«Աստղիկ» ԲԿ-ի բարեգործական այցերը Սյունիքի մարզ

«Աստղիկ» ԲԿ-ի բարեգործական այցերը Սյունիքի մարզ

3930
202015թ. սեպտեմբերի 22-ից նոյեմբերի 5-ի ընթացքում «Աստղիկ» բկ-ի մասնագետներն իրականացրեցին 3 այց Սյունիքի մարզ՝ հիվանդների անվճար ընդունելություն կատարելով մարզի 6 քաղաքում և 4 գյուղում՝ ընդհանուր առմամբ զննելով մարզի ավելի քան 1000 բնակչի։
Բժիշկները նաև տեղում իրականացրեցին գործիքային և լաբորատոր հետազոտություններ։
Այս տարվա վերջին այցը Սյունիքի մարզ նոյեմբերի 4-5-ին էր՝ Գորհայք և Դապաս գյուղեր, ինչպես նաև մարզկենտրոն՝ Կապան, որտեղ բացի հիվանդների անվճար ընդունելությունը՝ մասնագետներն իրականացրեցին նաև կլոր սեղան քննարկում տեղի բժիշկների հետ՝ քննարկելով արդի առողջապահական ոլորտի խնդիրներն ու ներկայացնելով «Աստղիկ» բկ-ի ծառայություններն ու զարգացման հեռանկարները։
Որպեսզ այցի ամփոփում՝ բկ-ի ներկայացուցիչներին ընդունեց նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ՝ Նունե Գևորգյանը, ով այս ամբողջ ծրագրի ընթացքում աշխատում ու համակարգում էր «Աստղիկ» բկ-ի բարեգործական այցերը Սյունիքի մարզ։
Նա ներկայացրեց մարզպետին կատարված աշխատանքն ու հետագա հնարավոր համագործակցության հեռանկարները։ Քննարկվեցին հետագայում մարզի բժիշկների հետ գիտաժողովներ անցկացնելու և «Աստղիկ» բկ-ում նրանց վերապատրաստումն իրականացնելու հնարավորությունները։ Որպես համագործակցության սկիզբ մարզպետը ստորագրեց «Աստղիկ» բկ-ի կողմից առաջարկված փոխըմբռնման հուշագիրը։
Սյունիքի մարզպետը ընդունեց «Աստղիկ» ԲԿ-ի ներկայացուցիչներին։
21 22 23 25
Կլոր սեղան քննարկումներ։
1 2 5 6 7 8 9 10 11 12 14 15 16 17 19
Կապան
26 27 28 29 30 31 32 33 33_1 34 35 36 37 38 39 40 41
Գորայք, Դարբաս
1 2_1 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19