Ավստրիացի պրոֆեսորի այցը «Մալաթիա» ԲԿ

Ավստրիացի պրոֆեսորի այցը «Մալաթիա» ԲԿ

Վերջերս «Մալաթիա» ԲԿ-ի հրավերով  Երևան էր ժամանել Վիեննայ ի «Ռուդոլֆիներ հաուս» կլինիկայի ռադիոլոգ,  պրոֆեսոր Գերհարդ Նեումյուլլերը , ով դեկտեմբերի 8-12-ին  «Մալաթիա» ԲԿում իրականացրեց կոնսուլտացիաներ և ԿՏ հետազոտություններ։ Այդ օրերին պրոֆեսորն իրականացրեց նաև սեմինարներ ԲԿ-ի բժիշկների համար՝ նրանց կողմից նախապես ընտրված թեմաներով։  

1

Պրոֆեսորն առաջին անգամ էր Հայաստանում, և ինչպես ինքն է նշում՝ շատ տպավորված է մեր երկրով.

– Մինչ Հայաստան ժամանելս, անկեղծ ասած, շատ քիչ բան գիտեի այս երկիր մասին, կլինիկան էլ էր անծանոթ, բայց որոշեցի ընդունել հրավերը, քանի որ սա ինձ համար նոր բացահայտում էր թե երկրի առումով, և թե երկրի առողջապահական ոլորտի, և պիտի խոստովանեմ, որ անկեղծորեն զարմացած եմ այսքան զարգացած բժշկական կենտրոնի հանդիպելով  թե մասնագետների պատրաստվածության և թե տեխնիկական հագեցվածության առումով։ Հայաստանն էլ ինձ շատ դուր եկավ. Եվրոպական երկրի տպավորություն է թողնում։

2

Իսկ ինչ կասեք հետազոտությունների մասին. մե՞ծ էր հիվանդների հոսքը, և արդյոք բարդ պաթոլոգիաների  հանդիպեցի՞ք։

– Այս օրերի ընթացքում 3 հետազոտություն եմ արել, սակայն շատ էին դիմողներն իրենց նախկին հետազոտություններով։ Տարբեր խնդիրներով էին դիմում, կային նաև ծանր պաթոլոգիաներով դեպքեր, ընդհուպ մինչև ուռուցքով հիվանդներ։ Ճիշտ է, դիմողները շատ էին, սակայն ինձ այլ բան է ուրախացնում, այն, որ տեղի բժիշկներն այնքան պրոֆեսիոնալ են, և կլինիկան էլ այնպես հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, որ անկախ իմ այս մի քանի օրերի աշխատանքից՝ տեղի բժիշկներն ունեն բոլոր հնարավորությունները հետագայում էլ լավագույնս ընդունելու և ախտորոշելու հիվանդներին։ Սա ուղղակի երկուստեք փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն էր, ինչի համար շնորհակալ եմ կլինիկայի ղեկավարությանը։

4

Ինչպես նշում է «Մալաթիա» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը՝ ավստրիցի պրոֆեսորը հրավիրվել էր Հայաստան, քանի որ վերջինս ներկայացնում է եվրոպայի ամենախոշոր մասնավոր կլինիկաներից մեկը և երկար տարիների աշխատանքային փորձ ու ճանաչում ունի Ավստրիայի ռադիոլոգիայի ոլորտում։ Ասատրյանն իր խոսքում անդրադարձավ նաև հետազոտվող հիվանդներին.

02

-Կլինիկորեն առավել բարդ ախտորոշվող հիվանդներն են  հետազոտվել։ Հիմնականում դիմել են այն հիվանդները, ովքեր նախկինում վիրահատվել են արտասահմանում և անհրաժեշտ էր կատարել հետվիրահատական վիճակի գնահատում։ Մեզ համար կարևոր էր տեսնել, թե վիրահատական ինչպիսի բուժում է իրականացվել այդ հիվանդներին արտերկրում և ինչ արդյունք է ստացվել։ Շատ ուսուցողական էր ավստրիական չափանիշների կիրառումը հայկական իրականության մեջ, քանի որ բոլոր հիվանդները հետազոտվել են եվրոպական ուղեցույցներով և դրվել է վերջնական ախտորոշում միայն կոմպլեքս հետազոտությունից հետո։ Հետագայում պլանավորում ենք մեր կլինիկայում կիրառել նման մոտեցում. սկզբում պիլոտային ծրագրի տեսքով ընդգրկելով որոշ  խումբ հիվանդություններ, հետագայում, լավ արդյունք ստանալու պարագայում, ամբողջությամբ կներդրվի նման մոտեցումը։ Ավստրիացի պրոֆեսորը նաև դասախոսություններ կարդաց մեր բժիշկների համար առավել դժվար ախտորոշվող հիվանդությունների վերաբերյալ:

Կենտրոնի ղեկավարը նշեց, որ համագործակցությունը շարունակական է լինելու, և  արդեն իսկ համատեղ աշխատանքի պայմանավորվածություն է ձեռքբերվել, ինչը ենթադրում է, որ բոլոր բարդ դեպքերը կնայվեն նաև ավստրիացի մասագետի կողմից՝ ինտերնետային հեռահաղորդակցության միջոցով։

3

5

7

10

11

13

14