«Բաց դռների» օրեր ՀՀ մարզերում

«Բաց դռների» օրեր ՀՀ մարզերում

2559

Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոնը Ալեքսանյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ արդեն տարիներ շարունակ իրականացնում է բարեգործական ակցիաներ։ 2014 թ.-ին այդ ակցիաների շարքը համալրվեց ևս մեկով «Բաց դռների օրեր»-ի կազմակերպում ՀՀ մարզերի բուժկենտրոններում։ Բժշկական կենտրոնի բժիշկները անվճար խորհրդատվություն և բուժօգնություն էին ցուցաբերում Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության համար։ Նպատակ ունենալով բարձրացնել Հանրապետության մարզերի բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը, ինչպես նաև մարզերի բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները հասանելի դարձնել բնակչությանը Նատալի Ֆարմ «Մալաթիա» բժշկական կենտրոնը հանդես եկավ բոլորովին նոր և անչափ կարևոր նախաձեռնությամբ։ Բժշակակն կենտրոնի ղեկավարությունը Արագածոտնի և Վայոց Ձորի մարզպետարանների հետ կնքեց փոխըմբռնման հուշագիր միաժամանակ իրականացվեցին գիտաժողովներ որոնց նպատակն էր ոլորտում առկա նորությունների և խնդիրների ներկայացումն ու քննարկումները տեղի բժիշկների հետ։ Սա նաև մարզի և բժշկական կենտրոնի բժիշկների մասնագիտական շփումների ընդլայնման, փորձի փոխանակման մեծ հնարավորություն էր։ Հուշագրի կնքումը փոխհամագործակցության առաջին քայլն էր միայն։ Առաջիկայում նախատեսվում է շարունակել բուժօգնության տրամադրումը տեղում՝ իրականացնելով անվճար վիրահատություններ։ «Մալաթիա» բժշկական կենտրոնի ղեկավարությունը մարզի բժիշկներին հրավիրել է «Մալաթիա» ԲԿ ներկա գտնվելու բարդ վիրահատությունների իրականացմանը, քննարկելու կլինիկական դեպքերը բժշկական կենտրոնի մասնագետների և պրոֆեսորների հետ։ Այս շարունակական համագործակցության արդյունքում հնարավոր կլինի նպաստել մարզերի բժշկական կենտրոններում այն ուղղությունների զարգացմանը որոնց գծով ծառայություններ այսօր դեռևս այնտեղ չեն իրականացվում։ Մարզերում բժշկական կենտրոնի մասնագետներն իրականացրին անվճար խորհրդատվություն և ախտորոշում իսկ գործընկերներ դեղագործական ընկերություններն էլ տեղում բժիշկների նշանակած դեղերն էլ անվճար տրամադրեցին բնակիչներին։
Այս ծրագրի նպատակն է ուշադրության կենտրոնում պահել մարզերում առկա առողջապահական խնդիրները։ Կենտրոնի ղեկավարությունը վստահ է , որ մարզերում անցկացված նմանատիպ կոնֆերանսներն անհրաժեշտ են և միտված են անդրադառնալու այն գործոններին որոնց մոտիկից իմացությունը կօգնի բարելավել և հաղթահարել մի շարք հիվանդություններ։