Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

«Աստղիկ» բկ-ի Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն իր մեջ ներառում է 3 կարևոր ուղղվածություն՝

shtapognutyun5 shtapognutyun

• Ընդունարան
• Անհետաձգելի բուժօգնություն
• Շտապօգնության ծառայություն

Ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխան ընդունարանն առանձնանում է իր սպասարկման բարձր որակով:

 shtapognutyun2

Անհետաձգելի բուժօգնության ծառայությունը լիարժեքորեն ապահովված է որակյալ մասնագետներով (ռեանիմատոլոգներ), անհրաժեշտ դեղորայքով, ժամանակակից սարքավորումներով` ցանկացած պահի պատրաստ հիվանդին ցուցաբերելու անհրաժեշտ առաջին օգնությունը, հարկ եղած դեպքում նույնիսկ՝ ցանկացած անհետաձգելի վիրահատության կատարում անմիջապես ընդունարանի վիրահատարանում։

astghikmc-shtap-ognutyun«Շտապօգնության» ծառայությունը զինված է ժամանակակից ռեանիմոբիլներով, որոնք համալրված են անհետաձգելի բժշկական օգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և պարագաներով: Ծառայությունում աշխատում են բարձրակարգ մասնագետներ` ցանկացած պահի պատրաստ սպասարկել հիվանդին, նեղ մասնագետի խորհրդատվություն իրականացնել տնային պայմաններում, տեղափոխել հիվանդին համապատասխան բժշկական կենտրոն:
Ծառայությունը գործում է ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ սահմաններից դուրս: Վերջինը թող զարմանալի չթվա, քանի որ ծառայությունն իսկապես անհրաժեշտության դեպքում հիվանդներին տեղափոխում է ինչպես ՀՀ մարզերից Երևան, այնպես էլ ՀՀ մոտ երկրներ կամ հակառակը:

2 4

«Շտապօգնության» ծառայությունը Երևանում գործում է անվճար:

 

Manuk-Yazchyan2

 

Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար`

Մանուկ Մուշեղի Յազչյան

Ընդունարան՝ (060) 651257
Շտապօգնություն` 010 779779, 8303

 

 

Anasteziologia2Բուժանձնակազմն իրականացնում է
•Վիրաբուժական բնույթի հիվանդների նախավիրահատական պատրաստման, ներվիրահատական և հետվիրահատական անզգայացման գործառույթներ:
• Ինտենսիվ թերապիայի և խնամքի միջոցառումներ:
• Քրոնիկ ցավի վերահսկման միջամտություններ։
Բաժանմունքը զինված է ժամանակակից, գերմանական DRAGER ընկերության արտադրության անզգայացման բազմաֆունկցիոնալ և համալիր մոնիտորինգի սարքավորումներով, եվրոպական արտադրության դեղամիջոցներով:
Աշխատանքները կազմակերպվում են ՀՀ ԱՆ-ի կողմից հաստատված ուղեցույցների համաձայն:

Բարձրակարգ մասնագիտական կազմը թույլ է տալիս կատարել
• Ցանկացած վիրաբուժական բնույթի հիվանդների սպասարկում:
• Ֆիզիոլոգիական ծննդալուծման անզգայացում:
• Քրոնիկ ցավի վերահսկում։
Անզգայացման բաժանմունքի մասնագետները սերտորեն համագործակցում են բժշկական կենտրոնի բոլոր այլ մասնագետների, ինչպես նաև արտերկրի կլինիկաների հետ, մասնակցում են հանրապետական և միջազգային գիտաժողովներին, մասնագիտական ասոցիացիաների աշխատանքներին:

Artur-Georgievich

 

 

Անեսթեզիոլոգիայի ծառայություն ղեկավար`

Արթուր Գեորգիի Հովհաննիսյան

 

 

 

reanimacia Reanimacia2

Վերակենդանացման ծառայությունն իրականացնում է հետևյալ գործառույթները
• Բազմաբնույթ վերակենդանացման ծառայություններ,
• ծանրագույն հիվանդների վարում` միջազգային ուղեցույցների և արձանագրերի համաձայն,
• մասնագիտացված բուժքույրական խնամք:

Դահլիճներն ապահովված են
• Ժամանակակից օդորակման և օդի վարակազերծման համակարգերով,
• բազմաֆունկցիոնալ մահճակալներով,
• Պնևմատիկ հակապարկելախոցային ներքնակներով:
• DRAGER ֆիրմայի վերջին սերնդի մուլտիմոդալ մոնիտորներով:
• ԹԱՇ ապարատներով՝ SAVINA 300, EVITA 300 ինվազիվ և ոչ ինվազիվ շնչառական ռեժիմներով,
• B.BRAUN ֆիրմայի ինֆուզիոն պոմպերով,
• բրոնխոսկոպով,
• ՈՒՁ հետազոտության ապարատով,
• BIS մոնիտորինգով:

Բաժանմունքում աշխատում են Հայաստանում և արտերկրում վերապատրաստում անցած բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր պարբերաբար մասնակցում են Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված համաժողովներին:
Մասնակցում են «ԱՍՏՂԻԿ» բկ-ի կողմից on-line ռեժիմով իրականացվող «Արագ արձագանքման» համակարգված միջոցառումներին (ՇԲՕ մեքենա, ուղղաթիռ և այլն)։

Zavenovna2

 

 

Անահիտ Զավենի Հախեյան
Վերակենդանացման ծառայություն ղեկավար