Բացառիկ վիրահատություններ

Փոքրիկ Էմիլիայի ծնունդով ընտանիքն անսահման երջանկությունից զատ ճակատագրից ստացավ մի մեծ մարտահրավեր, փորձություն, որը պիտի հաղթահարեր նախ փոքրիկը, ապա և նրա ծնողները՝ երեխան ծնվել էր սրտի արատով…

Երեք տարի փոքրիկ Էմիլյան հսկվում էր տարբեր բժիշկների կողմից, մինչ մի անգամ ծնողները լսեցին սրտային վիրաբույժ Մհեր Սուսանիի մասին, ում մտերիմները որակում էին որպես հրաշք մասնագետ, գերազանց մարդ, լավ բժիշկ…

Դիմեցին Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղ Մհերը ղեկավարում է սրտային վիրաբուժության բաժանմունքը, որտեղ և Էմիլյան վիրահատվեց:

Փոքրիկ Գաբրիելը ծնվեց սրտի բարդ արատով.
մինչ փոքրիկի ծնունդը ծնողները գիտեին, որ ապագա բալիկը սրտի արատ ունի, սակայն Աստղիկ բկ-ի բարձրակարգ մասնագիտական խմբի համատեղ տարված աշխատանքի արդյունքում ապագա մայրիկը հղիությունը տարավ կենտրոնի մասնագետների հսկողության ներքո, փոքրիկը ծնվեց Աստղիկում և վիրահատվեց անվանի սրտային վիրաբույժ Մհեր Սուսանիի կողմից…
Փոքրիկ Գաբրիելն այսօր լիարժեք առողջ է և գտնվում է կենտրոնի մանկական սրտաբանության բաժանմունքի ղեկավար Մարիամ Սապոնջյանի հսկողության տակ:

Երբ 35 ամյա Գարիկին արտերկրում երկար և անարդյունավետ բուժումից հետո առաջարկեցին կատարել ստամոքսի վիրահատություն՝ ախտորոշված նորագոյացությունը հեռացնելու նպատակով, նա որոշում կայացրեց՝ ցանկացած բուժում կստանա, բայց … միայն հայրենիքում…
Գարիկի հույսերը լիովին արդարացվեցին…

Վիրահատող բժիշկ՝ Արմեն Վարժապետյան, բգթ, դոցենտ

Ֆեոքրոմոցիտոման հանդիսանում է հորմոնակտիվ ուռուցք, որը բնութագրվում է չափազանց մեծ քանակությամբ ադրենալինի և նոր ադրենալինի արտադրությամբ, ուղեկցվում է արտահայտված և դեղորայքային բուժման չենթարկվող բարձր զարկերակային ճնշումով, նյարդային համակարգի, աղե-ստամոքսային ուղու, էնդոկրին և արյան համակարգերի տարբեր խանգարումներով: Այս ուռուցքները հիմնականում(85%) զարգանում են մակերիկամներում, սակայն քիչ չեն նաև արտաերիկամային տեղակայումները, որոնցից թե բուժման, թե ախտորոշման տեսակետից առավել բարդ են այսպես կոչված՝ Ցուկերկանդլի ուռուցքները: Վերջիններս ունեն արտաորովայնամզային տեղակայություն, ուղեկցում են, կիպ հպվում են, երբեմն էլ ներ են աճում աորտային և ստորին սիներակին: Այս ուռուցքի հեռացումը կրում է վտանգներ ոչ միայն վիրահատության տեխնիկական բարդությունների, այլև վիրահատության ժամանակ և վիրահատությունից հետո զարկերակային ճնշման կտրուկ տատանումների հետևանքով՝ հնարավոր մահացու ելքի պատճառով:

Կլինիկական դեպք

Հիվանդը /62տ./ դիմել է «Աստղիկ» ԲԿ՝ գանգատվելով բարձր զարկերակային ճնշումից(220/120-սահմաններում), որը վերջին 6 տարիների ընթացքում ընդհանրապես չի ենթարկվել դեղորայքային բուժման: Հիվանդի մոտ նաև առկա էր շաքարային դիաբետ, և միայն ինսուլինի բարձր չափաբաժինների ներարկումները հնարավորություն էին տալիս կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ: Բժշկական կենտրոնում կատարված կոնտրաստային ԿՏ-անգիոգրաֆիան հայտնաբերեց վերը նկարագրված Ցուկերկանդլի ուռուցքը: Վերջինիս ախտորոշումը հաստատվեց համապատասխան հորմոնային անալիզներով:

Համապատասխան մասնագիտացված նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ լապարոտոմիկ եղանակով: Հետվիրահատական շրջանում զարկերակային ճնշումը և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ նորմալացել են համապատասխանորեն՝ առանց հակաճնշումային դեղամիջոցների և ինսուլինի:

 

«Աստղիկ» բկ-ի Ուրոլոգիյի բաժանմունքի մասնագետներն իրականացրել են բացառիկ վիրահատություն՝ Զինների համախտանիշով պացիենտի մոտ սերմնաբշտի կիստայի հեռացում ՝ լապարասկոպիկ եղանակով:

Զինների համախտանիշը հազվադեպ հանդիպող բնածին անոմալիա է (1:20.000)
(Zinner A, 1914: Sheih CP, 1990; Pattel B, 2002)
– Երիկամի միակողմանի ապլազիա
– Սերմնաբշտի կիստա իպսիլատերալ կողմում
-Սերմնածորանի օբստրուկցիա

Հիմնական կլինիկական դրսևորումներն են ՝
-Շեքի շրջանի ցավ
-Արյուն սպերայի մեջ և ցավ սերմնաժայթքման ժամանակ
-Ստորին միզուղիների ախտանիշներ
-Անպտղություն

Դեպք
Հիվանդը (53 տ)., դիմել է բժշկական կենտրոն՝ գանգատվելով կոնքի շրջանի ցավերից, ցավոտ սերմնաժայթքումից, սերմի մեջ երբեմն արյան առկայությունից:
Կատարվել է որովոյանի և փոքր կոնքի ՈՒՁՀ, տրասռեկտալ ՈՒՁՀ, ՀՇ կոնտրաստավորումով, արդյունքում հայտնաբերվել է աջ սերմնաբշտի կիստա՝ լցված թանձր հեղուկով:
Լաբորատոր տվյալներով շեղումներ չեն հայտնաբերվել: DS: Զինների համախտանիշ

Կատարվել է սերմնաբշտի կիստայի հեռացում՝ լապարասկոպիկ եղանակով:
Կից ներկայացվում է մի հատված վիրահատությունից: Վիրաբույժ, ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, բ.գ. դոցենտ՝ Ա.Է.Ավոյան