Արյուն հանձնել հանուն անծանոթի. «Աստղիկ» ԲԿ-ն հրավիրում է միանալ մարդասիրական արշավին

Արյուն հանձնել հանուն անծանոթի. «Աստղիկ» ԲԿ-ն հրավիրում է միանալ մարդասիրական արշավին

1167

«Աստղիկ» ԲԿ-ն բոլոր ցանկացողներին կոչ է անում մարտի 24-ին միանալ դոնորական արյան հավաքագրման մարդասիրական արշավին:

«Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ մարդասիրական արշավին եւ արյուն հանձնել հանուն այն անծանոթի, ով դրա կարիքը կունենա, սիրով հրավիրում ենք մարտի 24-ին միանալ մեզ:

Մինչ արյուն հանձնելը հավանական դոնորն անցնում է պարտադիր որոշ հետազոտություններ (անվճար), այդ պատճառով անհրաժեշտ է նախապես գրանցվել:

Գրանցվել կարելի է հետեւյալ հղումով՝ https://goo.gl/NVShoJ

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 65 00 30 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։