ԱՌՈՂՋ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

ԱՌՈՂՋ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Մինչ ցուրտ եղանակը կարող է հետ պահել ոմանց դրսում ֆիզիկական ակտիվությունից, սառը եղանակին մարզվելն ունի մի քանի առավելություն՝ ի տարբերություն տաք եղանակի:

Սառը եղանակին կարիք չկա տանել շոգն ու խոնավությունը: Ձմեռային սառնությունը կարող է նույնիսկ զվարթացնել ու կենսունակ դարձնել:

Ցրտին ձեր մարմինն ավելի լավ կարող է կարգավորել ջերմափոխանակությունը: Սա նշանակում է, որ դուք կարող եք հաճախ մարզվել ավելի երկար, հետևաբար դուք կարող եք վառել շատ ավելի շատ կալորիաներ:

Էքստրեմալ ջերմաստիճանում մարզվելը՝ շոգին, թե ցրտին, ապացուցել է դիմացկունությունը և մտավոր հնարավորությունը մեծացնելու կարողությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցուրտ եղանակին դրսում գտնվելը կարող է սպիտակ ճարպը՝ հատկապես գոտկատեղի ու ազդրերի ճարպը, վերածել կալորիաները վառող բեժ կամ շագանակագույն ճարպի:

Շագանակագույն ճարպը վառում է կալորիաները ջերմություն ստեղծելու համար: Շագանակագույն ճարպը հաճախ անվանում են «լավ» ճարպ, որովհետև այն ավելի շատ օգնում է վառել, քան կուտակել ճարպերը:

2014 թվականի ուսումնասիրությունը, որը հրապարակվեց Կլինիկական էնդոկրինոլոգիայի ու մետաբոլիզմի ամսագրում, ցույց տվեց, որ մարդիկ շագանակագույն ճարպի ավելի շատ գենետիկ ցուցանիշներ ունեն ձմռանը, քան տաք ամիսներին: Սա կարող է հուշել այն մասին, որ ձմռանն ավելի շատ կալորիա է վառվում, քան մարմինն ինքն է անջատում:

«Շագանակագույնի վերածվող ճարպային հյուսվածքները կարող են գիրությունից պաշտպանվելու գերազանց միջոց լինել: Այն ավելի շատ կարող է մարմնում մեծ քանակությամբ կալորիաները վառել, քան վերածել դրանք հավելյալ ճարպային հյուսվածքների». ասաց այդ ուսումնասիրության հեղինակ դոկտ. Ֆիլիպ Ա. Քերնը մամուլի հաղորդագրության մեջ: