոր թվային ռենտգեն սարքը թույլ է տալիս կատարել լայնածավալ հետազոտություններ մարսողական, շնչառական, միզասեռական, հենաշարժական, ոսկրահոդային համակարգում ստանալ բարձրորակ պատկերներ՝ իջեցնելով ճառագայթման աստիճանը: Հնարավորություն է տալիս ինֆորմացիան տեղափոխել կրիչների վրա, ստանալ բարձրակարգ և որակյալ պատկերներ: Հնարավորություն է ընձեռում կատարել ավելի արագ հետազոտություններ և հիվանդի տվյալները երկար ժամանակով պահել պահոցում:

rentgen3 rentgen4

Հեռ.՝ 060 65-12-26

yamer1Համակարգչային շերտագրում Siemens Somatom Definition Flash, Somatom Emotion

Նախատեսված է լայնածավալ և հատկապես սրտաբանական հետազոտությունների համար, թույլ է տալիս ախտորոշիչ հետազոտություններում ստանալ լիարժեք արդյունքներ: Նշված սարքով հետազոտության կարևոր հանգամանքն է հետազոտվողի նվազագույն ճառագայթման չափաբաժնը: Հետազոտվում են տարբեր օրգան-համակարգեր, օրինակ՝

1. Գլխուղեղ
2. Քթի հարակից խոռոչներ
3. Քնոսկրեր և ականջ
4. Ակնակապիճներ
5. Ողեր
6. Թոքեր
7. Միջնորմի օրգաններ
8. Կերակրափող
9. Որովայնի կոնքի խոռոչի օրգաններ
10. Աորտա և անոթներ
11. Ոսկրային համակարգ
12. Ավշային համակարգ
13. Պարանոցի օրգաններ

13Siemens Somatom Definition Flash. առավելություներից մեկը այն է, որ թույլ է տալիս ստանալ սրտի և կորոնար զարկերակների որակյալ պատկերներ՝ անկախ սրտի աշխատանքի ռիթմից: Ինչպես նաև ունի լայնածավալ հնարավորություններ, որը մինչ այդ չեն ունեցել նախորդ սերնդի տոմոգրաֆիկ սարքերը: Թուլ է տալիս որոշել հյուսվածքների քիմիական կազմը, որի հիման վրա տարբերակել միզասեռական համակարգի քարերը, թարմ և հին արյան առկայությունները գլխուղեղի արյունազեղումների ժամանակ, գնահատել թոքերի պերֆուզիան, կապանների և ջլերի վնասման աստիճանը, հոդերի պոդագրիկ նստվածքները, դիտարկել թոքային անոթներում էմբոլիկ պրոցեսները, սրտի և այլ օրգանների պերֆուզիան: Համակարգը թույլ է տալիս արագ և էֆեկտիվ հետազոտել ցանկացած հիվանդի՝ հնարավորություն տալով հետազոտել կրծքավանդակը և կրծքավանդակի օրգանները մի քանի րոպեի ընթացքում՝ առանց հիվանդի շնչառությունը պահելու անհրաժեշտության:

naina

 

 

Համակարգչային շերտագրման ծառայության ղեկավար`
Նաինա Հակոբյան

Հեռախոս՝ (060) 651223

 

 


5234Կանանց, հղիների և պտղի ուլտրաձայնային հետազոտում Siemens Acuson S2000 էքսպերտ դասի ապարատով, որը հագեցված է ժամանակակից բոլոր ծրագրերով (3D/4D, Color Doppler Velocity, Color Doppler Energy և այլն), ունի բարձր հաճախականությամբ տվիչներ, որոնք հնարավորություն են տալիս ավելի վաղ ժամկետներում ախտորոշել պտղի զարգացման արատները, հղիության հետ կապված բարդությունները:

Վերը նշվածից բացի, 3D/4D էխոգրաֆիայի միջոցով ապագա ծնողները վիզուալ ծանոթանում են իրենց բալիկի հետ՝մինչև ծնվելը, ինչն ապահովում է ավելի ամուր հոգեզգայական կապ:

ՈւՁՀ-ն առավել անվնաս և արդյունավետ մեթոդն է պտղի զարգացման, հղիության ընթացքի գնահատման, ինչպես նաև կանացի սեռական օրգանների պաթոլոգիաների ախտորոշման համար:

Գինեկոլոգիական հետազոտությունն իրականացվում է տրանսաբդոմինալ, տրանսվագինալ, անհրաժեշտության դեպքում՝ նաև տրանսռեկտալ ճանապարհով, որն իրականացվում է հատկապես արգանդի վզիկի ուռուցքային պաթոլոգիաների դետքում, քանի որ հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ որոշել պրոցեսի տարածվածության աստիճանը, ինչից կախված է բուժման հետագա ընթացքի որոշումը:

Ներհեշտոցային 3D/4D էխոգրաֆիայի միջոցով հնարավոր է իրականացնել օրգանների շերտավոր հետազոտություն, որը թույլ է տալիս ավելի ստույգ ախտորոշել

  • սեռական օրգանների զարգացման արատները, որոնք հանդիսանում են չբերությունների և սովորույթային վիժումների հիմնական պատճառ և շատ դեպքերում մնում են չախտորոշված,
  • արգանդի խոռոչի ախտաբանական փոփոխությունները՝ պոլիպ, ներարգանդային միջնապատ, կպումներ,
  • արգանդի՝ տարբեր տեղակայման ուռուցքներ,
  • հավելումների ծավալային գոյացություններ։

8475Դոպլերոգրաֆիան  արգանդի, պորտալարի և պտղի անոթներում արյան հոսքի հետազոտությունն է: Այն հնարավորություն է տալիս գնահատել արգանդ-պլացենտա-պտուղ համակարգը և պատկերացում կազմել պտղի ներարգանդային վիճակի մասին:

Դոպլերոգրաֆիայի նորմալ ցուցանիշները վկայում են պտղի նորմալ վիճակի մասին, սակայն չեն բացառում որոշակի բարդությունների առաջացումն ավելի ուշ ժամկետներում: 30 շաբաթականից հետո այն հանդիսանում է ցանկալի բաղադրիչ յուրաքանչյուր ուլտրաձայնային հետազոտության ժամանակ:

Դոպլերոգրաֆիան ցուցված է հետևյալ դեպքերում՝

  • Զարկերակային գերշճնշում
  • Անեմիա
  • Տոքսիկոզ
  • Անամնեզում սովորույթային վիժումներ, չբերություն
  • Երիկամների, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
  • Պլացենտայի վաղաժամ հասունության կամ այլ ախտաբանական վիճակներ
  • Պտղաջրերի ոչ նորմալ քանակ
  • Հղիության ժամկետի հետ համեմատ պտղի չափսերի անհամապատասխանություն

 

Diagnostica-new1_1

 

Անուշ Ռոբերտի Ավանեսյան

բժիշկ-ռադիոլոգ, կանանց, հղիների և պտղի ուլտրաձայնային հետազոտման ղեկավար

Հեռ.՝ 060 65-12-24

 

 

 

5207Լյարդի էլաստոգրաֆիան կամ այլ կերպ ասած` «լյարդի վիրտուալ բիոպսիան»,  ախտորոշիչ բժշկության վերջին  նվաճումներից է: Այն թույլ է տալիս օբյեկտիվորեն գնահատել լյարդի վիճակը, հայտնաբերել լյարդի ֆիբրոզը և որոշել դրա աստիճանը: Ինչպես հայտնի է`  արտահայտված լյարդի ֆիբրոզը հանգեցնում է լյարդի ցիռոզի: Հետևաբար լյարդի ֆիբրոզ փոփոխությունների ժամանակին հայտնաբերումը և արտահայտվածության աստիճանի որոշումը հնարավորություն են տալիս բուժող բժշկին իրականացնել համարժեք բուժում՝ կանխարգելելով լյարդի այնպիսի սարսափելի հիվանդությունը, ինչպիսին ցիռոզն է: Լյարդի ուլտրաձայնային և էլաստոգրաֆիկ հետազոտությունների համադրումը ցույց է տալիս, որ ոչ հազվադեպ «ճարպային հեպատոզ» ուլտրաձայնային ախտորոշման դեպքում էլաստոգրաֆիան հայտնաբերում է լյարդի ֆիբրոզ փոփոխությունները: Դա դիտվում է ճարպակալումով, ալկոհոլի չարաշահումով հիվանդների մոտ, լյարդի հյուսվածքի վրա տոքսիկ ազդեցությունների ժամանակ և այլն: Էլաստոգրաֆիան անփոխարինելի է համարվում վիրուսային հեպատիտ C և B հիվանդների մոտ լյարդի ֆիբրոզի աստիճանը որոշելու, ինչպես նաև՝ բուժման արդյունավետությունն ապահովելու առումով: Մեծ նշանակություն է տրվում նաև լյարդի բարորակ և չարորակ ուռուցքների տարբերակիչ ախտորոշման խնդրում: Էլաստոգրաֆիան կիրառվում է նաև փայծաղի հիվանդությունների ախտորոշման համար:

Վահանաձև գեղձի էլաստոգրաֆիայի հիմնական խնդիրն է` կատարել տարբերակիչ ախտորոշում բարորակ և չարորակ գոյացությունների միջև, կատարել հնարավոր չարորակացման գնահատում: Ապահովում է  բարձր ախտորոշիչ ճշգրտություն կիստաների, ադենոմաների և վահանաձև գեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ: Բացի այդ, կրճատվում է չհիմնավորված բիոպսիաների թիվը: Թույլ է տալիս առավել ճշգրիտ որոշել ախտաբանական օջախի տեղակայումը՝ բիոպտատ վերցնելու համար, ինչպես նաև՝ վահանաձև գեղձի հյուսվածքի վնասման աստիճանը թիրեոիդիտների ժամանակ:

Կրծքագեղձերի էլաստոգրաֆիան հնարավորություն է տալիս հայտնաբերել կրծքագեղձում շոշափվող և չշոշափվող գոյացությունները, ճշգրտել դրանց ծագումը, կատարել բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակում, հեղուկային և հյուսվածքային գոյացությունների տարբերակում, կատարել հնարավոր չարորակացման գնահատում, բորբոքային ինֆիլտրատի հայտնաբերում, ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների վիճակի գնահատում:

Diagnostica-new2

 

 

Բժիշկ-ռադիոլոգ՝
Ռուզաննա Հարությունի Խոնդկարյան, բգթ, դոցենտ

Հեռ.՝ 055 55-61-25,  060 65-12-25

 

 

Vesperovna1

 

 

Նաիրա Վեսպերի Համբարձումյան
բժիշկ-ռադիոլոգ

 

 

 

Դուպլեքս սկանավորումն  ախտորոշիչ ուլտրաձայնային հետազոտություն է, որն իր մեջ ներառում է  գունային դոպլեր նկարահանում և սպեկտրալ դոպլեր վերլուծություն: Դուպլեքս սկանավորման առավելություններն են՝ մեթոդի  բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունը, կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Այն անփոխարինելի մեթոդ է կլինիկական նյարդաբանության և անոթային վիրաբուժության  բնագավառում: Գլխուղեղի անոթների դուպլեքս սկանավորումը հնարավորություն է տալիս  հայտնաբերել քնային զարկերակների ստենոզը, գլխուղեղի անոթների օկլյուզիոն և ստենոտիկ ախտահարումները, գնահատել հեմոդինամիկ և պաթոգենետիկ նշանակությունը: Հետևաբար այն կարելի է կիրառել  որպես սկրինինգային մեթոդ գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների ժամանակ:

Ներկայումս  գլխի և պարանոցի դուպլեքս սկանավորումը հանդիսանում է հիմնական ախտորոշիչ մեթոդ տվյալ հատվածների անոթների տարբեր ախտաբանությունների հայտնաբերման մեջ:

Գլխի անոթների դուպլեքս սկանավորում կատարվում է հետևյալ դեպքերում.

  • Ցերեբրովասկուլյար անբավարարության սուր կամ քրոնիկ կլինիկական նշանների առկայություն
  • Սրտաբանական տարբեր ախտաբանությունների ժամանակ վիրահատության պլանավորում (առաջին հերթին՝ սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ ստենտավորում)
  • Ցերեբրովասկուլյար ախտաբանությունների առաջացման ռիսկի առկայություն (ծխել, զարկերակային հիպերտենզիա, ճարպակալում, հիպերլիպիդեմիա, շաքարային դիաբետ)
  • Համակարգային հիվանդությունների ժամանակ զարկերակային համակարգի ախտահարում
  • Հարակից հյուսվածքների և օրգանների հիվանդություններ՝ էքստրավազալ ազդեցության հավանականությամբ:

Տրանսկրանիալ դուպլեքս սկանավորումը ցուցված է.

  • Բրախիոցեֆալ անոթների օկլյուզիոն կամ ստենոտիկ ախտահարումների ժամանակ
  • Գլխուղեղի սուր կամ քրոնիկ իշեմիայի նշանների հայտնաբերում՝ չհաստատված անորոշ պատճառների ժամանակ
  • Ներգանգային հիպերտենզիաների ժամանակ
  • Ցերեբրովասկուլյար անբավարարությունների ժամանակ բուժման արդյունավետության գնահատման նպատակով
  • Վիրաբուժական ռեվակուլյացիայի տարբեր ստադիաներում անոթների վիճակի գնահատման համար

Ստորին վերջույթների դուպլեքս սկանավորումը ցուցված է.

  • Սրունքի, ոտնաթաթի այտուց
  • Ստորին վերջույթներում ցավ և անհարմարավետության զգացում շարժման և հանգստի ժամանակ
  • Ցնցումային կծկանքներ, ձգման զգացում ոտնաթաթի մատներում
  • Ծանրության զգացում ստորին վերջույթներում
  • Մաշկային ծածկույթների գունատություն կամ մգացում, կարմրություն կամ պնդացում
  • Անոթային աստղիկներ, ենթամաշկային երակների արտահայտված փոփոխություններ
  • Տրոֆիկ խոցեր
  • Պուլսի բացակայություն

Որովայնային աորտայի և ընդերային ճյուղերի դուպլեքս սկանավորումը ցուցված է.

  • Որովայնի խոռոչի օրգանների և հետորովայնամզային տարածության սուր և քրոնիկ հիվանդություններ
  • Անոթների բնածին արատների կասկած
  • Անևրիզմայի նշաներ
  • Ծավալային ախտաբանական գոյացությունների առկայություն

Դուպլեքս սկանավորումն օպերատոր-կախյալ մեթոդ է: Սակայն մեթոդի  հաջողության գրավականը բացի մասնագետի գիտելիքներից և աշխատանքային փորձից, կախված է նաև կիրառվող սարքավորման որակական բնութագրից: «Աստղիկ» բժշկական կենտրում դուպլեքս սկանավորումն իրականացվում է վերջին սերնդի  Siemens Acusion X700 սարքավորումով:

Diagnostica-new3

 

Բժիշկ-ռադիոլոգ
Գայանե Գյուլումյան

Հեռ.՝ 055 55-61-25, 060 65-12-28

 

 

 

«ԱՍՏՂԻԿ» բկ-ի էնդոսկոպիկ կաբինետն առաջիններից մեկն է Հայաստանում և գործում է արդեն ավելի քան քսան տարի: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից Pentaxs և Karl Storz վիդեոէնդոսկոպներով և անհրաժեշտ այլ սարքավորումներով: Ծառայությունը ղեկավարում է ԵՊԲՀ-ի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.՝ Վարդան Ռաֆաիլի Բորոզանը: Կաբինետում իրականացվում են ինչպես ախտորոշիչ հետազոտություններ, այնպես էլ բուժական մի շարք միջամտություններ: Ստորև ներկայացվում է կատարվող հետազոտությունների և էնդոսկոպիկ միջամտութունների ցանկը.

1. Ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

2. Ֆիբրոկոլոնոսկոպիա

3. Ֆիբրոդուոդենոսկոպիա

4. Ռետրոգրադ պանկրետոխոլանգիոգրաֆիա

5. Ռետրոգրադ պապիլոսֆինկտերոտոմիա

6. Հյուսվածքաբանական հետազոտության համար բիոպտատի վերցում

7. Ստամոքսից և հաստ աղուց բարորակ նորագոյացությունների հեռացում

8. Օտար մարմինների հեռացում

9. Արյունահոսությունների դադարեցում՝ էնդոսկոպիկ եղանակով

10. Ստամոքսում բարիատրիկ բալոնների տեղադրում և հեռացում

11. Գաստրէնտերոլոգի կոնսուլտացիա և դեղորայքային բուժում։

Borozan2

 

 

Էնդոսկոպիկ վիրաբուժության  բաժանմունքի վարիչ` բ.գ.թ.,  դոցենտ

Վարդան Ռաֆաիլի Բորոզան

հեռախոս՝ 060 65-12-60

 

 

MRT1Magnetom Skyra 3T -ն իր տեսակի մեջ հանրապետությունում բացառիկ մագնիսա-ռեզոնանսային սարք է, որն ունի հետևյալ առավելությունները.

  1. նյարդաբանության մեջ՝ աղմուկի քանակի խիստ նվազում անգամ ոչ կոնտակտային հիվանդների հետ աշխատելիս,
  2. սրտաբանության մեջ՝ հյուսվածքներում ամենաչնչին փոփոխությունների հայտնաբերում,
  3. երիկամների դինամիկ հետազոտություն,
  4. մանկաբուժության մեջ՝ հետազոտություներ առանց անզգայացման խիստ անհրաժեշտության,
  5. տղամարդկանց առողջություն՝ էնդոռեկտալ կոճի (հատուկ սարք) շնորհիվ հնարավորություն ենք ստանում հետազոտել շագանակագեղձը` գնահատելով նրա մորֆոլոգիական և ֆունկցիոնալ փոփոխությունները,
  6. կանանց առողջություն՝ 70 սմ-ոց բաց խողովակի շնորհիվ կարող են հետազոտվել տարբեր տիպի մարմնակազմությամբ կանայք` միաժամանակ կատարելով կրծքագեղձի բիոպսիաներ:

 

MRT4Magnetom Aera մագնիսա-ռեզոնանսային ապարատը 1.5T սերնդի նոր էտալոն է, թույլ է տալիս ստանալ բարձրորակ ախտորոշիչ պատկերներ, ապահովում է արագ և որակյալ տվյալներ: Հնարավորություն է տալիս հետազոտել տարբեր օրգան-համակարգեր։

Օրթոպեդիկ հետազոտություններում Ortho Suite Magnetom Aera-ն համալիր փաթեթ է ոսկրահոդային համակարգի հետազոտման, ինչպես նաև հենաշարժողական համակարգի համար: Հնարավորություն է տալիս ստանալ բարձր որակի 3D պատկերներ:

 Կարդիոլոգիական հետազոտություններում թույլ է տալիս որոշել փորոքների մորֆոլոգիական ֆունկցիան և ստանալ հյուսվածքների վերաբերյալ լիարժեք տվյալներ:

Նաև հնարավորություն է տալիս կատարել լայնածավալ հետազոտություններ՝ որովայնի և փոքր կոնքի MR կոլոնոգրաֆիա (աղիների հետազոտություն), MR խոլանգիոպանկեատիոգրաֆիա (լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հետազոտություն) և MR ուրոգրաֆիա (միզասեռական համակարգի հետազոտություն), կատարվում են կրծքագեղձի հետազոտություններ, որոնք ոչ տրավմատիկ են:

Անգիոգրաֆիկ հետազոտությունը թույլ է տալիս թե կոնտրաստանյութով և թե առանց կոնտրաստ նյութի կատարել զարկերակների և երակների բարձրորակ Mr անգիոգրաֆիկ հետազոտություններ:

 


SIEMENS  MAMMOMAT INSPIRATION- վերջին սերնդի թվային մամոգրաֆիկ սարք՝ սկրինինգի, ախտորոշման և ստերեոտակտիկ բիոպսիայի համար, որը թույլ է տալիս պատկերը վայրկյանների ընթացքում տեսնել մոնիտորի վրա, չափազանց ցածր ճառագայթային դոզայի (30%- ով նվազեցված) և հիվանդի համար առավելագույն հարմարավետության պայմաններում:

SIEMENS  MAMMOMAT INSPIRATION սարքի 3D ծավալային տարբերակը` տոմոսինթեզը ապահովում է

  • Կեղծ-դրական պատասխանների նվազեցնում
  • 50 ° անկյան տակ 50-80 պատկերի ստացում 30 վրկ. ընթացքում
  • Ստացված պատկերների վերակառուցում 3D ծավալի, ավելի պարզ և ճշգրիտ ախտորոշման համար: Սա կարևոր նվաճում է հատկապես կրծքագեղձի հյուսվածքի բարձր խտության դեպքում, որտեղ ուռուցքը դժվար է  գտնել: Այսօր SIEMENS  MAMMOMAT INSPIRATION  տոմոսինթեզի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը չի կարող աննկատ մնալ

Տարածաշրջանում  և Հայաստանի Հանրապետությունում միակ SIEMENS  MAMMOMAT INSPIRATION սարքի  ստերեոտակտիկ core  բիոպսիայի օգնությամբ   հնարավորություն   ունենք  միկրոկալցիֆիկատների բիոպսիա, որը կարող է քաղցկեղը ախտորոշել ամենավաղ փուլում:

Աստղիկ ԲԿ-ում կատարվում է կրծքագեղձի ուռոցքների  Tru-cut  բիոպսիա ՈւՁ հսկողությամբ,  հետագա հյուսվածաբանական քննությամբ:

Mashuryan1

 

 

Բժիշկ-ռադիոլոգ
Նունե Ռազմիկի Մաշուրյան

Հեռախոս՝ (060) 651227, (060) 651245