Կոֆեին. երբ է այն շատ

Կոֆեին. երբ է այն շատ

Հավանաբար Դուք նույնպես միլիոնավոր մարդկանցից մեկն եք, ով առավոտը սկսում է սուրճով և չի պատկերացնում ոչ մի կերպ օրն առանց դրա:  Կոֆեինն օգտագործվում է առույգությունը բարձրացնելու, հոգնածությունը նվազեցնելու և կենտրոնացումը բարելավելու համար:

Մինչև 400 միլիգրամ կոֆեինը համարվում է նորմալ միջին տարիքի անձի համար, դա մոտավորապես 4 բաժակ եփած սուճն է, 10 շիշ գազավորված ըմպելիք կամ 2 շիշ էներգետիկ ըմպելիք: Չափաբաժինը գերազանցելու դեպքում կարող են լինել կողմնակի երևույթներ, որոնցից են

  • Միգրենային գլխացավը
  • Անքնությունը
  • Նյարդայնությունը
  • Գրգռվածությունը
  • Անհանգիստ վիճակը
  • Հաճախամիզությունը
  • Ստամոքսի ցավը
  • Սրտխփոցը
  • Մկանային ձգումները

Այս ամենից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս.

  1. Նախ հաշվարկեք ինչ չափաբաժնով և որ ըմպելիքի միջոցով եք ստանում կոֆեինը
  2. Սկսեք կրճատել աստիճանաբար, որը կարող եք անել մեկական բաժակ քչացնելով կամ բաժակի չափը փոքրացնելով: Սա պարտադիր է , քանի որ կտրուկ փոփոխությունը և սովորույթի փոփոխումը ևս մեծ սթրես է օրգանիզմի համար:
  3. Նույնիսկ թեյերի մեջ գերադասեք բուսական ծագում ունեցողները: