Կայացավ առիթմոլոգիական, սրտաբանական կենտրոնի կողմից կազմակերպված հերթական աշնանային սեմինարը

Կայացավ առիթմոլոգիական, սրտաբանական կենտրոնի կողմից կազմակերպված հերթական աշնանային սեմինարը

971417_10202581264952714_2030404481_n«Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» ԲԿ-ի Առիթմոլոգիական, սրտաբանական կենտրոնը նոյեմբերի 9-10-ին կազմակերպել էր իր աշնանային սեմինարների հերթական շարքը, որն այս անգամ նվիրված է արդի սրտաբանության հիմնախնդիրներին:

Սեմինարը կազմակերպվում է տարին երկու անգամ` աշնանը և գարնանը, որին մասնակցում են բժիշկներ Երևանից և ՀՀ մարզերից: Այս անգամ երկու օրվա ընթացքում սեմինարն ունեցավ շուրջ 260 մասնակից` սրտաբաններ, թերապևտներ, կլինկական օրդինատորներ, ուսանողներ:

Նախորդ սեմինարներին մասնակցել են նաև բժիշկներ արտերկրից: Սեմինարի պատասխանատուներն էին` ՈՒԾԿԿ նախագահ Մարիամ Սապոնջյանը և ԱՍԿ Կառավարիչ Հովհաննես Պապոյանը:

Սեմինարի առաջին օրը ներկայացվեցին«Հղիությունը և սրտի կառուցվածքային հիվանդությունները» /խոսնակ` բժ. Տ.Բ. Հովակիմյան, MD սրտաբան –առիթմոլոգ/ և «Սրտի ռիթմի խանգարումները հղիների մոտ»  /խոսնակ` բժ. Մ.Ս. Սապոնջյան, MD սրտաբան- առիթմոլոգ/ թեմաները:

Նոյեմբերի 10-ին ներկայացվեցին «Դեղապատ և ոչ դեղապատ ստենտներ»  /խոսնակ` բժ. Մ.Յ. Ադամյան, MD միջամտականսրտաբան/, «Վերփորոքային պարոքսիզալ տախիկարդիաներ» /խոսնակներ` բժ. Ա. Դանոյան, MD միջամտականսրտաբան–առիթմոլոգ, բժ.  Հ. Պողոսյան, MD  միջամտականսրտաբան- առիթմոլոգ, բժ. Ս. Բարսամյան, MD  միջամտականսրտաբան- առիթմոլոգ/ թեմաները:

Յուրաքանչյուր թեմայի ներկայացումից հետո ժամանակ էր հատկացվում թեմատիկ քննարկմանը, որն անցնում էր բավական աշխույժ և հետաքրքիր: Մասնակիցները լրացրեցին նաև սեմինարի գնահատման հարցաթեթիկներ, որոնք փաստում են տվյալ սեմինարների կարևորությունն ու առաջադրում կարևոր թեմաներ հետագա սեմինարների համար:

Սեմինարի ավարտին մասնակիցները ստացան  ՀՀ ԱՆ և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա» ԲԿ-ի կողմից հաստատված վկայականներ

1479067_10202581270672857_977283737_n 1476026_10202581272072892_1351940685_n 1475868_10202581264912713_1433628627_n 1466315_10202581270872862_127536491_n 1463951_10202581268632806_101267489_n 1463388_10202581264872712_1958641130_n 1461579_10202581264792710_89284495_n 1460135_10202581269232821_1659497586_n 1459826_10202581267912788_1204967432_n 1459079_10202581272112893_1950663112_n 1457704_10202581268712808_1683428138_n 1455877_10202581270592855_660196620_n 1453455_10202581267392775_1438614962_n 1452369_10202581267672782_1328605188_n 1452239_10202581268592805_1668776108_n 1450824_10202581264712708_1580242154_n 1425522_10202581268832811_1636171289_n 1393786_10202581269632831_1189402826_n 1393681_10202581272232896_337102831_n 1003950_10202581267552779_2013675293_n

NO COMMENTS

Թողնել պատասախան