Անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիայի այցը «Աստղիկ» ԲԿ

Անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիայի այցը «Աստղիկ» ԲԿ

1634

Անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիան տպավորված էր Աստղիկ բկ-ի Սրտաբանական, առիթմոլոգիական և սրտային վիրաբուժության բաժանմունքների մասնագիտական կազմով և տեխնիկական հագեցվածությամբ։

Անվանի սրտային վիրաբույժ, ակադեմիկոս Լեո Բոկերիան վաղ առավոտ այցելեց Աստղիկ բկ, որտեղ կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց: Ակադեմիկոսը մասնավորապես տպավորված էր կենտրոնի սրտաբանական բաժանմունքի հագեցվածությամբ, մասնագիտական մոտեցումներով և ծավալներով:

78-ամյա աշխարհահռչակ բժիշկն անցել է հարուստ մասնագիտական ուղի: Վիրաբույժի անունն ամբողջ աշխարհում դարձել է «հույսի հոմանիշ»:

Լեո Բոկերիան աշխարհում առաջիններից է սկսել իրականացնել արագ վիրահատություններ սրտի բնածին, ձեռքբերովի արատների շտկման կամ սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում:

Ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած սրտաբանի բարձր գնահատականը որքան ոգեշնչող, նույնքան պարտավորեցնող է Աստղիկ բժշկական կենտրոնի՝ մասնավորապես սրտաբանական բաժանմունքի մասնագետների համար: