ԱՍՏՂԻԿ ԲԿ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ՈՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԲՈՀ-Ի ԿՈՂՄԻՑ

ԱՍՏՂԻԿ ԲԿ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ՈՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԲՈՀ-Ի ԿՈՂՄԻՑ

1870

14525106_981456468667817_6052763116286588366_o«Աստղիկ» բկ-ն վերջին տարիների ընթացքում համալրվել է Հանրապետությունում լայն ճանաչում ունեցող, բժշկագիտության տարբեր ոլորտներ ներկայացնող գիտնականներով, և այսօր կենտրոնում աշխատում է գիտական կոչում ունեցող 29 առաջատար մասնագետ՝ բժշկական գիտության 7 դոկտոր և բժշկական գիտության 22 թեկնածու:

Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ 2016թ.ի հունվարից «Աստղիկ» բկ-ն հագեցված է տարածաշրջանում նմանը չունեցող լաբորատոր և գործիքային ախտորոշման բազմաթիվ ժամանակակից սարքավորումներով, հնարավոր է դարձել կենտրոնում լիարժեքորեն կատարել գիտահետազոտական աշխատանքներ, որոնք համապատասխանում են գիտության կողմից ներկայացվող բոլոր պահանջներին և չափանիշներին:
14542339_981456385334492_7737418857991934603_oԹվարկածը հնարավորություն տվեց «Աստղիկ» բկ-ում ստեղծել գիտական խորհուրդ և դիմել ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ սույն գիտական խորհուրդը հաստատելու խնդրանքով:

2016թ. օգոստոսի 26-ից ՀՀ ԲՈՀ-ի կողմից «Աստղիկ» բկ-ն ընդգրկվել է Ատենախոսությունների թեմաները հաստատող հիմնարկների ցուցակում՝ իրավունք ստանալով հանդես գալ Հանրապետությունում որպես թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների գիտական թեմաների հաստատող կազմակերպություն՝ վիաբուժություն մասնագիտությամբ (ԺԴ.00.15), ինչպես նաև` այլ հաստատութտյուններում կատարված ատենախոսությունների պաշտպանության ժամանակ հանդես գալ որպես առաջատար կազմակերպություն:

14468625_981456572001140_1848427174388781325_o 14500244_981456502001147_45293826635122154_o

Խորհրդի նախագահ հաստատվել է՝ պրոֆեսոր Բարսեղյան Հ.Ա,
փոխնախագահ՝ պրոֆեսոր Պողոսյան Յու. Մ.,
գիտքատուղար՝ բ.գ.թ. Բարսեղյան Վ. Ռ.: