«Ես ծնվել եմ Աստղիկում»…

«Ես ծնվել եմ Աստղիկում»…

Դեկտեմբերի 29-ին «Աստղիկ» բկ-ում հրաշալի նախատոնական տրամադրություն էր. կենտրոն էին եկել 2016թ. «Աստղիկում»  ծնված այն բալիկները, ովքեր մասնակցել էին «Ես ծնվել եմ Աստղիկում» ֆոտոմրցույթին:Կենտրոնի ղեկավարությունը` ի դեմս սեփականատեր Սամվել Ալեքսանյանի, որոշել էր անակնկալ մատուցել և հիմնական մրցանակներից զատ նվերներ տալ նաև մրցույթի բոլոր մասնակիցներին:

Մրցանակների արժանացան մրցույթի 176 մասնակցից 6-ը.

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԸ` 1000$, «Աստղիկ» բկ-ի կողմից տրվեց կենտրոնում 2 ամիս առաջ ծնված եռյակին:

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ ճանաչված Կարինան, Զառան և Անահիտը կենտրոնի կողմից նվեր ստացան 200-ական դոլար և հատուկ նվերներ ավստրիական |ՀԻՊՊ ընկերության կողմից:

Հիպպ ընկերության կողմից հատուկ նվեր ստացավ նաև Հովհաննիսյան Դավիթը` արժանանալով «Հիպպի համակրանք» մրցանակին:

Գերմանական Հարթման ընկերության կողմից հատուկ նվերի արժանացավ նաև Աբգարյան Լորենան, ում նկարը մրցույթի շրջանակներում ունեցել էր առավելագույն թվով կիսումները ֆեյսբուքյան օգտատերերի կողմից:

Բոլոր մասնակիցները «Աստղիկ» բկ-ի կողմից ստացան Ամանորյա նվերներ:

Փոքրիկներին հանդիպելու էին եկել նաև նրանց ծնունդն ընդունող բժիշկները, ում համար հաճելի անակնկալ էր այսքան ժամանակ անց կրկին հանդիպել այն բալիկներին, ովքեր իրենց օգնությամբ են լույս աշխարհ եկել:

Մրցույթի բոլոր մասնակիցներն իրենց հետ նվեր տարան նաև 2017թ. օրացույցներ`  իրենց իսկ նկարներով, որը նույնպես հաճելի անակնկալ էր և գեղեցիկ հիշատակ «Աստղիկ» բկ-ի կողմից: