ԱՍԹՄԱ

ԱՍԹՄԱ

Ասթման հիվանդություն  է, որին բնորոշ է շնչուղիների (բրոնխների) քրոնիկ բորբոքումը:

Գանգատներն են՝

-դժվարաշնչություն,

-դիսկոմֆորտ կրծքավանդակում,

– հևոցը և հազը, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել ինտենսիվությամբ,

-արտաշնչման փուլում օդի հոսքի անցողիկ սահմանափակումը:

Այս ամենը կարող է հանգեցնել դժվարացած, սուլող շնչառության և շնչահեղձության՝ նշում է Աստղիկ բկ-ի թոքաբան Նարե Մեսրոպյանը:

Ասթման ամբողջ աշխարհում առողջապահական լուրջ խնդիր է: Հիվանդությունը կարող է  հայտնաբերվել բոլոր տարիքային խմբերում՝ անկախ սեռից: Այն խանգարում է առօրյա կյանքի լիարժեք գործունեությանը և կարող է հանգեցնել նույնիսկ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի:

Ասթման իսպառ բուժելի չէ, սակայն հիվանդության ախտանիշները կառավարելի են: Հիվանդության հիմնական բուժումը չի կարելի իրականացնել կարճատև ազդեցության բրոնխոլայնիչ դեղորայքով` Սալբուտամոլ,Ալբուտերոլ, Էուֆիլին: Հիմնական բուժման նպատակը` չհայտնվել այնպիսի իրավիճակում,որ կարիք լինի վերը թվարկված դեղորայքի:

Ախտանիշները անհատական են յուրաքանչյուր հիվանդի համար: Գանգատներ  կարող են առաջանալ հազվադեպ, որոշակի ժամանակ, օրինակ` մարզվելիս, կամ կրեն մշտական բնույթ:

Ասթմայի ախտանշաններն են`

  • Հևոց, օդի պակասի զգացողություն, շնչարգելություն
  • Կրծքավանդակում դիսկոմֆորտ և ցավ
  • Սուլոցանման ձայն արտաշնչման ժամանակ

 

Նշաններ, որոնք վկայում են վիճակի ծանրության մասին

  • Ախտանշանները դարձել են ավելի հաճախակի և անհանգստացնող
  • Շնչառության վատացում, որը կարող է հաստատվել պիկֆլոումետրով (սարք, որը որոշում է արտաքին շնչառական ֆունկցիան)
  • Կարճատև ազդեցության բրոնխոլայնիչ ինհալյատորի`սալբուտամոլ/ալբուտերոլ, օգտագործման հաճախականության աճ

 

Ասթմայի հաճախ հանդիպող տարատեսակներն են`

  • Ասթմա, որն առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում
  • Մասնագիտական ասթմա, երբ ախտանշաններն ի հայտ են գալիս աշխատանքի վայրում գրգռիչների ազդեցության ներքո, ինչպիսիք են` քիմիական ծուխը, գազերի և փոշու առկայությունը
  • Ալերգիկ ասթմա, որն ասոցացվում է այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են`էկզեման, ալերգիկ ռինիտը, դեղորայքային կամ սննդային ալերգիաները:

 

Երբ պետք է այցելել բժշկին

Ասթմայի որոշ նոպաներ կարող են կյանքին սպառնացող վտանգ ներկայացնել: Բժշկի հետ միասնական աշխատելը կօգնի Ձեզ հասկանալ, երբ են Ձեր ախտանշանները բարդանում, և երբ Դուք կարող եք անհետաձգելի օգնության կարիք ունենալ: Նման դեպքերից են.

  • Սուլող շնչառության և հևոցի հանկարծակի առաջացում
  • Ոչ մի տեսակի լ
  • ավացում արագ ազդող ինհալյատորի օգտագործումից հետո, ինչպիսին է, օրինակ՝ ալբուտերոլը
  • Հևոց՝ նույնիսկ մինիմալ ֆիզիկական ակտիվության ժամանակ

 

 Կապնվեք Ձեր բժշկի հետ,

  • Եթե Դուք կարծում եք, որ ունեք բրոնխիալ ասթմա: Եթե ունեք հաճախակի առաջացող հազ կամ սուլող շնչառություն, կամ ասթմայի այլ ախտանշաններ, դիմեք բժշկին, քանի որ վաղաժամ բուժումը կկանխի բարդությունների զարգացումը
  • Ախտորոշումից հետո Ձեր ասթման կառավարելու համար կապ պահպանեք Ձեր բժշկի հետ: Երկարատև հսկողությունը կնպաստի Ձեր հիվանդության ախտադադարին հասնելուն, և կկանխի կյանքին վտանգ սպառնացող նոպաների առաջացումը:

 

Եթե Ձեր գանգատները խորանում են, ապա տեղեկացրեք Ձեր բժշկին, երբ

  • Ձեր բազիսային դեղորայքը ստանալով հանդերձ ձեր գանգատները պահպանվում են, կարճատև ազդեցության բրոնխոլայնիչ դեղորայքը չի թեթևացնում Ձեր ախտանշանները կամ սկսել եք ինհալյատորի օ
    գտագործման կարիքը ավելի հաճախակի ունենալ: Առանց բժշկի խորհրդատվության չփոփոխեք Ձեր ինհալյատորի չափաբաժինը, դա կարող է հիվանդության ընթացքի ծանրացմանը նպաստել:
  • Կարիք կա Ձեր բուժման սխեման վերանայելու

 

Բրոնխյալ ասթմայի խթանիչ գործոնները

  • Օդում եղած տարբեր նյութերը, ինչպիսիք են փոշին, բորբոսային մասնիկները, կենդանու մազերը, միջատների արտադրած նյութերը, խայթոցները, տարբեր ծագման թափոնները
  • Շնչուղիների ինֆեկցիաները, առավել հաճախ` վիրուսային էթիոլոգիայի
  • Սառը օդը
  • Ախտոտված օդը և ծուխը
  • Որոշ դեղամիջոցներ, որոնցից են բետտա բլոկատորները, ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղորայքի որոշ ենթատեսակներ,ինչպիսիք են`ասպիրինը, իբուպրոֆենը և այլն
  • սթրեսը
  • Սուլֆիտները եւ կոնսերվանտները, որոնք ավելացվում են որոշ տեսակի սննդամթերքի եւ խմիչքների մեջ, այդ թվում `ծովախեցգենի, չորացրած մրգերի, մշակված կարտոֆիլի, գարեջրի եւ գինու

 

Ռիսկի գործոններն են

Կան գործոններ, որոնք բարձրացնում են ասթմայով հիվանդանալու Ձեր ռիսկը .

  • Ժառանագականությունը
  • Այլ ալերգիկ հիվանդություն ունենալը, օրինակ՝ ալերգիկ ռինիտը
  • Ավելորդ քաշը
  • Ծխելը
  • Պասիվ ծխելը
  • Տարատեսակ ծխի և աղտոտված միջավայրի հետ առնչվելը
  • Մասնագիտական խթանիչները, ինչպիսիք հանդիպում են վարսահարդարման, արտադրողական և գյուղատնտեսական ոլորտում

Ասթմայի սրացման սոցիալ-տնտեսական  վնասները.

  • Քնի, աշխատանքի կամ առօրյա գործունեության խանգարում

ախտանշանների և նշանների պատճառով

  • Աշխատանքային օրերի կամ դասերի բաց թողնում
  • Շտապօգնության կանչերի կամ հոսպիտալիզացվելու դեպքեր նոպաների հետևանքով

 

Կանխարգելում 

Բրոնխիալ ասթմայի հնարավոր նոպան կանխարգելելի է,եթե դուք հստակ գիտեք գործոնը, որը նախկինում շնչարգելության պատճառ է դարձել: Դուք և Ձեր բժիշկը կարող եք մանրակրկիտ պլան մշակել, թե ինչպես բարելավել Ձեր առողջական վիճակը  և խուսափել ասթմայի սրացումից:

  • Հետևեք Ձեր կանոնակարգին. դեղորայքով հիվանդության վերահսկմանը նպատակաուղղված պլանը կազմեք Ձեր բժշկի կամ բուժող թիմի հետ:

 

Ասթման հիվանդություն է, որը մշտապես պահանջում է դինամիկ հսկողություն

Պատվաստվեք: Դա հնարավորինս կօգնի ասթմայով հիվանդներին խուսափել ռեսպիրատոր ինֆեկցիաներով սրացումներից:

  • Պարզեք և խուսափեք Ձեր ասթմայի խթանիչներից: Գտեք, թե ինչը կարող է Ձեզ մոտ նոպայի առաջացման խթան լինել
  • Ընդունեք դեղորայքը ըստ նշանակման: Այն, որ Ձեր հիվանդության ախտանշանները հսկվում են , չի նշանակում, որ Դուք պետք է ինչ որ փոփոխություններ անեք, առավելապես` ընդհատեք դեղորայքային բուժումը առանց Ձեր բժշկի հետ խորհրդակցելու: Ամեն անգամ բժշկին այցելելիս տարեք Ձեզ հետ դեղամիջոցները, որպեսզի նա ստուգի և համոզվի դեղորայքը տեխնիկապես Ձեր ճիշտ օգտագործելու մեջ
  • Ուշադրություն դարձրեք, որ եթե դուք ստիպված եք հաճախ դիմել սալբուտամոլի/ալբուտերոլի օգնությանը, ապա Ձեր հիվանդությունը վատ է հսկվում և կարիք կա դեղորայքի չափաբաժնի կորեկցիայի:

 

Աստղիկ բկ-ի թոքաբան՝ Նարե Մեսրոպյան