Կարպալ թունելի համախտանիշ

4016

Կարպալ թունելի համախտանիշն իրենից ներկայացնում է ախտանիշների հանրագումար, որոնք առաջանում են դաստակային խողովակում (թունելում) վերին վերջույթի նյարդերից մեկի՝ միջային նյարդի տեղային ճնշմամբ։ Կարող է լինել միակողմանի՝ հիմնականում ախտահարելով գերակշռող (դոմինանտ) կողմի ձեռքը։ Սակայն հանդիպում է նաև երկկողմանի դաստակային թունելի համախտանիշ, հատկապես՝ էնդոկրին և հոդային հիվանդությունների ֆոնին։ Դաստակային թունելով անցնում են մատների ծալիչների 9 ջլերը և միջային նյարդը։ Միջային նյարդը, դուրս գալով դաստակային թունելից, բաժանվում է մի քանի շարժիչ և զգացող ճյուղերի՝ նյարդավորելով.

  • թենարի (բթամատի հիմի) մկանները,
  • I և II որդանման մկանները,
  • բթամատի, ցուցամատի, միջնամատի ափային մաշկը և մատնեմատի ափային մաշկի ճաճանչային կողմը (դրսային երեքուկես մատները),
  • բթամատի, ցուցամատի, միջնամատի ծայրերի թիկնային մաշկը։
Պատճառներ

Դաստակային թունելի համախտանիշը բազմապատճառային հիվանդություն է։

Պատճառներից կարելի է թվարկել.

  1. Անատոմիական տեղաշարժեր.
  • Թունելի չափսերի փոքրացում (դաստակի ոսկրերի հոդախախտ, դաստակային կապանի հաստացում)։
  • Թունելի պարունակության մեծացում (ուռուցքներ՝ նևրինոմա, լիպոմա, օստեոմա, գանգլիոն; մկանների անոմալ փորիկներ; ճաճանչոսկրի հետկոտրվածքային ոսկրակոշտուկ; հետվնասվածքային օստեոֆիտներ; հեմատոմա)։
  1. Ֆիզիոլոգիական գործոններ.
  1. Դաստակի որոշակի դիրք և սովորույթային գործողություններ (մասնագիտական, կենցաղային, սպորտային)
  • Երկարատև աշխատանք համակարգչով կամ սմարթֆոնով։
  • Ճաճանչ-դաստակային հոդի հաճախակի կրկնվող ծալում-տարածում։
  • Դաստակի կրկնվող պտուտականման շարժումներ։
  • Մատների շարժումներ տարածած դաստակով։
  • Ծանրության կրում տարածած դաստակով։
  • Դաստակի անշարժացում գիպսակապով ծալման և ծղիկային շեղման դիրքում։
Կլինիկական պատկեր

Հաճախ հիվանդները գանգատվում են դաստակի ցավերից, ձեռքի թուլությունից (ձեռքից առարկաները կարծես «վայր են ընկնում»), ափի շրջանի ու I-III մատների ծակծկոցներից ու թմրածությունից։ Տիպիկ գանգատը ձեռքում ցավի սաստկացումն է, ծակծկոցները և ծանրության զգացումը հատկապես գիշերային ժամերին, որոնք ստիպում են հիվանդին արթնանալ, ձեռքն իջեցնել, թափահարել ու մատներն ինտենսիվորեն ծալել-տարածել։ Աշխատանքի ժամանակ, հատկապես, եթե այն պահանջում է ճաճանչ-դաստակային հոդի կրկնվող շարժումներ, ախտանիշները սովորաբար սաստկանում են։ Ոչ հազվագյուտ դիտվում է ցավի ճառագայթում դեպի բազկի, ուսագոտու շրջան։

Ըստ զարգացման շրջանների ախտանիշներն ի հայտ են գալիս հետևյալ կերպ.[11]

  1. Վաղ շրջան.
  • գիշերային ցավեր,
  • ծակծկոցներ (պարէսթեզիա) I-III մատներում,
  • դիրքային թմրածություն։
  1. Միջին շրջան.
  • թուլություն,
  • ուռածության զգացում։
  1. Ուշ շրջան.
  • զգացողության թուլացում,
  • I-III մատների մաշկի քրտնարտադրության (սուդոմոտոր) փոփոխություններ և մատնահետքերի հարթեցում,
  • թենարի ապաճում (ատրոֆիա),
  • բթամատի կարևոր շարժումների կորուստ։
  • I միջմատնային տարածության նեղացում։
  
Ախտորոշում
  • Զգացողության թեստեր
  • Հրահրիչ (պրովոկացիոն) թեստեր.
  • Էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ. Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
Բուժում

Որքան վաղ է կատարվում ախտորոշումը, այնքան ավելի է մեծանում ոչ վիրահատական (կոնսերվատիվ) եղանակով բուժվելու և լիարժեք ապաքինվելու հավանականությունը։ Եթե վաղ շրջաններում նշանակվում է կոնսերվատիվ բուժում, ապա ուշ շրջանում անհրաժեշտ է լինում վիրահատական բուժում։

Կոնսերվատիվ (ոչ վիրահատական)

  • Ճաճանչ-դաստակային հոդի օրթեզավորում («հանգստի օրթեզ»)։
  • Կարպալ թունելի մեջ ստերոիդի ներարկում։ Ներարկումների անարդյունավետության դեպքում խորհուրդ է տրվում վիրահատություն։
  • Ֆիզիոթերապիա՝ երբեմն վաղ և միջին շրջաններում կարող է արդյունավետ լինել նաև ուլտրաձայնային բուժումը (ֆոնոֆորեզ)։
  • Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ։
  • Վիտամինաթերապիա. միջնակ նյարդի սնուցումը բարելավելու համար երբեմն նշանակում են նաև B խմբի վիտամիններ, մասնավորապես վիտամին B6 (պիրիդօքսին)։

 Վիրահատական

Վիրահատական միջամտությունը իրենից ներկայացնում է դաստակային լայնաձիգ կապանի հատում բաց կամ էնդոսկոպիկ եղանակով։ Էնդոսկոպիկ եղանակով բուժման  առավելությունները՝

  • նվազագույն տրավմատիզացիյա
  • օպերացիոն դաշտի նվազագույն չափ
  • վերքերի արագ ապաքինում
  • հազիվ նկատելի սպի

Բաց                                                         Էնդոսկոպիկ