6 սխալ պատկերացում բարիատրիկ վիրաբուժության մասին

6 սխալ պատկերացում բարիատրիկ վիրաբուժության մասին

Քաշի կորստի նպատակով կատարվող բարիատրիկ վիրաբուժությունը խիստ գիրության համար մատչելի բուժում է, որի միջոցով կարելի է հետևողականորեն հասնել ու պահպանել քաշի կորուստը և բարելավել առողջությունն ու կյանքի որակը: Շատ կարևոր է կրթել հաճախորդներին վիրահատության քայլին գնալու որոշման վերաբերյալ և օգնել նրանց նախապատրաստվելու վիրահատությանն ու զգայական, հոգեբանական ու սոցիալական այն կարգավորումներին, որին նրանք կբախվեն վիրահատությունից հետո: Հաճախորդներից շատերը արձագանքներ են ստացել իրենց մտահոգ ընկերներից կամ ընտանիքի անդամներից, որ վիրահատությունը կարող է ձախողվել, դա խնդրի լուծման հեշտ ճանապարհ է, կամ վտանգավոր է: Եկեք վերանայենք բարիատրիկ վիրահատության հետ կապված մի քանի թյուր պատկերացումներ:

Սխալ պատկերացում 1. Մարդիկ պարզապես պետք է քիչ ուտեն ու ավելի շատ մարզվեն:

Գիրությունն այլևս չի համարվում շատ ուտելու և ինքնատիրապետման բացակայության հետևանքով առաջացած խնդիր, այլ` բարդ պայման, որն առաջանում է գենետիկական, կենսաբանական, նյութափոխանակության, վարքագծային, սոցիալական, տնտեսական ու մշակութային գործոններից: Չիկագոյի համալսարանի կողմից կատարված 1509 մեծահասակների ազգային ներկայացուցչական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը, ինչպես նաև շատ բժիշկ-մասնագետներ, շարունակում են գեր մարդկանց համարել ծույլ և կամազուրկ: Երբ մարդիկ քաշ են կորցնում միայն դիետաների միջոցով, մարմինն այդ բացը լրացնում է կենսաբանական փոփոխություններով, ինչպես նաև ախորժակի ավելացմամբ և ավելի դանդաղ նյութափոխանակությամբ: Ցավոք, այս կենսաբանական փոփոխությունները հաճախ երկար են տևում, որն էլ լուսաբանում է, թե ինչու են մարդիկ հաճախ վերադառնում հին քաշին և նույնիսկ ավելիին: Հետազոտությունն այն անհատների, ովքեր մասնակցելով հանրահայտ հեռուստատեսային հաղորդաշարում ձեռք բերեցին նշանակալից քաշի կորուստ, համատեղվեց այս արդյունքների հետ՝  մասնակիցների 90 տոկոսը ոչ միայն վերադարձավ հին քաշին, այլև ձեռք բերեց նյութափոխանակության փոխակերպում, որն ավելի քիչ կալորիաներ էր վառում: Իրականում մարդիկ չէ, որ հաղթում դիետաներին, այլ դիետաներն են հաղթում նրանց:

Սխալ պատկերացում 2. Բարիատրիկ վիրահատությունը վտանգավոր է:

Մինչ ցանկացած վիրահատություն ռիսկեր է պարունակում, բարիատրիկ հիվանդների համար վիրահատության հետևանքով մահվան ռիսկը զգալիորեն փոքր է այն անհատների համեմատ, ովքեր տառապում են խիստ գիրությունից և դեռ չեն դիմել վիրահատության: Փաստորեն, տվյալները ցույց են տալիս 89 տոկոսով մահացության կրճատում, ինչպես նաև առանձին հիվանդություններից առաջացած մահացության ցուցանիշի զգալի նվազում, որոնք են քաղցկեղը, շաքարախտը, սիրտանոթային հիվանդությունները և այլն:

Սխալ պատկերացում 3. Բարիատրիկ վիրահատությունը կնիհարեցնի ինձ:

Քաշի սպասված կորուստը տարբեր է՝ կախված վիրահատության տեսակից և ձեր սկզբնական քաշից, տարիքից, սեռից, ֆիզիկական ակտիվությունից ու առողջական վիճակից: Դուք կկորցնեք ձեր ավելորդ քաշի 30-65 տոկոսը, բայց ձեր սննդակարգում երկարատև փոփոխությունները և կանոնավոր մարզանքը կարող են գերազանցել այդ միջինը: Մեր բարիատրիկ թիմը գնահատում է ձեր հաջողությունը՝ հաշվի առնելով առողջության բարելավման, կենսակերպի փոփոխման, շարժունակության ու կյանքի որակի գործոնները: Եթե դուք, կամ ձեր մտերիմներն ու ընկերները հաջողությունը դիտարկում են որպես իդեալական քաշ կամ հագուստի չափս, սա չի կարող իրական սպասում լինել: Դուք կարող եք հասնել մի մարմնի զանգվածի ինդեքսի, որը շարունակում է լինել գերքաշային շարքում և հաջողություն ունենալ ձեր անցած ճանապարհի սկզբնակետը հիմք ընդունելով: Քաշի հիմնական կորուստը տեղի է ունենում վիրահատությունից հետո առաջին տարվա ընթացքում և ձեզ համար սովորական կլինի մի փոքր քաշ ավելացնել նախքան կայունանալը: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ հաճախորդները քաշ հավաքեն վիրահատությունից հետո, եթե նրանք չառաջնորդվեն առողջ սննդակարգի և կանոնավոր մարզանքների սովորությամբ:

Սխալ պատկերացում 4. Բարիատրիկ վիրաբուժությունը և քաշի կորուստը կերջանկացնեն ինձ և կբարելավեն իմ հարաբերությունները:

Թեպետ քաշի կորուստը տալիս է կյանքի որակի բարելավման հնարավորություն, այն երջանկության ու անձնական խնդիրների հաղթահարման համար կախարդական փայտիկ չէ: Ավելին, կենսակերպի փոփոխությունը բարիատրիկ վիրահատությամբ կարող է սթրեսի պատճառ դառնալ ձեր հարաբերություններում, եթե դրան չեն աջակցում մտերիմներն ու ընկերները: Այս խնդիրները քննարկվում են գործընթացի ընթացքում և մտերիմների ներգրավվածությունը խրախուսվում է:

Սխալ պատկերացում 5. Բարիատրիկ վիրահատությունն ինձ զերծ կպահի շատ ուտելուց:

Ժամանակավորապես, բարիատրիկ վիրահատությունը կարող է փոփոխություններ կատարել ուղեղի կենսաքիմիայում շաքարի նկատմամբ փափագը նվազեցնելու համար և քաղցրավենիքի նկատմամբ ցանկությունը կարող է թուլանալ: Սա բոլորի հետ չի պատահում, ամեն դեպքում, բարիատրիկ վիրահատությունը չի բուժի անհագությունը, բուլեմիան, կամ հարկադրական/զգայական շատակերության խանգարումները: Սննդային խանգարումները գնահատվում են  նախքան ծրագրի մեջ ընդգրկվելը և կարող են բուժվել վիրահատության համար նախապատրաստման ընթացքում: Եթե սնունդը դարձել է հաղթահարման մեխանիզմ, դուք կարիք կունենաք ավելի առողջ կենսակերպ վարել վիրահատությունից առաջ, այլապես կկանգնեք անառողջ սովորույթներին վերադառնալու ու կրկին քաշ հավաքելու, դեպրեսիայի կամ հուսահատության ծանրացող խնդիրների ռիսկի առաջ:

Սխալ պատկերացում 6. Բարիատրիկ վիրահատությունը հեշտ ձև է:

Ինչպես մի հաճախորդ մի անգամ հաստատեց. «Ով մտածում է, որ սա հեշտ ձև է, պետք է հասկանա, թե ինչի միջով ենք մենք անցնում»:  Եթե ի նկատի եք առնում այս ընթացակարգը, նախապատրաստումը հաճախ մոտավորապես չորսից վեց ամիս է: Դուք կենթարկվեք բազմաթիվ ստուգումների և բժիշկների, դիետոլոգների ու ֆիզիոլոգների հետ հանդիպումների: Ավելին, ես հանդիպում եմ հաճախորդի հետ սկզբնական վիճակի գնահատման, 10 խմբային սեմինարների ու անհրաժեշտության դեպքում հավելյալ անհատական սեմինարի համար: Վիրահատությունից հետո, շատ կարևոր է հետևել սննդի ու հեղուկի ընդունման խիստ ռեժիմին, մարզանքներին և կենսակերպի  այլ փոփոխությունների ու մշտապես ստանալ աջակցություն: Շատ հաճախորդներ հաստատում են, որ ափսոսում  են այս միջամտությանը շուտ չդիմելու համար: Ոգևորիչ է լսել հաճախոդներին, ովքեր ասում են, որ նրանք ունեն ավելի շատ էներգիա երեխաների, թոռնիկների հետ շփվելու համար, հասարակական գործունեություններին մասնակցելու ինքնավստահություն ունենալու, սովորական խանութներից հագուստ գնելու համար, և նրանք այլևս չունեն սարսափի կամ խուճապի զգացում, որ ամեն անգամ որևէ տեղ գնալիս չի լինի իրենց համար հարմար աթոռ կամ որևէ մեկը մի դաժան ակնարկ կանի: Բարիատրիկ վիրահատությունը կենսակերպի փոփոխման հետ մեկտեղ ոչ միայն քաշի երկարաժամկետ կորուստ է ապահովում, այլև զգալիորեն բարելավում է առողջությունը և կյանքի որակը շատերի համար: