ԲԿ-ի պատմությունը

ԲԿ-ի պատմությունը

771

IMG_3224-(1)

«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝  այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց:

Ներկայում «Մալաթիա»  հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով։

2010թ.-ին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն ձեռքբերեց «Մալաթիա» հիվանդանոցը բավական անմխիթար վիճակում. հիվանդանոց, որտեղ աշխատում էր շուրջ 400 հոգի:

Կենտրոնի ղեկավարության առջև դրվեց գերխնդիր՝ ստեղծել գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ միաժամանակ չընդհատելով կենտրոնի աշխատանքներն ու պահպանելով արդեն եղած աշխատատեղերը։

Հիվանդանոցի գործող ծառայությունները կենտրոնացվեցին նախկին ծննդատան եռահարկ մասնաշենքում, որը վերանորոգվեց և վերազինվեց անհրաժեշտ տեխնիկայով։

2012թ.-ին գերմանացի ճարտարապետների նախագծով սկսեց կառուցվել «Աստղիկ» բժշկական կենտրոնը. կատարվեց շուրջ 30 մլն եվրոյի ներդրում, կենտրոնը հագեցվեց ժամանակակից հզոր սարքավորումներով, որոնցից շատերը եզակի են ոչ միայն հանրապետությունում, այլև ամբողջ տարածաշրջանում։

Նախկին 5 բաժանմունքի փոխարեն ներկայում բժշկական կենտրոնն ունի արդեն 30 բաժանմունք և ավելի քան 1200 աշխատատեղ։

«Աստղիկ» բկ-ն  համաշխարհային չափանիշներին համապատասխան կառուցված բացառիկ կենտրոն է, և սա վերաբերում է ամեն ինչին՝ օդափոխությանը, սեփական թթվածնային համակարգին, վիրահատարանների հարդարմանը, սարքավորումներին, լույսերին, անվտանգության համակարգին, բուժքույրերին կանչելու համակարգին:

ԲԿ-ն ունի թթվածնի կենտրոնական  մատակարարման համակարգ։ Կենտրոնն ունի 15 վիրասրահ, որից յուրաքանչյուրն ունի առանձին օդափոխման համակարգ. վիրասրահ մտնող օդը մաքրվում է սեփական օդազտիչների միջոցով՝ ապահովելով  95.5 տոկոս վարակազերծում:

«Աստղիկ» բկ-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, որն ակտիվ համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, որտեղ կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են։

Կենտրոնն ակտիվ համագործակցում է նաև ՀՀ մարզերի բուժկենտրոնների հետ՝ ոչ միայն տեղում բարեգործական այցեր կազմակերպելով, այլև տեղի մասնագետների հետ սեմինարներ, գիտաժողովներ և փորձի փոխանակում իրականացնելով։

Դրանով հանդերձ կենտրոնի գնային քաղաքականությունը չի փոխվել և բկ-ում ծառայությունների արժեքը շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ միջինից էլ ցածր:

«Աստղիկ» բժշկական կենտրոնը նոր խոսք է Հայաստանի առողջապահական համակարգում և հավակնում է դառնալ լավագույնը…

Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը՝ «Աստղիկը» բարձր նշաձող է ՀՀ առողջապահության ոլորտի համար: