Զգուշացեք՝ վտանգավոր է

Զգուշացեք՝ վտանգավոր է

Հիշում եմ` մանկության տարինե­րիս նվիրական երազանքը շուն կամ կատու պահելն եր: Ուզում էի գրկել, խնամել իրական «խաղալիքս», արժանի անուն տալ, հետևել շարժուձևերին: Ընկերուհուս փոքրիկ շնիկը տնային կենդանիների նկատմամբ մեծ հետաքրքրություն եր արթնացրել ինձ մոտ, միայն թե ես վախենում էի շներից, փոխարենը ծնողներիս խնդրում էի փիսիկ պա­հելու հնարավորություն ընձեռել:

 Երեխաներից շատերի հա­մար ծննդյան օրվա նվերնե­րի ժապավենածածկ տուփն անասելի երջանկություն է խոստանում հատկապես այն դեպքում, երբ բացելիս նրանց դիմավորում է մի փոքրիկ փիսիկ կամ շնիկ: Կենդանիներ պահելու գայթակղությունը մեզանից շատերը չեն կարողանում շրջանցել: Փի­սիկը կամ շնիկը դառնում են ընտանի­քի լիիրավ անդամ՝ տանտերերի հետ անցկացնելով իրենց հետագա կյան­քը: Կենդանին անփոխարինելի ընկեր ե մանավանդ այն դեպքում, երբ տան միակ երեխայի հետ կիսում ե նրա մե­նակությունը: Կենդանիները, իրոք, էապես տարբերվում են այն տիկնիկնե­րից կամ ավտոմեքենաներից, որոնցով մի տևական ժամանակ խաղալուց հե­տո երեխան հոգնում է ու դեն նետում: Իսկ կենդանիների հետ անբացատրելի զգացողություններով և զգացմունքնե­րով կապվում են ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները: Նվիրվածութ­յունը երբեմն այնքան փոխադարձ է լի­նում, որ կենդանին դառնում է երեխայի անփոխարինելի «խաղալիքը», մեծա­հարուստի միակ ժառանգորդը, աղքա­տի անբաժանելի ընկերն ու վշտակիցը, փոքրիկի դայակը, այդպիսով՝ նաև մեծի հոգսի թեթևացնողը: Դավաճանությու­նը խորթ է նրանց. եթե սիրում են իրենց տերերին, ապա՝ մեկընդմիշտ և առանց տատանվելու: Այլ հարց է, որ տերե­րը երբեմն տարբեր հանգամանքների բերումով հրաժարվում են իրենց սիրելի կենդանիներից և թողնում նրանց բախ­տի քմահաճույքին:   Ուսումնասիրելով ընտանի կենդանիների վարքագիծը՝ կարելի է հետաքրքիր հետևություննե­րի հանգել. կենդանին առաջնորդվում է բնազդով և վտանգավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ իր անվտան­գությունը երաշխավորված է: Օրինակ՝ կատուները համարվում են երեխաների յուրահատուկ դայակներ: Կծիկի հետ խաղալով՝ նրանք կարող են երեխայի ու­շադրությունը երկար պահել իրենց վրա: Կատուների ճանկերը ներքաշվող են. երեխայի հետ խաղալիս նրանք ճանկե­րը հավաքում են փոքրիկ բարձիկների մեջ, բայց անխնա են դառնում այն ժա­մանակ, երբ դուրս են գալիս որսի: Նման դեպքերում շները գործի են դնում իրենց ատամները: Բայց չէ՞ որ նրանց չնեղաց­նելու դեպքում մարդն ունենում է մի լավ բարեկամ: Շներն օգնում են հանգստա­նալ, թոթափել լարվածությունը, ձերբա­զատվել բարդույթներից: Փաստորեն, կենդանի պահող յուրաքանչյուր անձ սկսում է ապրել նրա հետ ու սովորել հաղորդակցման մի արտասովոր լե­զու, որտեղ նույնքան զգացմունքներ ու հոգևոր փոթորիկներ կան, որքան մեր բառերում: Տարբերությունը միայն այն է, որ եթե մարդկանց բառերը երբեմն կա­րող են դատարկ կամ սուտ լինել, ապա կենդանու «բառերում» չկան այդպիսիք: Հաճախ բառերի փոխարեն խոսուն է դառնում շան կամ կատվի վարքագիծը: Օրինակ, երբ շունը կամ կատուն նյար­դային են, ագրեսիվ ու կամակոր, ուրեմն տիրոջ հոգածության և շոյանքի կարիքն ունեն: Երբ կատուն ճանկռոտում է գոր­գը, նշանակում է, որ անհանգիստ ու վա­խեցած է կամ տաք շորով փաթաթվել է ուզում: Շներ ու կատուներ պահելու լավ և վատ կողմերը կարելի է շատ երկար քննարկել: Զարմանալի չէ, որ այս՝ «իրար չհանդուրժող երկյակը» մարդու կողքին դարեր ապրելով՝ դարձել է բազմաթիվ գեղարվեստական գլուխգործոցների գլխավոր դերակատար:

ՍԱ կատուն «փոխադրամիջոց»

30-34Հին Եգիպտոսի փարավոն­ների հանգստարաններից բացի ուսումնասիրողները հայտնաբերել են յուրահատուկ փոքրիկ դամբարաններ, որտեղ թաղված են եգիպտացիների պաշտանմունքի առարկա հանդիսացող սև կատուները: Դամբարանների վեհաշուք տեսքը, երբեմնի ոսկե հարդարանքի պարագա­ները զարմացրել են պեղումներ կատա­րող գիտնականնե­րին. սև կատուն եգիպտացիների սիրելի տոտեմն էր: Այսօր էլ ժողովրդա­կան հավատալիքներում պահպանվում է յուրօրինակ վախ և ակնածանք սև կատվի նկատմամբ: Կատուն կտրե՛ց ճանապարհդ, ծրագրածդ գործերը հետաձգիր, միևնույնն է՝ չի ստացվելու: Ասում են՝ իբր նա ման է տալիս հանդերձ­յալ աշխարհի հոգիներին: Ահա այսպիսի նախապաշարումների և սովորություն­ների հերոս է կատուն: Բայց չմոռանանք, որ տան նորամուտին առաջինը կատու են շեմքից ներս թողնում, նրա քնած տե­ղը կարող է տերերին ճիշտ կողմնորոշել մահճակալների տեղադրման վայրի մասին: Կատուն նաև «բժիշկ» է. գլխացավի և արյան բարձր ճնշման դեպքում հարկ է միայն շոյել փափկամազիկին և չեք էլ նկատի, թե ինչպես է անցնում գլխացա­վը, կարգավորվում նյարդային համա­կարգը: Կատուն բա­ցառիկ մաքրասեր է: Նա իր և ձագերի վրա­յից հաճախ է մաքրում աղտեղությունը և եթե սովո­րեցնեն, ապա արագորեն կվարժ­վի հոգալ իր պետքերի մասին այնտեղ, որտեղ թույլատրվում է: Այս կենդանուն հարկավոր է ամեն օր սանրել մանրատամ սանրով, որպեսզի փափկի մորթին և նրա վրայից միջատները ոչնչանան: Կանոնավոր սանրելու դեպքում վերա­նում են նույնիսկ ստամոքսային հիվան­դությունները: Մինչ այսօր էլ առեղծվա­ծային կատվին մարդը սիրում է պահել իր կողքին՝ տանը:

Հետաքրքիր է

Երկրորդ    աշխարհամարտի տարիներին ավերված ու քարուքանդ եղած տարածքները կրծողների համար այլևս հետաքրքիր չէին: Նրանք սնունդ էին փնտրում ամենուր՝ անգամ մարդա­շատ խրամատներում՝ տարածելով տուլյարեմի կոչվող վտանգավոր և ծանր մի հիվանդություն: Համաճարակի բնույթ ստացած հիվանդությունը խոստանում էր օգնել թշնամուն, երբ գիտնականները դիմեցին կատուների օգնությանը: Սկսե- ցին խրամատներում պահել յուրօրինակ զինվորներ՝ կատուներ, որոնք զբաղվում էին առնետների ոչնչացմամբ: Խնդիրն այսպիսով լուծվում էր:

Գայլը շան ազգականն է

Շան հարցում մարդու բախտն առանձնապես Է բերել: Այստեղ, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա: Հայտ­նի Է շների 400 ցեղատեսակ և ընտ- րության հնարավորությունն այս բազ­մազանության մեջ երբեմն որոշում Է բախտի քմահաճույքը: Շների նախնին գայլն Է, այդ մասին հիշում ենք հատ­կապես նրանց կատաղության ժամա­նակ: Սակայն մինչ այդ ասենք, որ այս բարի ու ազնիվ կենդանիները մարդուն հազարավոր անգամներ ապացուցել են իրենց անսահման հավատարմությունն ու նվիրվածությունը: Հին հնդկական ցեղերից շատերի համար շունը նյարդա­յին հավասարակշռություն վերականգ­նող բարի խորհրդատու Էր: Շնորհիվ իր մարմնի ջերմաստիճանի’ նա կարողա­նում Է լիցքաթափել իրեն շոյող զայրա­ցած մարդու բացասական լիցքերը, տալ նրան հաճելի զգացողություններ:

Հետաքրքրիր է

Ի տարբերություն կատուների, որոնք փայլուն տեսողություն և լսողություն ու­նեն, բայց փոխարենը՝ թույլ հոտառութ­յուն, շունը աչքի Է ընկնում իր քթըմպանի բացառիկությամբ: Նա նույնիսկ զգում Է հոտերի ամենանուրբ երանգները, մինչև անգամ’ վտանգի հոտը: Պատերազմնե­րի ժամանակ շները արագ որոշում Էին ականների գտնվելու վայրը, նամակներ Էին հասցնում հասցեատերերին, ռազ­մի դաշտից դուրս Էին բերում հիվանդ­ներին:

Պետք է իմանալ, որ…

Amazing-Cute-Cat-Couple-PhotosԿենդանիները նույնպես ժամա­նակ առ ժամանակ տիրոջ կողմից հա­տուկ հոգատարության և խնամքի կա­րիք են զգում: Տնային կենդանիներով հետաքրքրվողները պետք Է իմանան այն անհրաժեշտ միջոցառումների մա­սին, որոնք պահանջվում են՝ հիվանդությունները կանխարգելելու, կենդա­նիների առողջությունը պահպանելու համար: Անասնաբույժները խորհուրդ են տալիս կենդանին ընտրելուց անմիջապես հետո (այնուհետև’ տարվա մեջ առնվազն 2 անգամ) հետազոտութ­յան ենթարկել նրան: Շան կամ կատվի կլինիկական հետազոտության արդյունքներից հետո, երբ արդեն անասնաբույժը ստուգել Է կենդանու ընդհանուր վիճակը, հարկավոր Է անցկացնել նաև լաբորատոր հետազոտություն, որտեղ հատկապես պարզաբանվում Է արյան, մեզի բաղադրությունը: Հարկավոր Է հետազոտել կենդանու մաշկը, մազածածկը, լորձաթաղանթները (աչք, քիթ, բերան, հեշտոց և այլն): Պետք չԷ պրոֆիլակտիկ նկատառում­ներով կատվին կամ շանր լողացնելիս օգ­տագործել վարակազերծիչ դեղեր: Հար­կավոր Է ուշադրություն դարձնել նրանց կերակրացանկին, որտեղ օրվա ընթացքուում պետք Է լինեն և՝ սպիտակուցներ, և՝ ածխաջրեր: Կենդանիների կերակրման համար ցանկալի Է ընտրել միևնույն ժամը: Կենդանու կերակրամանը պետք Է տարբերվի տան մյուս ափսեներից: Կենդանիների սննդին հարկավոր չԷ խառնել սննդային հավելումներ կամ վի­տամիններ. դրանից կխախտվի նրանց նյութափոխանակությունը

ժապավենաձև վտանգ

Պարզվում է՝ այնքան էլ անվտանգ չէ տանը շուն կամ կատու պահելը: Նրանց նվիրած բոլոր հաճելի զգացողություն­ները կարող են վերափոխվել տհաճ իրականության, երբ հնչի ահազանգ էխինոկոկոզով վարակված լինելու մա­սին: Հայտնի է, որ էխինոկոկը պարկա­ճիճու է, պատկանում է ժապավենաձև որդերի տեսակին: Այս ճիճուն ընտրում է մսակեր կենդանիներին և տեղակայվում նրանց բարակ աղիներում: Հետևաբար հասկանալի է, որ կատուն և շունը այս տեսակի ճիճվակիրների առաջին շարքերում են: էխինոկոկը տիրոջը վնաս չի հասցնում, բայց երբ արտաթորանքի հետ ընկնում է արտաքին միջավայր՝ ջրի մեջ, խոտի վրա և այլն, կարճ ժամանա­կում իր տեղն է գտնում միջանկյալ միջա­վայրում՝ կովի, ոչխարի, երբեմն նույնիսկ մարդու օրգանիզմում, այս դեպքում աղիներում սկսում է զարգանալ նաև օնկոսֆերը՝ թրթուրը: Դրանից էլ զար­գանում է էխինոկոկոզ հիվանդությունը, որը քրոնիկական ճիճվային հիվանդութ­յուն է: Այս հիվանդությունը զարգա­նում է կենդանիների հետ անմիջական շփումից: Հատկապես վտանգավոր է երեխաների համար: Ստամոքս-աղիքային համակարգում ձվերը վերափոխվում են թրթուրների, թափանցում արյունա­տար համակարգ, ապա՝ լյարդ, թոքեր, գլխուղեղ, այլ օրգաններ ու հյուսվածքներ՝ առաջացնելով տարբեր մեծութ­յան հեղուկով և սկոլեքսներով՝ թրթուրի գլխիկներով լցված բշտեր: Հետաքրքիր է, որ բշտային շրջանն ընթանում է դան­դաղ, երբեմն այն կարող է տևել 10-40 տարի: Հարց է ծագում. ինչո՛վ է պայ­մանավորված այդքան երկար ընթացքը: Անասնաբույժ Արման Օհանյանը մեզ բացատրեց, որ ամեն ինչ կախված է մարդու կամ կենդանու օրգանիզմի դի­մադրողականության և վարակվածության աստիճանից: «Երբ աստիճանաբար ընկնում է իմունիտետը, մարդը գնալով սկսում է թուլանալ: Տարբեր հիվան­դություններ գլուխ են բարձրացնում՝ կարծես թե հիմնական նշանակետից ուշադրություն շեղելու նպատակով: Այս ճիճվի տեղակայման հիմնական վայրը թոքերն են, դրա համար էլ ամենից շատը թոքային բնույթի խնդիրներ են դրսևոր­վում:

dog-wallpaper-12

Սկսվում է հազ, որի ժամանակ հարուցիչները կերակրափող են ընկնում ու շարունակում են իրենց ճանապարհը»: Ի դեպ, այն տեսակետը, թե շնչու­ղիների միջոցով կարելի է վարակվել էխինոկոկոզով, անասնաբույժը հերքեց, բացատրելով, որ վերոթվարկյալ հան- գամանքներն են միայն էխինոկոկոզի տարածման աղբյուրները: Հի­վանդության ընթացքն ունի երկու ելք. մի դեպքում՝ պատռվում են բշտերը՝ առաջացնելով ալերգիկ երևույթներ, թունավո­րում, կոմա, մյուս դեպ­քում՝ տեղի է ունենում հետաճ ու կրակալում՝ առողջացում:                Բուժման միակ ճանապարհը վիրահատությունն է: Արման Օհանյանը խոր­հուրդ տվեց հետևել հիգիենայի կանոններին. «Հարկավոր է կատա­րել նախևառաջ շների և կատունե­րի ճիճվաթափություն, ախտահան­ված օրգանների վարակազերծում, սննդամթերքի, կանաչեղենի, սանի­տարահիգիենիկ կանոնների պահ­պանում՝ զերծ մնալու համար բազմաթիվ ճիճուներից ու վնասակար հարուցիչներից»:

 Հ.Գ.

Այնպես որ կենդանի ունենալու՝ երեխայի փոքրիկ քմահաճույքը բավարարելուց առաջ լավ կլինի նա­խապես մտածել հետագա քայլերի մասին: Հարկավոր է լավ ուսում­նասիրել տվյալ կենդանու առանձնահատկությունները, նրա հիվան­դությունները և նոր միայն կատարել ծննդյան օրվա նվերի, տուփի, ժապավենի ընտրություն:

Նյութը’ Լուսինե Հայրապետյանի
«Ֆարմ Արմենիա» ամսագիր, համար 1

NO COMMENTS

Թողնել պատասախան