Սրտաբանական, առիթմոլոգիական կենտրոն

Սրտաբանական, առիթմոլոգիական կենտրոն

srt3Բաժանմունքում իրականացվող ծառայություններ

Ամբուլատոր և ստացիոնար

Բաժանմունքում իրականացվող ամբուլատոր ծառայությունն իր մեջ ներառում է Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), Էխոսրտագրություն, Հոլտեր մոնիտորինգ (24 ժամյա ԷՍԳ), Էվենտ մոնիտորինգ (սրտխփոցների էպիզոդների գրանցում), սրտի ռիթմը վարող սարքերի (ՍՌՎՍ) աշխատանքի ստուգում, Ֆիզիկական ծանրաբեռնվածության (Տրեդմիլլ) տեստ, զարկերակային ճնշման մոնիտորինգ: Իրականացվում են նաև արտագնա կոնսուլտացիաներ:

Ստացիոնար ծառայություններ`Srtabanakan3

  • սրտի խոռոչների կաթետերիզացիա
  • սրտի անոթների սելեկտիվ անգիոգրաֆիա (կորոնարոգրաֆիա)
  • վերին և ստորին վերջույթների մագիստրալ անոթների, գլխուղեղի և երիկամների անգիոգրաֆիա
  • սրտի անոթների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում
  • սրտի ռիթմը վարող սարքերի (ստիմուլյատորներ), կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների, սրտի աշխատանքը վերասինխրոնացնող սարքերի և դիագնոստիկ մինի համակարգերի իմպլանտացիաներ
  • սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ բոլոր տեսակի ռիթմի խանգարումների դեպքում: Այն իրենից ներկայացնում է ներսրտային հետազոտություն սրտի արագ, անկանոն խանգարումներն ախտորոշելու համար
  • սրտի փորոքային և վերփորոքային ռիթմի խանգարումների ռադիոհաճախականային աբլյացիա

       Srtabanakan2   Հիվանդների և անձնակազմի համար ստեղծված են հարմարավետ և ՀՀ-ում նախադեպը չունեցող անվտանգ պայմաններ. մասնագիտացված, արհեստավարժ և պրոֆեսիոնալ բժշկական խմբի և ադմինիստրատիվ անձնակազմի, ժամանակակից սարքավորումների և պարբերաբար արտերկրից հրավիրված մասնագետների շնորհիվ բաժինն արժանացել է իր հիվանդների վստահությանը:

 Բաժանմունքի բոլոր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և մասնագիտացում են անցնում Եվրոպայի և ԱՄՆ-ի հայտնի կլինիկաներում, եվրոպական և միջազգային մասնագիտական կոնգրեսներում: Կլինիկայի սրտաբանները համարվում են եվրոպական մասնագիտական մի շարք ասոցացիաների անդամներ, այդ թվում` Եվրոպայի սրտի ասոցացիայի, Սրտային անբավարարության ասոցացիայի (HFA), Սրտի Ռիթմի խանգարման եվրոպական ասոցացիայի (ECAS) և Եվրոպայի ինվազիվ սրտաբանության սերտիֆիկացված անդամներ:

  Պարբերաբար սրտաբանական, առիթմոլոգիական կենտրոն են հրավիրվում առաջատար մասնագետներ Մոսկվայից, Չեխիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: Անհրաժեշտության դեպքում անցկացվում են online կոնսուլտացիաներ տվյալ մասնագետների հետ:

«Աստղիկ» բկ-ի Սրտաբանական, առիթմոլոգիական բաժանմունքը ՀՀ-ում միակ կենտրոնն է, որտեղ իրականացվում է նախասրտերի շողացման աբլյացիա` թոքային երակների իզոլյացիա։

Բաժանմունքը ՀՀ-ում եզակի է նաև հետևյալ ծառայությունների մասով՝

-բաժանմունքում իրականացվում է սթրես-էխոկարդիոգրաֆիա հետազոտություն,

-իրականացվում է սրտի ռիթմի խանգարումով տառապող երեխաների բուժօգնություն, ինվազիվ միջամտություններ` սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիաներ և աբլյացիաներ,

-ստեղծված է հիվանդների ամբողջական պատմության թվային քարտադարան, որն ապահովում է նրանց մշտական բժշկական հսկողությունը, թույլ է տալիս գնահատել մատուցվող բուժման արդյունքները և տվյալ հիվանդության տարածվածությունը տարածաշրջանում,

-բաժանմունքը կազմակերպում է սեմինարներ ՀՀ և տարածաշրջանի սրտաբանների և պրակտիկայի բժիշկների համար,

-գործում է երիտասարդ բժիշկների համար նախատեսված fellowship ծրագիր,

-բաժանմունքի աշխատակիցների շարունակական մասնագիտական կրթությունը բարձրացնելու համար կազմակերպվում են ներքին սեմինարներ,

-իրականացվում է կրթական նյութերի հրատարակում բժիշկների և հիվանդների համար։

Հեռախոսահամար՝  095 407-493

 

 

 

Սրտաբանական, առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար`
Կարտոյան Զառա Էդուարդի

 

 

 

Nara-Saakovna1

 

 

Ինվազիվ սրտաբանության ծառայության պատասխանատու` 

Նարինե Սահակի Գոջաբաշյան