Ամանորյա տոներն ավելի հաճելի անցկացնելու 8 միջոց

Ամանորյա տոներն ավելի հաճելի անցկացնելու 8 միջոց

Տոները հաճախ բերում են ուրախության, սիրո եւ ծիծաղի ակնթարթներ, սակայն հետո, երբեմն, հետեւանքները կարող են հանգեցնել անսպասելի սթրեսի եւ դեպրեսիայի: Սա տարվա ամենազբաղված ժամանակն է, որը լեցուն է առևտրով, խնջույքների պտրաստություններով, թխելու և մաքրելու արարողություններով, և այս ցուցակը շարունակական է:

Նման պահանջները կարող են բարձրացնել Ձեր սթրեսի մակարդակը:

Դրանից խուսափելու համար մենք ձեզ առաջարկում ենք 8 արդյունավետ միջոց, որոնք կօգնեն Ձեզ վայելել տոները.

Դուրս եկեք

Եթե Դուք Ձեզ միայնակ եք զգում կամ մեկուսացված, փնտրեք համայնքային կամ  սոցիալական միջոցառումներ, քանի որ դրանք կլցնեն ձեր առօրյան և կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Աշխատեք կարիքավորների համար կերակուր մատակարարող ճաշարանում, կազմակերպեք նվերի բաժանում, կարդացեք երեխաների համար  կամ օգնեք ձեր հարեւանին:

Շարժվեք

Շարժվելն ուղղակի հրաշալի է սթրեսի և դեպրեսիայի համար: Մարզվեք, զբոսնեք, պարեք կամ զբաղվեք տնային գործերով՝ Ձեր նախընտրած երաժշտության ներքո:

Զվարճացեք

Ժամանակ գտեք անելու այն, ինչը Դուք լիցքաթափող կամ զվարճալի եք գտնում: Դիտեք Ձեր սիրելի ֆիլմը, երեկոյան մեքենայով փոքր շրջագայություն կատարեք և դիտեք դրսի լույսերը, կամ անցկացրեք ժամանակը տանը՝ տաք շոկոլադով և լավ գրքով:

Հաշվարկեք Ձեր բյուջեն

Մինչ ուտելիքի կամ նվերների համար գնումների դուրս գալը, որոշեք թե որքան գումար Դուք կարող եք ծախսել, և սահմանափակվեք նախատեսվածով:  Հաշվի առեք, որ կան այլընտրանքային տարբերակներ, ինչպիսիք են բարեգործություն կատարելը, տանը պատրաստած նվերներ նվիրելը կամ ընտանեկան նվերների փոխանակում կատարելը:

Պլանավորեք նախապես

Սահմանեք որոշակի օրեր առեւտրի, թխելու, ընկերներին այցելելու եւ այլ գործունեության համար: Պլանավորեք Ձեր ճաշացանկը, ապա կազմեք առևտրի ցուցակը:  Դա կօգնի կանխել վերջին րոպեների խառնաշփոթութը` կապված մոռացված բաղադրիչների եւ նվերների գնման հետ: Ժամանակն ավելի ուրախ անցկացնելու համար առաջարկեք մյուսներին միանալ Ձեզ:  Պլնավորեք շաբաթական առնվազն մեկ բան, որը Դուք կանխատեսում եք անել տոներից հետո:

Սահմանափակեք  Ձեր ակնկալիքները

Մի մտածեք, որ Դուք պետք է համապատասխանեք ԶԼՄ-ների կամ սոցիալական լրատվամիջոցների ներկայացրած անիրական սպասելիքներին:  Շատ գործերով ծանրաբեռնվելը, չափից դուրս շատ գումար վատնելը, շատ ուտելը կամ խմելը կարող է հանգեցնել էլ ավելի մեծ հիասթափության զգացումների: Պարզ մտածեք. նորմալ է <<ՈՉ>> ասելը  տարվա ցանկացած ժամանակ:

Մի կողմ դրեք տարբերությունները

Ընդունեք Ձեր հարազատներին և ընկերներին այնպիսին, ինչպիսին իրենք  կան: Մի կողմ դրեք դժգոհությունները, մինչև տոներից հետո կընձեռվի ավելի նպատակահարմար պահ դրանք քննարկելու: Նաև, ըմբռնող եղեք մնացածի նկատմամբ, եթե նրանք բարկանան կամ  վշտանան ինչ-որ հարցով: Հավանականություն կա, որ դա լինի տոնական սթրեսի և դեպրեսիայի ազդեցության հետևանքով:

Շարունակեք առողջ սովորությունները

Թույլ չտաք, որ տոները քաոսային իրավիճակ դառնան: Շատ ուտելը կամ խմելը միայն ավելացնելու է Ձեր սթրեսի և մեղքի զգացուղությունը:  Սնվեք առողջ խորտիկներով նախքան տոնական խնջույքին գնալը, այդպես դուք չեք չարաշահի քաղցրավենիքը, պանիրը կամ խմիչքի քանակը: Քնեք հնարավորինս շատ: Ժամանակ գտեք րվա ընթացքում որևէ լիցքաթափող գործով զբաղվելու: Գտեք Ձեզ նոր սիրած զբաղմունք:  Վերադարձեք <<ուտել և մարզվել>> ուղու վրա:

Եվ վերջապես՝ վայելեք տոները, և այն ամենը, ինչ կհաջորդի տոներին: