ԱՂԻՆԵՐԻ ՔԱՂՑԿԵՂ

ԱՂԻՆԵՐԻ ՔԱՂՑԿԵՂ

Գերմանական Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալների համաձայն՝ ամեն տարի Գերմանիայում 62000 հիվանդի մոտ հայտնաբերվում է աղիների քաղցկեղ, որոնց գերակշիռ մասը տեղակայված է լինում հաստ աղիքում: Ըստ նույն ինստիտուտի տվյալների՝ օնկոլոգիական հիվանդներից յուրաքանչյուր 7-ի մոտ առկա է հաստ աղու քաղցկեղ: Տվյալներն ավելի մտահոգիչ են ՀՀ քաղաքացիների մոտ, ընդ որում՝ մեր հայրենակիցների մի մեծ խմբի մոտ տվյալ պաթոլոգիան հայտնաբերվում է առաջացած բարդության՝ հաստ աղիքային անանցանելիության արդյունքում: Մեզ համար կարող է ուսանելի դառնալ Գերմանիայի փորձը, որտեղ ապահովագրված 50-54տարեկան բոլոր պացիենտները հանձնում են կղանքի քննություն թաքնված արյան հայտնաբերման համար՝ որպես քաղցկեղի վաղ հայտնաբերման թեստ, իսկ 55 տարեկանից բարձր խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով կատարել կոլոնոսկոպիա, որի ընթացքում հայտնաբերվում և հեռացվում են վտանգավոր պոլիպները, անմիջապես հայտնաբերվում են ուռուցքները: Ըստ նույն աղբյուրի տվյալների՝ այս կանխարգելիչ ծրագրի արդյունքում Գերմանիայում 7 տարվա ընթացքում կանխարգելվել է քաղցկեղի առաջացման մոտ 100000 դեպք և մոտ 50000 դեպքում այն հայտնաբերվել է վաղ շրջանում, որը թույլ է տվել հասնել պացիենտի լիակատար առողջացմանը:
ՀԱՍՏ ԱՂՈՒ ՔԱՂՑԿԵՂԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
-Անամնեզի հավաքում և զննում /փորկապություն, կղանքի մեջ արյան առկայություն, քաշի կորուստ /
-Կղանքի քննություն թաքնված արյան նկատմամբ
-Կոլոնոսկոպիա, որը ամենահավաստի հետազոտությունն է և ունի 95-96% հավաստիություն
-Օնկոմարկերների որոշում
-Որովայնի սոնոգրաֆիա
-Կոմպյուտերային տոմոգրաֆիա
-ՄՌՏ
-Բիոպսիա
-Իրիգոսկոպիա, որի հավաստիությունն ավելի ցածր է, սակայն առավել ինֆորմատիվ է աղիքային անանցանելիության պարագայում:
Աղիների քաղցկեղի բուժումը
-Վիրահատություն
-Քիմիոթերապիա
-Ճառագայթային թերապիա
– Լազերային թերապիա, մետաստազների հեռացում
Եթե ուռուցքային պրոցեսը լայնածավալ է, ապա նախընտրելի է անցկացնել քիմիոթերապիայի կուրս, փոքրացնել ուռուցքի չափսերը, ապա նոր դիմել վիրահատական բուժման: Լյարդի կամ թոքի մետաստազի դեպքում վիրաբուժական հեռացման դեպքում ստացվում են գոհացուցիչ արդյունքներ և հետագա քիմիոթերապիայի արդյունքում, եթե նույնիսկ չի հաջողվում հաղթահարել հիվանդությունը, ապա նշանակալի կերպով ավելանում է ապրելիությունը՝ հասնելով մինչև 10 տարի:
Ցավոք, ինչպես նշվեց, մեր հայրենակիցներից շատերն այս խնդրի դեպքում վիրահատվում են ուրգենտ պայմաններում՝ սուր հաստ աղիքային անանցանելիության կապակցությամբ: Առկա աղիքային անանցանելիությունը, դրանով պայմանավորված ինտոքսիկացիան թույլ չեն տալիս զգալիորեն մեծացնել վիրահատական ծավալը, սակայն բուժման հետագա լավ արդյունքներ ստանալու համար հնարավորության դեպքում անհրաժեշտ է անպայման կատարել ուռուցքի հեռացում: Այս դեպքում, չնայած վիրահատական բուժման մի քանի փուլայնության, ստացվում են առավել գոհացուցիչ արդյունքներ:
Արդի բժշկագիտության զարգացման աստիճանը, նյութատեխնիկական բազայի ապահովվածության աստիճանը թույլ են տալիս քաղցկեղի վաղ հայտնաբերման փուլում հասնել լիակատար առողջացման: Հիշելով այս դրույթը՝ երբեք մի հետաձգեք խնդրի լուծումը «վաղվան». դա կարող է բերել բարդությունների զարգացման և առողջության անվերադարձ կորուստի:

33Ահավասիկ հաստ աղու լայնացման աստիճանը, որը 7օրյա աղիքային անանցանելիության արդյունք է: Հիվանդը 75 տարեկան է։ Կատարվել է ուռուցքի հեռացում, արհեստական սրբանի ձևավորում: Ներկայում հիվանդը նախապատրաստվում է վերականգնողական վիրահատության:

44Տվյալ դեպքում 65 տարեկան հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում  վիրահատվել է աղու քաղցկեղի բարդության՝ սուր աղիքային  անանցանելիության, աղու պերֆորացիայի, տարածուն կղանքա-թարախային պերիտոնիտի, պոլիօրգան անբավարարության կապակցությամբ  և   պրոֆ. Հ.Ա. Բարսեղյանի ղեկավարած մասնագիտական բարձր որակավորում ունեցող թիմի ջանքերի, ինչպես նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի տեխնիկապես գերհագեցած վիրասրահների, վերակենդանացման և դիալիզի բաժանմունքների միասնական աշխատանքի շնորհիվ հաջողվել է հաղթահարել հիվանդությունը և պացիենտին պարգևել ամենաթանկը՝ կյանք:

Ուստի, խորհուրդ ենք տալիս վերոհիշյալ գանգատներով և ախտանիշներով հիվանդներին հիվանդութան վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման համար դիմել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ կկազմակերպվեն որակյալ հետազոտություններ և համապատասխան բուժում:

arayik-voskanyan

 

Արայիկ Ոսկանյան, բգթ, դոցենտ,

«Աստղիկ» բկ-ի ավագ վիրաբույժ

Հեռ.՝ 055117748