Մալաթիա ԲԿ բուժքույրերը` Բակունինայի անվան մեդալակիրներ

Մալաթիա ԲԿ բուժքույրերը` Բակունինայի անվան մեդալակիրներ

getImageՌԴ Տվեր քաղաքում գործում է «Գթության քույրերԵկատերինա Բակունինայի» անվան բարեգործական հիմնադրամը:

Եկատերինա Միխայլովնա Բակունինան ծնվել է 1810թ.-ին Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ընտանիքում: Թողնելով բարձրաշխարհիկ կնոջ կյանքը`դառնում է գթության քույր:  1854թ-ին նա ժամանում է պաշարված Սևաստոպոլ  և ընդունվում զինվորական հոսպիտալ: Սևաստոպոլի անկումից հետո գլխավորում է գթության քույրերի տրանսպորտատարհանման գործունեությունը, ովքեր պետք է վիրավոր զինվորներին տեղափոխեին Ղրիմից Ռուսաստանի հոսպիտալներ: Պատերազմից հետո որպես մայրապետ մեկնում է ՍանկտՊետերբուրգ, որտեղ զբաղվում է  «Սուրբ խաչ» համայնքի ներքին կազմավորման գործունեությամբ, նոր քույրերի ուսուցմամբ  և դաստիարակությամբ:

Տարաձայնություններ ունենալով Մեծն իշխանուհի ԵլենաՊավլովնայի հետ`Եկատերինա Միխայլովնան թողնում է «Սուրբ խաչ» համայնքը և տեղափոխվում Տվերի մարզի Տորժկա քաղաքից ոչ հեռու`Կազիցինո, որտեղ էլ իր միջոցներով բացում է հիվանդանոց տեղի բնակչության համար: 

IMG_0388

1877թ.-ին սկսվում է Ռուս – թուրքական պատերազմը և 67-ամյա Ե. Բակունինան մեկնում է կովկասյան կռիվների թատերաբեմ:

Կովկասյան զինվորական հոսպիտալների բուժօգնության կենտրոնը դառնում է հայկական Դիլիջան քաղաքը, որտեղ մեկուկես տարի աշխատում է  որպես գլխավոր քույր:

Ե. Բակունինան վախճանվել է 1894թ.-ին և թաղվել Տվերի մարզի Պրյամուխինս գյուղում:

1900թ.-ին Պետերբուրգի կանանց բժշկական ինստիտուտում Բակունինայի հիշատակին սահմանվում է կրթաթոշակ երկու լավագույն ուսանողների համար:

Շուրջ մեկ դար անց` 2013թ.հոկտեմբերի 12-ին, կազմակերպվեց «Գթության քույրեր Եկատերինա Բակունինայի» անվան մեդալների և վկայականներիհանձնում ՀՀ-ում:

IMG_0389

ՀՀ-ից  ՌԴ Տվեր քաղաք`«Գթության քույրեր Եկատերինա Բակունինայի» բարեգործական հիմնադրամին էին ուղարկվել բոլոր այն բուժքույրերի տվյալները, ովքեր աղետների ժամանակ մեծ օգնություն էին ցուցաբերել հիվանդներին: Ներկյացված 200 բուժքույրից միայն 16-ն արժանացան սույն պարգևին, այդ թվում` երկու բուժքույր «Նատալիֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» ԲԿ-ից` բժշկականկենտրոնի գլխավոր բուժքույր ԼիդաՍիմոնյանը և վիրահատական քույր`Ջուլիետա Կառավարիչյանը`այդ ոլորտում ցուցաբերած բարեգթության և  բարձր արժանիքների համար: Պարգևների հանձնումը տեղիունեցավ ԵՊԲՀ մեծ դահլիճում` անձամբ Տվեր քաղաքի քաղաքապետ Ալեքսանդր Կորզինի կողմից: