8 ամիս տառապանքից հետո Աստղիկ բկ-ի մասնագետների շնորհիվ հիվանդը վերադարձավ նորմալ կյանքի

8 ամիս տառապանքից հետո Աստղիկ բկ-ի մասնագետների շնորհիվ հիվանդը վերադարձավ նորմալ կյանքի

Վերջին տարիներին վիրաբուժության մեջ  լեղապարկի և լեղուղիների հիվանդությունների հանդիպման հաճախականությունը մեծացել է, որը պայմանավորված է ինչպես  ապրելակերպի այնպես էլ սննդակարգի և շրջակա միջավայրի փոփոխությունների հետ:  Զարգացած երկրներում, ըստ տարբեր աղբյուրների, լեղաքարային հիվանդությունը հանդիպում է բնակչության 10%-15%-ի մոտ: Այդ իսկ պատճառով տարեց տարի ավելանում են հեպատոբիլիառ շրջանում կատարվող միջամտությունները, որի հետևանքով համապատասխան վիճակագրական տվյալների, մեծանում են ներվիրահատական բարդությունների հանդիպման հաճախականությունը: Արտալյարդային լեղուղիների վնասումներն առավել հաճախ հանդիպում են  խոլեցիստէկտոմիաներից, խոլեդոխոտոմիաներից, հազվադեպ՝ ստամոքսի, 12-մատնյա աղու և ենթաստամոքսային գեղձի վիրահատություններից հետո։ Բաց խոլեցիստէկտոմիաների դեպքում  արտալյարդային լեղուղիների վնասման հաճախականությունը կազմում է 0,1-0,8% ։ Ըստ Եվրոպական, Ամերիկյան և համաշխարհային էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի տվյալների՝ լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիաների դեպքում  արտալյարդային լեղուղիների վնասման հաճախականությունը   5-10 անգամ ավելի է, քան բաց խոլեցիստէկտոմիաների դեպքում։ Արտալյարդային լեղուղիների վնասման հիմնական պատճառներն են՝  բիլիոպանկրեատոդուոդենալ զոնայի անատոմիական անոմալիաները, հեպատոդուոդենալ կապանի շրջանում արտահայտված ինֆիլտրատիվ բորբոքային փոփոխությունների առկայությունը, անհրաժեշտ սարքավորումներով   հագեցվածության բացակայությունը, վիրաբույժի ցածր որակավորումը։

Կլինիկական դեպք

Աստղիկ ԲԿ ընդունվել է հիվանդ Թ.Գ.-ն (57 տ)՝ գանգատվելով արտաքին լեղային խուղակի առկայությունից, կյանքի որակի վատացումից (հիվանդը օրական  խմում էր մոտ 1լ լեղի): Իրեն հիվանդ է համարում մոտ 8 ամիս, ինչ ՌԴ Կրասնոդար երկրամասում վիրահատվել է լեղաքարային հիվանդության կապակցությամբ: Վիրահատությունից 2 օր անց հիվանդի մոտ կատարվել է ռելապարատոմիա՝ լեղուղիների արտաքին դրենավորում։ Հիվանդը դիմել է մի քանի բուժ. հաստատություն, որտեղ հաշվի առնելով վիրահատության ծավալը, անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության բացակայությունը, ձեռնպահ են մնացել տվյալ միջամտությունը կատարելուց:  Աստղիկ Բժշկական Կենտրոնում ախտորոշվել է վիճակ խոլեցիստէկտոմիայից, ընդհանուր լեղածորանի յաթրոգեն վնասումից հետո (ընդհանուր լեղածորանի հեռացում) արտաքին լեղային խուղակ:

Նկար1. Որովայնի խոռոչի օրգանների ԿՏ կոնտրաստ հետազոտություն

Կլինիկայում առկա բարձր որակավորում ունեցող վիրաբուժական թիմի և գերժամանակակից սարքավորումների շնորհիվ կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Հ.Ա. Բարսեղյանի գլխավորությամբ, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, դոց. Ա.Ա. Ոսկանյանի կողմից կատարվել է լեղուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատություն` ձևավորելով հեպատիկոդուոդենոանաստամոզ:  Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, վերքը լավացել է առաջնային ձգումով, դինամիկայում կատարվել են կլինիկա-լաբորատոր հետազոտություններ, բոլոր ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում: Հիվանդը, որը տառապում էր խորը դեպրեսիայով՝ պայմանավորված դառը լեղու ամենօրյա ընդունումով՝ կորցրել էր հույսը բնականոն կյանք վերադառնալու՝ իրեն մեկուսացնելով հասարակությունից:

Աստղիկ Բժշկական Կենտրոնի ողջ կոլեկտիվի շուրջօրյա բարձր մասնագիտական որակավորման և հոգատար վերաբերմունքի շնորհիվ  դուրս է գրվել առողջացումով:

Նմանանիտ բարդ վիրահատությունները հնարավոր է միայն գերժամանակակից սարքավորումների առկայության դեպքում, ինչպիսին են   Argon- plasma coagulation module և Harmonic scalpel & Ligasure:

1. Argon- plasma coagulation module

2. Harmonic scalpel & Ligasure