ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին Աշտարակ քաղաքում կայացավ կոնֆերանս «Բժշկության արդի խնդիրներ» թեմայով, որի մասնակիցներն էին Արագածոտնի մարզի բժիշկները: Կոնֆերանսի բացումը նշանավորվեց Արագածոտնի մարզպետարանի և «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի կնքումով. Արագածոտի մարզպետ Սարգիս Սահակյանը և «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բկ-ի տնօրեն` Ասատուր Ասատրյանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ դրանով իսկ ապագա համագործակցության հիմք դնելով։

26

Բացման խոսքով հանդես եկավ «Նատալի ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Մնացականի Կուրղինյանը, ով ներկայացրեց 1965 թվականին հիմնադրված «Մալաթիա» հիվանդանոցի անցած ուղին, որի իրավահաջորդն է այսօր «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» բժշկական կենտրոնը:

13

Կոնֆերանսի առաջին մասը նվիրված էր սրտաբանությանը։ Զեկույցներով հանդես եկան «Նատալի ֆարմ Մալաթիա» բկ-ի մասնագետները:
«Նախասրտերի շողացման նոր ուղեցույցները թեման» ներկայացրեց ԲԿ-ի Սրտաբանական, առիթմոլոգիական կենտրոնի ղեկավար Զառա Կարտոյանը,

32

սրտի ռիթմի խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումները ներկայացրեց սրտաբանական կենտրոնի մասնագետ Հերմինե Պողոսյանը,

35

սրտի իշեմիկ հիվանդությունների մասին խոսեց ինվազիվ կարդիոլոգիայի ծառայության ղեկավար Միքայել Ադամյանը,

34

«Ցերեբրալ իշեմիկ ինսուլտների էթիոպաթոգենիկ ախտորոշման եւ բուժման ժամանակակից մոտեցումները» թեման ներկայացրեց Նյարդաբանական բաժանմունքի վարիչ, բգթ Զոհրաբ Գրիգորյանը։

36

Երկրորդ մասն ընդհանուր վիրաբուժությանն ու օնկոլոգիային էր վերաբերում։ «Դիաբետիկ ոտնաթաթ» թեման ներկայացրեց ԲԿ-ի Անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Գալուստ Բարաղամյանը,

39

վահանաձեւ գեղձի խնդիրները դիտարկեց վիրաբույժ Արմեն Վարժապետյանը,

33

վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի մեջ արթրոսկոպիկ եղանակով ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին խոսեց վնասվածքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը,

40

կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման թեման ներկայացրեց բժիշկ-սոնոգրաֆիստ Նառա Համբարձումյանը,

131

կոլորեկտալ քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդներին ծանոթացրեց Օնկոլոգիայի եւ քիմիաթերապիայի ծառայության ղեկավար Գայանե Ղազարյանը,

43

շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին խոսեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Բորոյանը:

44

Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ ՍԻԼՎԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ.
– Համագործակցության առաջին քայլն իրականում հենց բժշկական կենտրոնն է կատարել, որին մենք էլ, անշուշտ, ընդառաջ քայլ արեցինք: Հուշագիրը ենթադրում է շարունական համագործակցություն բոլոր այն ծառայությունների գծով, որոնք իրականացվում են «Մալաթիա» ԲԿ-ում լինի և չեն իրականացվում մեր մարզի բկ-ներում: Բժշկական կենտրոնը հատուկ զեղչային համակարգ է առաջարկում մեր մարզի բնակիչների համար, որը կետ առ կետ կմշակվի և հավելվածների տեսքով կկցվի սույն հուշագրին։ Որպես համագործակցության առաջին քայլ՝ արդեն նոյեմբեր ամսին «Նատալի ֆարմ Մալաթիա» բկ-ի բժիշկների մասնկացությամբ կկայանան «Բաց դռների օրեր» մեր մարզում:
Սա առաջին կոնֆերանսն է, որ կազմակերպվում է մեր մարզում, և որպես առաջին, կարծում եմ, հաջող ստացվեց։ Հետագայում մեր եւ «Նատալի ֆարմ Մալաթիա» բկ-ի բժիշկների հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն այն առումով, որ մենք կկազմակերպենք թեմատիկ կլոր-սեղան քննարկումներ ոլորտում առկա խնդիրների քննարկման շուրջ։
Երեւանի պետական բժշկական համալսարանի բժշկագիտության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Նատալի ֆարմ Մալաթիա» բկ-ի վիրաբույժ ԱՐՄԵՆ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ.
-Սա շատ հետաքրքիր նախագիծ է, որը, հուսով եմ, շարունակական կլինի: Հիմնականում մասնակցում էին Արագածոտնի մարզի ընտանեկան բժիշկները, ովքեր առաջինն են շփվում հիվանդների հետ: Այս կոնֆերանսը կարեւորվեց նրանով, որ փորձառու մասնագետները կարեւորագույն ինֆորմացիա հաղորդեցին բժշկական առաջին օղակում աշխատող ընտանեկան բժիշկներին: Հենց միայն այդ իմֆորմացիայի շնորհիվ բուժման ընթացքը շատ ճիշտ կընթանա եւ չեն տուժի հիվանդները: Այս կոնֆերանսը ողջունելի է նաեւ այն առումով, որ քաղաքում եւ մարզում աշխատող բժիշկները ծանոթանում են միմյանց հետ եւ համագործակցությունը ճիշտ է կայանում: Ուրախ եմ, որ մասնակցեցի, բովանդակալից ելույթներ էին, շատ ակտիվ էին բոլոր մասնակիցները, կարեւոր հանդիպում էր:

Թալինի տարածաշրջանի ընտանեկան բժիշկ ԱԼՎԱՐԴ ԾԱՏՈՒՐՅԱՆ.
-Քանի որ մարզերում նորությունները շատ ուշ են հասնում, դրա համար էլ մեծ հաճույքով մասնակցում եմ բոլոր կոնֆերանսներին: Այս կոնֆերանսին քննարկվեցին շատ արդի թեմաներ, որոնք շատ հետաքրքիր մատուցվեցին։ Ինձ համար հատկապես տպավորիչ էր շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշմանը եւ բուժմանը նվիրված պրոֆեսոր Բորոյանի ելույթը: Մենք մինչեւ այս հուշագիրն էլ համագործակցում էինք «Նատալի ֆարմ Մալաթիա» բկ-ի հետ, և ուրախ ենք, որ այսուհետ մեր համագործակցությունը արդեն պաշտոնական բնույթ կկրի։

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 14  1737 18 19 20 21 22 24