Ո՞րն է «Աստղիկ» ԲԿ-ի անեսթեզիոլոգիական նոր սարքավորումների առավելությունը. մասնագետի պարզաբանումը

Ո՞րն է «Աստղիկ» ԲԿ-ի անեսթեզիոլոգիական նոր սարքավորումների առավելությունը. մասնագետի պարզաբանումը

2003

Վերջին սերնդի անեսթեզիոլոգիական սարքավորումը, որ տեղադրվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, հնարավորություն է տալիս կրճատել օգտագործվող անեսթետիկների չափաբաժինը, ինչը զգալիորեն հեշտացնում է պացիենտի հետվիրահատական արթնացումը, ինչպես նաեւ` նրա ստացիոնար բուժման տեւողությունը:

Ինչպես պատմեց եւ ցույց տվեց «Աստղիկ» ԲԿ սրտի վիրաբուժության բաժանմունքի անեսթեզիոլոգ Եվա Կրասնիկովան, ի տարբերություն սովորական, ստանդարտ լարինգոսկոպների (կոկորդադիտակ), որոնք դեռեւս կիրառվում են շատ հիվանդանոցներում, վերջին սերնդի վիդեոլարինգոսկոպները եւ ֆիբրոսկոպները հնարավորություն են տալիս չվնասել պացիենտի հյուսվածքները ինտուբացիայի ժամանակ: Բժշկին եւս հարմար է նրանցով աշխատել, քանի որ տեսապատկերների միջոցով կարողանում է վերահսկել իր գործողությունները:

Բժշկի խոսքով` նարկոզի նոր ապարատը հնարավորություն է տալիս կրճատել անեսթետիկների չափաբաժինը, քանի որ այն հիանալիորեն սինքրոնանում է պացիենտի շնչառությանը: 140 պացիենտների հետազոտությունը, որոնց «Աստղիկ» ԲԿ-ում արել են անեսթեզիա` նոր սարքավորման կիրառմամբ, ցույց է տվել, որ անեսթետիկների օգտագործումը կրճատվել է մոտավորապես չորս անգամ:

Ինֆուզոմատը, որ տեղադրված է սրտային բաժնի վիրահատարանում, նույնպես բժշկական տեխնիկայի վերջին խոսքն է. այն բավականին հեշտացնում է բժշկի աշխատանքը եւ բացառում է մարդկային սխալի գործոնը: Անեսթեզիոլոգի պարզաբանմամբ` հին ինֆուզոմատներով աշխատելիս, բժիշկն ինքն էր հաշվարկում, թե պացիենտը պրեպարատի որքան քանակություն պետք է ստանա որոշակի ժամանակահատվածում: Այժմ այդ ամենը հաշվարկում է ապարատը, իսկ բժիշկը միայն պետք է մուտքագրի պացիենտի քաշի եւ օգտագործվող դեղամիջոցի տվյալները:

Երբ մենք նկարահանումներ էինք անում վիրահատարանում, անեսթեզիոլոգները սրտի վիրահատության էին պատրաստում երիկամային քրոնիկ անբավարարվածությամբ պացիենտի, որը պարբերաբար հեմոդիալիզ է ստանում: Դա, ասում է Եվա Կրասնիկովան, անեսթեզիայի ժամանակ ստեղծում է լրացուցիչ դժվարություն. երիկամային հիվանդների ստացած դեղորայքի հաշվարկը պետք է լինի առավելագույնս ճշգրիտ, որպեսզի նվազագույնի հասցվեն կողմնակի ազդեցությունները: Վիրահատությունից հետո այդպիսի պացիենտները, որպես կանոն, կարիք են ունենում հեմոդիալիզի, եւ «Աստղիկ» ԲԿ-ի առավելությունը, որպես բազմապրոֆիլ հիվնադանոց, նաեւ այն է, որ այստեղ կա հեմոդիալիզի բաժին, եւ պետք չէ հիվանդին տեղափոխել որեւէ այլ տեղ:

NEWS.am Medicine

NO COMMENTS

Թողնել պատասախան