ԱՌՈՂՋ ՍՆՆԴԱԿԱՐԳ՝ ԸՆԴԴԵՄ ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ

ԱՌՈՂՋ ՍՆՆԴԱԿԱՐԳ՝ ԸՆԴԴԵՄ ՃԱՐՊԱԿԱԼՄԱՆ

Մարդու օրգանիզմն ամբողջական համակարգ է, որն օժտված է ինքն իրեն կարգավորելու, վերականգնելու, ապա­քինելու կարողությամբ:

Համապատասխան սննդի ու հանգստի պայմաններում մարդու օրգանիզմը ան­թերի կատարում Է իր գործառույթները:

Սակայն, որպես կանոն, մարդիկ անխ­նա շահագործում են իրենց սեփական օրգանիզմը՝ չարաշահելով ալկոհոլի, ծխախոտի, սուրճի և մսի օգտագործումը, որը բերում Է օրգանիզմում թթվայ­նության չափից ավելի բարձրացմանը, թունավոր նյութերի կուտակմանը, ինչն Էլ իր հերթին հիվանդությունների առա­ջացման պատճառ Է դառնում:

Ահա թե ինչու առողջ լինելու համար չափազանց կարևոր Է ճիշտ սնվել և օգտագործել այնպիսի սնունդ, որը կապահովի ամբողջ օրգանիզմի համար անհրաժեշտ միկրո և մակրո Էլեմենտների քանակը:

Ահա օգտակար սննդամթերքների մի ցանկ, որը կօգնի ձեզ ճիշտ կազմել ձեր օրվա սննդակարգը.

Հացահատիկ.

պարունակում Է ածխաջրեր, որոնք շատ կարևոր են օր­գանիզմի Էներգետիկ հաշվեկշռի պահ­պանման համար: Պարունակում Է սպի­տակուցներ և մի շարք վիտամիններ: Ունի աղիները մաքրելու հատկություն: Հացահատիկի կանոնավոր օգտագործումը կարող Է իջեցնել խոլեստերինի մակարդակը, փոքրացնել որոշակի հի­վանդությունների առաջացման ռիսկը (շաքարախտ, ուղիղ աղիքի քաղցկեղ):

Միրգ և բանջարեղեն.

հասուն մարդը մեկ տարվա ընթացքում պետք Է օգտագործի մոտ 180կգ միրգ և բան­ջարեղեն, այսինքն՝ օրվա ընթացքում պետք Է մինիմում 600 գրամ միրգ և բանջարեղեն ներառել սննդակարգի մեջ: Այս դեպքում գարնանային ավիտամինոզը ձեզ չի սպառնա: Շատ օգտակար են մրգային կամ բանջարեղենային հյութերը, հատկապես առավոտյան՝ նախա­ճաշի ընթացքում: Սրանք հագեցած են սնուցող նյութերով և վիտամիններով: Վիտամինների առատությամբ հատկա­պես առանձնանում են հատապտուղները: Մորին կարելի Է օգտագործել որպես բնական ասպիրին, սև և կարմիր հաղարջը՝ որպես հակաբորբոքային միջոց:

Կաթնամթերք.

կաթնամթերքը (պանիր, կաթ, յոգուրտ, կաթնաշոռ) կալցիումի մեծ քանակություն Է պարունա­կում, որն անհրաժեշտ Է ամուր և գեղե­ցիկ ատամներ, եղունգներ և մազեր ունենալու համար:

Մսամթերք.

այս խմբում ամենաօգ­տակարը համարվում է ձկան միսը, քանի որ այն հարուստ է ֆոսֆորով: Ֆոսֆորը շատ օգտակար է տեսողության համար: Ձկան միսը հարուստ է omega-3 յուղով, որն իջեցնում է խոլեստերինը: Մսի մյուս տեսակները (տավար, խոզ, ոչխար) ավելի դժվարամարս են. օրգանիզմից 6-7 ան­գամ ավելի շատ էներգիա է պահանջվում դրանք մարսելու համար:

Մեղր.

սա համարվում է հնագույն դեղամիջոցներից մեկը: Այն հարուստ է վիտամիններով և պրոտեինով: Չնայած, որ մեղրն ունի բարձր կալորիականութ­յուն՝ այն օգտագործվում է նաև տարբեր դիետաների ժամանակ:

Այս ամենից բացի պետք է չմոռանալ օրգանիզմի նորմալ կենսագործունեութ­յունն ապահովող ևս մի կարևոր տարր՝ ջուրը: Օրական մարդը պետք է օգտա­գործի նվազագույնը 2 լիտր մաքուր, քլոր չպարունակող ջուր՝ օրգանիզմում կու­տակված թունավոր նյութերը դուրս բե­րելու համար:

Առողջ սննդի մասին խոսելիս չպետք է մոռանալ անդրադառնալ բազմատե­սակ դիետաներին, որոնք այսօր իգական սեռի սննդակարգի հիմնաքարն են կազ­մում: Հարկ է նշել, որ մասնագետները խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել դիետայի ընտրության հարցում, քանի որ վերջինիս ճիշտ ընտրությունից է կախ­ված օրգանիզմի նորմալ կենսագործու­նեությունը ճիշտ ընտրված դիետան կօգնի նի­հարել առանց վնասելու և թուլացնելու օրգանիզմը:

Մրգերով, բանջարեղենով, կաթնամթերքով հագեցած դիետան թե՛ կլրացնի օրգանիզմի վիտամինային պաշարը և թե՛ կօգնի ավելի առույգ ու թեթև զգալ: