Այն հարցին, թե ի՞նչն է դարձնում ուտելիքներն առավել համեղ, կա մի պարզ...

Այն հարցին, թե ի՞նչն է դարձնում ուտելիքներն առավել համեղ, կա մի պարզ պատասխան՝ աղը

Բայց դրա հետ մեկտեղ, ցավոք, աղը կլանում է հեղուկը, կլանում է ջուրը, և այն մնում է Ձեր օրգանիզմում:
Ինչպես նշում են սրտաբանները՝ աղը կարող է առաջացնել ճնշման բարձրացում և սրտի աշխատանքի խափանում:
Երբ սրտի պոմպային ֆունկցիան թերանում է, այն չի կարողանում պատշաճ կերպով բավարարել օրգանիզմի պահանջները, իսկ երբ օրգանիզմում ավելանում է հեղուկի և աղի քանակը, ֆունկցիայի իրականացումն էլ ավելի է բարդանում:Մարդիկ, ովքեր ունեն երիկամների հետ կապված խնդիրներ, նույնպես պետք է հետևեն իրենց ուտելիքում աղի քանակին:
Ամերիկայի Սրտաբանների Ասոցիացիան առաջարկում է սահմանափակել աղի օրական քանակը մինչև 1500 մգ կամ ավելի քիչ. դա մոտավորապես թեյի գդալի ¾-ն է:Այն հարցին, թե ինչպե՞ս կարգավորել սննդում պարունակվող աղի քանակը, մեր պատասխանն է՝ եթե սնունդն աղի համ ունի, շատ մի կերեք:

Օրական քիչ-քիչ պակասացնելով սննդում աղի չափաբաժինը՝ ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կսկսեք հաճույքով ուտել ավելի քիչ աղ պարունակող սնունդը, որն ավելի համեղ է և օգտակար: