Երեք բաղադրիչով ձմեռային ըմպելիքը կօգնի բարձրացնել իմունիտետն ու պայքարել ավելորդ քաշի դեմ

Երեք բաղադրիչով ձմեռային ըմպելիքը կօգնի բարձրացնել իմունիտետն ու պայքարել ավելորդ քաշի դեմ

Ձմռանը հատկապես նիհարելը դժվար է, քանի որ ցուրտ եղանակին այնպես ես ուզում մի մեծ գավաթ տաք կակաո խմել: Սակայն ավելի պակաս կալորիականությամբ ըմպելիքներ կան, որոնք ոչ միայն կօգնեն տաքանալ ցուրտ եղանակին, այլեւ նվազեցնել ավելորդ կիլոգրամները:

Մեծ Բրիտանիայից դիետոլոգներն առաջարկում են ձմռանը երեք բաղադրիչից՝ կիտրոնից, մեղրից եւ դարչինից կազմված ըմպելիք խմել: Այս բոլոր բաղադրիչներն էլ օգտակար են առողջության համար. դրանք կարգավորում են մարսողությունը, նյութափոխանակությունը, արագացնում նիհարելու պրոցեսը:

Դարչինը, որը հազարավոր տարիներ օգտագործվում է ավանդական բժշկության մեջ, հակաբորբոքային հատկություններ ունի, հագեցած է հակաօքսիդանտներով: Journal of Preventative Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը նույնիսկ ցույց է տվել, որ իրենց սննդակարգում դարչին ներառող մարդիկ ավելի արդյունավետ են նիհարում, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն օգտագործում այս համեմունքը: Համարվում է նաեւ, որ դարչինը նվազեցնում է երկրորդ տիպի դիաբետ ունեցողների խոլեստերինի մակարդակը:

Մեղրը նույնպես հակաբակտերիալ հատկություններ ունի, իսկ շատերն այն շաքարավազին օգտակար այլընտրանք են համարում: Բայց կարծիք կա նաեւ, որ մեղրը չի կարելի տաքացնել, այդ պատճառով խորհուրդ է տրվում այն ավելացնել տաք կամ սառեցված ըմպելիքին:

Եվ վերջապես, կիտրոնը հարուստ է օգտակար վիտամիններով, որոնք օգնում են պահպանել առողջությունը:

Դիետոլոգների խոսքով՝ այս երեք բաղադրիչների համադրումը ոչ միայն կօգնի նիհարել, այլեւ կկանխի փքվածությունը եւ չի մեծացնի փորի տեսողական ծավալը: