Լիոնից հայտնի անոթային վիրաբույժը վարիկոզի բուժում կիրականացնի Աստղիկ» ԲԿ–ում

Լիոնից հայտնի անոթային վիրաբույժը վարիկոզի բուժում կիրականացնի Աստղիկ» ԲԿ–ում

2103

Սեպտեմբերի 16-ին, 17-ին և 18-ին Lioni Hopital Mermoz-ի անոթային վիրաբույժ Բենիամին Պեյրաշոն «Աստղիկ» բժշկական կենտրոնում կիրականացնի միկրոսկլերոթերապիա եւ փրփուրային սկլերոթերապիա:

Մանրամասների եւ գրանցվելու համար զանգահարել (099) 23-35-32:

Ժամանակակից բժշկությունն առաջարկում է երակների վարիկոզային լայնացման բուժման մի քանի արդյունավետ միջոց. սկլերոթերապիան դրանցից մեկն է: Միջամտության ընթացքում ուլտրաձայնային հետազոտության հսկողությամբ անոթի բացվածքի մեջ փրփուրե դեղամիջոց են ներարկում, որը սոսնձում է անոթի պատերը, իսկ հետագայում՝ ներծծվում: Այդ կերպ սխալ «աշխատող» անոթը դադարում է գործել, իսկ գեղագիտական թերությունն անհետանում է: